Add to favourites

ԵՐԵՎԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԻՉ ԿԵՆՏՐՈՆԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՑԱՆԿԱՑԱԾ ԿԱՅԱՆԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՅԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ԵՐԵՎԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԻՉ ԿԵՆՏՐՈՆԻ և ՄԱՐԶԱՅԻՆ  ԿԱՅԱՆԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՅԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող առաջարկությունն ուղղված է պատերազմական, արտակարգ և չնախատեսված այլ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգությունն ապահովող տեխնիկական ենթակառուցվածքների ստեղծմանը: Արբանյակային ինտերնետ կապուղին դիտարկվում է որպես այլընտրանք՝ հարևան պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք մտնող՝ գոյություն ունեցող մալուխային կապի գծերին, որը նախա­տեսվում է օգտագործել մալուխային կապի գծերի հնարավոր խափանումների, վնաս­վածքների կամ արգելափակումների դեպքում, ինչն էլ հնարավորություն կտա շրջանցելու հարևան պետությունները և ինտերնետ կապ հաստատելու անմիջապես արտաքին աշխարհի հետ: 2016 թվականին նախատեսվում է իրականացնել տեղեկատվական անվտանգության տեխնիկական ենթակառուցվածքների շահագործման ապահովման համար տեխնիկական լուծումների մշակման գործընթաց, որոնց համար ֆինանսական միջոցներ չեն պահանջվում:

 

  1. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը
    • Հայաստանի Հանրապետությունն արտաքին աշխարհին կապող մալուխային կապի գծերի հնարավոր խափանումների, վնասվածքների և արգելափակումների պարագայում պետական գերատեսչությունների ինտերնետ կապն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել համապատասխան տեխնիկական ենթակառուցվածք՝ այլընտրանքային արբանյակային ինտերնետ կապուղու համար:

Արբանյակային ինտերնետ կապուղու փորձարկումը հաջողությամբ իրականացվել է «Շանթ-2015» համապետական ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժու­թյունների շրջանակում և արժանացել բարձր գնահատականի:

  • Հանրապետության հեռուստառադիոհաղորդիչ ցանցում կարևոր դեր և ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Երևանի հաղորդիչ կենտրոնի՝ շարքից դուրս գալու դեպքում՝ վերջինիս ֆունկցիոնալությունն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել շարժական կայան, որի միջոցով ցանկացած պահի հնարավոր կլինի իրականացնել հեռարձակումը՝ ինչպես մայրա­քաղաքում, այնպես էլ՝ Արարատյան դաշտավայրի բնակավայրերում՝ ընդգրկելով ՀՀ բնակչության շուրջ 55 տոկոսը: Շարժական կայանը համալրված կլինի ազդանշանների ընդունման, թվայնացման, փաթեթների ձևավորման, եթերային, արբանյակային և ինտերնետ հեռարձակման համապատաս­խան սարքավորումներով: Շարժական կայանում պետք է նախատեսվեն նաև 15-20 մետր բարձրությամբ արագ տեղակայման կայմ, անխափան և ավտոնոմ էլեկտրասնուցման համակարգեր: Շարժական կայանը պետք է ունենա հրատապ ռեպորտաժ պատրաստելու և հաղորդելու հնարավորություն:
  • Մարզային որևէ կայանի՝ շարքից դուրս գալու դեպքում՝ տվյալ հեռուստակայանի ընդգրկման գոտում հեռարձակումն ապահովելու համար առաջարկվում է ստեղծել շարժական հաղորդիչ կայան, որը համալրված կլինի արբանյակից ազդանշանի ընդունման և հեռարձակման համար նախատեսված սարքավորումներով, ինչպես նաև ավտոնոմ էլեկտրասնուցման համակարգով և արագ տեղակայման կայմով: Անհրաժեշտության դեպքում շարժական կայանը պետք է տեղադրվի խնդրո առարկա տարածքի որևէ ապահով գերիշխող բարձունքում և իրականացնի հեռարձա­կումը: Նկատի ունենալով մարզային կայանների մեծ թիվը (շուրջ 200)՝ առաջարկվում է կոմպլեկտավորել երկու նմանատիպ շարժական կայան:

Առաջարկվող տեխնիկական ենթակառուցվածքների ստեղծումը թույլ կտա պատրաստ լինել պատերազմական, արտակարգ և չնախատեսված իրավիճակներում բնակչությանն անխափան տեղեկատվություն հաղորդելուն:

 

  • Discussed

    15.03.2017 - 07.04.2017

  • Type

    Protocol decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7706

Print