Add to favourites

Under development

«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության

օրենքի նախագծի ընդունման

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

            Ներկայացված  օրենքի նախագիծը պայմանավորված է համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ  նախատեսված  գործընթացների դիտարկման արդյունքներով  բացահայտված  խնդիրներին  լուծում  տալու  անհրաժեշտությամբ:

 ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ        

  «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով կարգավորվում են «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված մի շարք դրույթներ, մասնավորապես` օրենքում օգտագործվող հասկացությունները, համայնքային ծառայության սկզբունքները, համայնքային ծառայողների հիմնական իրավունքներն ու պարտականությունները և այլն, որոնցում առկա են որոշակի անհամապատասխանություններ:

          Բացի վերը նշվածից` համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտվել են մի շարք խնդիրներ, մասնավորապես`

          - ի տարբերություն համանման գործընթացներ ունեցող հանրային ծառայության մյուս տեսակների համայնքային ծառայությունը չունի բարձրագույն պաշտոնների խումբ, ինչի արդյունքում առաջանում է անհավասարություն մյուս ծառայությունների ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող անձանց դասային աստիճանների և մի շարք այլ գործառույթների առումով.

          - ՀՀ համայնքներում համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթները և համայնքային ծառայողների ատեստավորման գործընթացներն անցկացվում են 2՝ թեստավորման և հարցազրույցի փուլերով անցկացնելու առումով.

          - պետական մարմիններին վերապահված լիազորությունը համայնքին պատվիրակելու հետևանքով համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում ընդգրկված պաշտոնները Կառավարության կողմից նախատեսված լինելու դեպքում միավորվող համայնքներում  արտամրցութային կարգով համալրման հարցում.

          -  համայնքային ծառայության վերապատրաստումը 3 տարին մեկ անցկացնելու և կազմակերպելու հարցում.

- համայնքային ծառայության կադրերի ռեզերվը  ընդլայնելու հարցում.

         ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ

  Ներկայացված օրենքի նախագծի նպատակը` «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխանեցումն է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված այլ ծառայություններին, ինչպես նաև համայնքային ծառայության մասին               ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտված խնդիրներին լուծում տալն է:

 ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

  Նախագծի ընդունմամբ ակնկալվում է.

           - Հաշվի առնելով համայնքների միավորման արդյունքում աշխատակազմի քարտուղարի պաշտոնի առանցքային լինելը` վերջիններիս իրավունքների, պարտականությունների, ինչպես նաև սահմանափակումների և պատասխանատվության  առումով լիազորությունների շրջանակի ընդլայնում:

          - Կառավարության  09.08.2018 թ. N 911-Ն որոշմամբ նախատեսված դասային աստիճանները այլ ծառայությունների դասային աստիճանների և (կամ) կոչումների հավասարեցում.

          - թափուր պաշտոնները համալրելու նպատակով անցկացվող մրցույթների և համայնքային ծառայողների ատեստավորման գործընթացի անցկացման  օբյեկտիվության բարձրացում.

            - համայնքային ծառայողների վերապատրաստումների իրականացում` մասնագիտական կարիքների և անհրաժեշտության առկայության դեպքում.

          - պետական մարմիններին վերապահված լիազորությունը համայնքին պատվիրակելու հետևանքով համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում ընդգրկված պաշտոնները Կառավարության կողմից նախատեսված լինելու դեպքում արտամրցութային կարգով համալրելու հնարավորության ընձեռում.

 ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

 Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության կողմից:

 

  • Discussed

    22.10.2018 - 07.11.2018

  • Type

    Law

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2431

Print

Suggestions

Արտակ Ռափյան

25.10.2018

Կարծում եմ համայնքային ծառայողների ընտրության մրցութային փուլը երկփուլից միափոլով փոխարինելը սխալ է: Միափուլ մրցույթը / միայն թեստավորումը/ չի կարող ապահովել համայնքային ծառայության պաշտոնը զբաղեցնել հավակնողներից լավագույնին ընտրություն: Թեստավորումը հաճախ հանձնում են մասնագիտական որակներով ավելի թույլ, սակայն տառացի անգիր անելու սկզբունքով առաջնորդվող անձինք: Եթե օրենքի փոփոխությունը նպատակ ունի բացառել խտրական մոտեցումները թեկնածուներին, ուրեմն առաջարկում եմ պահպանել երկփուլ մրցույթի անցկացման կարգը, ստեղծել ավտոմատացված համակարգչային ծրագիր, որը հենց թեստավորման պահին պատահականության սկզբունքով կկազմի թեստը և ավտոմատ կգնահատի, իսկ երկրորդ փուլի` բանավոր հարցազրույցի գնահատող հանձնաժողովի կազմում առաջարկում եմ հնարավորություն տալ առաջինից մինչև երրորդ դիմումատուներին հենց իրեց առաջարկությամբ ունենալ իրենց ներկայացուցիչը հասարակական կազմակերպություններից, իսկ հարցազրույցների ամբողջ ընթացքը տեսաձայնագրել և պահպանել համայնքի արխիվում: Սա կարող է ապահովել աշխատողի արդար և արժանի ընտրություն

See more