ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

        Նախորդ տարիներին նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը հաստատվել են      ՀՀ քաղաքաշինության նախարարի, այնուհետ՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հրամաններով:

       ՀՀ սահմանադրության (06.12.2015թ. փոփոխություններով) 6-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո՝ նույն հոդվածի դրույթների համաձայն, պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Նույն կետով նախատեսված է, որ սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

       Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի հաստատման մասով քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի իրավասությունները և դրանք ամրագրել Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքում:

       Բացի այդ, Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքով սահմանված է, որ 2021 թվականի հունվարի 1-ից չի թույլատրվելու առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը:

       Նպատակն ունենալով մինչև 2021 թվականը բոլոր համայնքներն ապահովել գլխավոր հատակագծերով, սկսած 2017 թվականից իրականացվում է Քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի մշակում ծրագիրը:

       Ծրագրի շրջանակներում 2017 թվականին մշակվել են ՀՀ Տավուշի մարզի               55 բնակավայրերի տարածքները ներառող միկրոռեգիոնալ փաստաթղթերը, իսկ          2018 թվականի ծրագրով նախատեսված ՀՀ Սյունիքի և Արարատի մարզերի միկրոռեգիոնալ փաստաթղթերի մշակման աշխատանքներն ընթացքում են:

       Սակայն, հաշվի առնելով ֆինանսավորման ծավալները, ինչպես նաև առկա մասնագիտական ներուժը (այդ թվում՝ նախագծային կազմակերպությունների), ծրագիրն ավարտելու իրատեսական ժամկետը 2024 թվականն է:

       Այս պատճառով, անհրաժեշտություն է առաջանում վերանայել առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրման վերջնաժամկետը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքում, մասնավորապես՝ օրենքի 10.1, 14.3, 16 և 30-րդ հոդվածներում կատարել համապատասխան փոփոխություններ, նպատակ ունենալով օրենքի 14.3 հոդվածի 32-րդ մասով նախատեսված ժամկետը երկարաձգել մինչև           2024 թվականի հունիսի 30-ը, ինչպես նաև քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնին վերապահել քաղաքաշինության բնագավառում համապատասխան իրավական ակտերի, քաղաքաշինական և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի հաստատման լիազորություն:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության կառավարության       2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասսին N1030-Լ որոշման 305.1 կետի հանձնարարականի համաձայն:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Առանց գլխավոր հատակագծերի հողհատկացման գործառույթների իրականացման ժամկետի վերանայում, ինչպես նաև քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնին քաղաքաշինության բնագավառում համապատասխան իրավական ակտերի, քաղաքաշինական և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի հաստատման լիազորության վերապահում:

  • Discussed

    25.10.2018 - 12.11.2018

  • Type

    Law

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7718

Print

Suggestions

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

31.10.2018

««ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹ-ՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՆՔ. Նախագծի <հիմնավորում > բաժնում <<Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքում(այսուհետ օրենք) փոփոխություն իրականացնելու անհրաժեշտությունը ներկայացվում է ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջով և Քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի մշակում ծրագիրը պլանավորված 2021թ ավարտելու անհնարինությամբ: Սակայն նախագծում ներառված առաջարկությունները չեն բխում 22.12.2015թ ուժի մեջ մտած ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ օրենսդրության պահանջներից և խախտում են դրանց պարզ տրամաբանությունը: Նշված ծրագրի մասով պետք է փաստել, որ դրա ավարտին մնացել է դեռևս երկու տարվանից ավել ժամանակ և անհասկանալի է, որ չի ներկայացվել ծրագրով պլանավորված ժամկետների և աշխատանքների պատասխանատուների արժանահավատ հիմնավորումները և երկարաձգման ժամանակահատվածի հաշվարկները: Նշված ծրագրի արժանահավատության մասին ներկայացրել էինք <<Քաղաքաշինություն և տնտեսություն>> ՀԿ 09.03.2017թ. թիվ17/0104 գրությամբ: Այնուամենայնիվ մանրամասն ներկայացնենք ՀԿ-ն դիրքորոշումը. 1. Առաջարկում ենք նախագծի վերնագիրը համապատասխանեցնել բովանդակությանը՝ հաշվի առնելով, որ հիմնականում ներկայացվել են օրենքում լրացումներ կատարելու առաջարկություններ: 2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով ըստ էության առաջարկվում է օրենքի 10.1 հոդվածի 3-րդ մասի` 3-րդ կետի <<նախագծեր>> բառից հետո ավելացնել <<օրենքով վերապահված իրավասության շրջանակում սահմանված կարգով ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր» բառերը, որի վերաբերյալ հիմնավորում բաժնում ներկայացվում է ՀՀ սահմանադրության (06.12.2015թ. փոփոխություններով) 6-րդ հոդվածի պահանջը: Սակայն խախտվել է օրենսդրության պարզ տրամաբանությունը, հատկապես, եթե հաշվի առնենք նաև Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի առաջին կետի 3-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերի դրույթները: Հետևաբար առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ <<Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 10.1 հոդվածի 3-րդ մասի` 3-րդ կետի <<նախագծեր>> բառից հետո ավելացնել <<և ընդունոմ է քաղաքաշինության բնագավառի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր» բառերը>>: 3. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով ըստ էության առաջարկվում է օրենքի 10.1 հոդվածի 3-րդ մասի` 5-րդ կետի <<համակարգում է>> և <<աշխատանքները,>> բառերից հետո համապատասխանաբար ավելացնել <<բնագավառի հանրապետական>> և <<միջպետական նորմատիվ փաստաթղթերի ընդունման և Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց գործարկման գործընթացի վարումը>> բառերը: Ներկայացված <<լրացումները>> <նորմատիվ> եզրույթը տարանջատում է ըստ գործունեության տարածքների՝ հանրապետականի և միջպետականի, որի անհրաժեշտությունը չկա, քանի որ <<քաղաքաշինության բնագավառի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր» եզրույթը իր մեջ տարածքային սահմանափակում չի ներառում, առավել ևս, դրանց ընդունման հիմքերը կանոնակարգվում են ՀՀ օրենսդրությամբ: Հետևաբար առաջարկում ենք նախագծից հանել 1-ին հոդվածի 2-րդ կետը: 4. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով ըստ էության առաջարկվում է փոխել օրենքի 10.1 հոդվածի 3-րդ մասի` 10-րդ կետի << ծրագրերի>>, << նորմերի>> և <<կանոնների>> բառերի հոլովաձևը, որի արդյունքում կրկնվում են օրենքի 10.1 հոդվածի 3-րդ մասի` 4-րդ կետի դրույթները, ինչով էլ խախտվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը: Հետևաբար առաջարկում ենք նախագծից հանել 1-ին հոդվածի 2-րդ կետը: 5. Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ կետով ըստ էության առաջարկվում է օրենքի 10.1 հոդվածի 3-րդ մասի` 26-րդ կետի <<նախագծեր>> բառից հետո ավելացվել է <<մեթոդական ցուցումներ, կանոններ, ուղեցույցեր, ձեռնարկներ, ձևաթղթեր, հարցաթերթեր» բառերը: Այս առաջարկության տրամաբանությունը համընկնում և ցայտուն կերպով շարունակում է նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով ներկայացվածը, որի վերաբերյալ սույն առաջարկության 2.-րդ կետում տրվել է համապատասխան մեկնաբանություն: Հետևաբար առաջարկում ենք նախագծից հանել 1-ին հոդվածի 4-րդ կետը: 6. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է օրենքի 14.3 հոդվածի 32-րդ մասում 2021 թվականի հունվարի 1-ից բառերը փոխարինել 2024 թվականի հունիսի 30-ից բառերով, հիմնավորելով որ անհրաժեշտությունը պայմանավորված է Քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի մշակում ծրագիրը պլանավորված ժամկետում ավարտելու անհնարինությամբ, ինչի մասին անդրադարձել էինք <<Քաղաքաշինություն և տնտեսություն>> ՀԿ 09.03.2017թ. թիվ 17/0104 գրությամբ: Փաստացի դեռևս չեն ներկայացվել ծրագրի սխալ պլանավորման և իրականացման պատասխանատուները և երեքուկես տարով հետաձգման հաշվարկները ու հիմնավորումները, այն էլ այն դեպքում, երբ երկու տարվանից ավել ժամանակ է մնացել նախատեսված ծրագրի ավարտի համար: Հետևաբար առաջարկում ենք նախագծից հանել 2-րդ հոդվածը: 7. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով ըստ էության առաջարկվում է օրենքի 16-րդ հոդվածի 1-ին պարբերության << ցուցանիշներ>> բառից հետո ավելացնել <<նախագծային փաստաթղթերի կազմին ու բովանդակությանը ներկայացվող պահանջներ>> բառերը: Ներկայացված նախագծային աշխատանքների կանոնակարգումը իրականացվում է համապատասխան նորմերով այնպես, ինչպես ոլորտում իրականացվող շատ աշխատանքների վերաբերող փաստաթղթերի կազմին ու բովանդակությանը ներկայացվող պահանջների դեպքերում, և ինքնանպատակ է դառնում օրենքում քաղաքաշինության բնագավառի նորմատիվատեխնիկական փաստաթղթերից մի հատվածի առանձնացումը: Հետևաբար առաջարկում ենք նախագծից հանել 3-րդ հոդվածի 1-ին կետը: 8. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով ըստ էության առաջարկվում է օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ պարբերության << բաղկացուցիչ մասը>> բառերից հետո ավելացնել <<հաստատվում են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից >> բառերը: Այս առաջարկության տրամաբանությունը համընկնում և շարունակում է նախագծի 1-ին հոդվածի 1-ին և 4-րդ կետերով ներկայացվածին, որոնց վերաբերյալ սույն առաջարկության 2.-րդ կետում տրվել է համապատասխան մեկնաբանություն: Հետևաբար առաջարկում ենք նախագծից հանել 3-րդ հոդվածը:

See more