Add to favourites

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (լրամշակված տարբերակ)

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ

ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում՝

  1. 8-րդ պարբերությունում «գործարկման» բառից հետո լրացնել «(վերագործարկման)» բառը.
  2. Լրացնել նոր պարբերություններով հետևյալ բովանդակությամբ՝

«փորձագետ կամ փորձագիտական խումբ` բարձրագույն մասնագիտական կրթություն և տեխնիկական անվտանգության, այդ թվում հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության կոնկրետ ոլորտում լիազոր մարմնի կողմից որակավորված մասնագետ կամ մասնագետներ.

առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ՝ արտադրական վտանգավոր օբյեկտ, որը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկով ենթակա է պարտադիր ապահովագրման.

հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննություն` գործառույթ, որի նպատակն է ուսումնասիրել և տալ եզրակացություն արտադրական վտանգավոր օբյեկտի նախագծային փաստաթղթերի, հրդեհային պահպանության, հրդեհային անվտանգության միջոցների և հրդեհատեխնիկական արտադրանքի՝ հրդեհային անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, այդ թվում՝ հրդեհային անվտանգության պահանջներին և հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխանության մասին.»:

  1. Վերջին պարբերությունում «չափորոշիչները» բառից հետո լրացնել « , փորձագետի որակավորման համար ներկայացվող պահանջները, որակավորման գործընթացը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դասակարգման բնութագրիչներին համապատասխանող օբյեկտների անվտանգ շահագործմանն ուղղված տեխնիկական կանոնակարգերը, կանոնները, տեխնիկական անվտանգության նորմերը և հրահանգները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3.  Օրենքի 11-րդ հոդվածում՝

  1. 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների տեխնիկական անվտանգության, հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննությունն իրականացնում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը:

  1. 3-րդ մասում «հավաստիության համար» բառերից հետո լրացնել «սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով, եթե արարքը հանցագործության հատկանիշներ չի պարունակում» բառերով:
  2. 6-րդ մասում «առնվազն մեկ անգամ» բառերից հետո լրացնել «իսկ առանձնապես վտանգավոր օբյեկտը ենթակա է նաև հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննության:» բառերը.

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում՝

  1. 1-ին մասում «գրառելու»  բառից հետո լրացնել «տրամադրելու,» բառը, «լիազոր մարմինը» բառերը փոխարինել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը» բառերով.
  2. 3-րդ մասում՝
  • «ա» կետում «անունը՝» բառից հետո լրացնել «ֆիզիկական անձի և» բառերը, «տվյալները,» բառից հետո լրացնել «,իսկ ֆիզիկական անձանց համար՝ անձնագրային տվյալները» բառերը.
  • «զ» կետում «կոնսերվացման» բառից հետո լրացնել «ապամոնտաժման,» բառը.
  1. 4-րդ մասում՝
  • «լիազոր մարմին է» բառերը փոխարինել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն է» բառերով.
  • «ա» կետում և ամբողջ տեքստում «վկայականի» բառը փոխարինել «պետական միասնական գրանցամատյանից քաղվածքի» բառերով,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով.

«զ) առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտի պարտադիր ապահովագրության համապատասխան պայմանագրի պատճենը».

  1. 5-րդ մասում «Լիազոր մարմինը» բառերը փոխարինել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը» բառերով.
  2. 6.1-ին մասում «օբյեկտի գրանցումը» բառերից հետո լրացնել «,ռեեստրում գրանցումը դադարեցնելը» բառերով.
  3. 8-րդ մասում՝

1) «Լիազոր մարմին» բառերը փոխարինել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» բառերով՝ իր հոլովվաձևերով :

2) 2-րդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ՝

«Ապամոնտաժման փաստը հաստատվում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ հավատարմագրված անձի կողմից տրված անվճար գրավոր տեղեկանքով:»:

Հոդված 5. Օրենքը լրացնել նոր «12.1» հոդվածով հետևյալ բովանդակությամբ՝

«Հոդված 12.1. Պայթեցման աշխատանքների հաշվառումը

  1. Պայթեցման աշխատանքներն ենթակա են հաշվառման:
  1. Հաշվառման նպատակով լիազոր մարմինը վարում է թղթային և էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ գրառվում են հետևյալ տեղեկությունները՝

1) պայթեցման աշխատանքներ կատարող իրավաբանական անձի վերաբերյալ՝ անվանումը (անունը՝ անհատ ձեռնարկատիրոջ համար), պետական գրանցման տվյալները.

2) պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիայի տրման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը.

3) պայթեցման աշխատանքներ կատարելու վայրը, օրը և ժամը.

4) պայթեցման աշխատանքների կատարման նախագծային փաստաթղթերի փորձաքննության արդյունքների մասին.

5) որպես արտադրական վտանգավոր օբյեկտի՝ վկայականի համարը, տրման ամիսը, ամսաթիվը և տարին:

  1. Պայթեցման աշխատանքներ կատարող իրավաբանական անձը (անհատ ձեռնարկատերը) պարտավոր է՝

1) պայթեցման աշխատանքները կատարել նախագծային փաստաթղթերին համապատասխան, առանց շեղումների, որին տրվել է սույն օրենքով սահմանված կարգով դրական փորձագիտական եզրակացություն.

2) պայթեցման աշխատանքների կատարման օրվա և ժամի մասին առնվազն 7 օր առաջ գրավոր տեղեկացնել լիազոր մարմնին:

  1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտավորությունները չկատարելն առաջացնում է պատասխանատվություն սույն օրենքի 21-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով:»:

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «լիազոր մարմին է» բառերը փոխարինել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն է» բառերով:

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասում «դատական» բառը փոխարինել ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված» բառերով:

Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում՝

  1. «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

« ե) որակավորման վկայականների տրամադրումը համապատասխան ուսուցում անցած փորձագետներին».

  1. «զ» կետն ուժը կորցրած ճանաչել:

 Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում՝

  1. «զ» կետում «անվտանգության» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ հրդեհային անվտանգության, հրդեհապայթյունավտանգավորության) բառերով.
  2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժե» և «ժզ» կետերով.

«ժե) հավատարմագրված անձանց, տեխնածին վթարների, մահացու և ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի հաշվառումը, արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարումը.

ժզ) արտադրական վտանգավոր օբյեկտի ռիսկի վերլուծումը և գնահատումը` ըստ վտանգավորության աստիճանի դասակարգման նպատակով.»:

                            Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում՝

  1. «դ» կետում «ինչպես նաև կազմակերպել» բառերը հանել.
  2. «ժա» կետում «լիազոր մարմնին» բառերը փոխարինել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնին» բառերով.
  3. «ժբ» կետում «անվտանգության» բառից հետո լրացնել «,հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության» բառերով.

Հոդված 11. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել 9-րդ և 10-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ՝

«9. Առանց լիազոր մարմնի կողմից որակավորման՝ փորձագետի կողմից կազմված փորձագիտական եզրակացությունը համարվում է անվավեր եզրակացություն և առաջացնում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված պատասխանատվություն:

  1. 10. Սույն օրենքի 12.1-ին հոդվածով նախատեսված պարտականությունների չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:»:

Հոդված 12. Եզրափակիչ դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց երկամսյա ժամկետում գործունեություն ծավալող փորձագետները պարտավոր են լիազոր մարմնի կողմից որակավորվել: Նշված ժամկետից հետո փորձագետի կողմից կազմված եզրակացության համար սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի 21-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

Հոդված 13. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի նոյեմբերի 1-ից:

 

 

 

 

 

  • Discussed

    04.10.2018 - 19.10.2018

  • Type

    Decision

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2060

Print

Suggestions

<<ԳեոՊրոՄայնինգ Գոլդ>> ՍՊԸ

19.10.2018

1, Օրենքի նախագծի Հոդված 1-ի 2 -րդ կետում նշված <<առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ՝ արտադրական վտանգավոր օբյեկտ, որը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկով ենթակա է պարտադիր ապահովագրման.>> կարիք ունի պարզաբանման, եթե ցանկն արդեն հաստատվածն է, ապա պետք է լինի հղում տվյալ որոշմանը, իսկ եթե դեռ հաստատված չէ, ապա ավելի արդյունավետ կլինի այն ներկայացնել որպես սույն օրենքի հավելված, կամ նշել թե երբ պետք է սահմանվի և հաստատվի այդ ցանկը։ 2) Օրենքի նածագծի Հոդված 5, կետ 5, ե/կետ 2 <<պայթեցման աշխատանքների կատարման օրվա և ժամի մասին առնվազն 7 օր առաջ գրավոր տեղեկացնել լիազոր մարմնին:>> Այս գործընթացը հանքարդյունաբերական ոլորտում գործնականորեն կիրառելի չէ, շատ է բարդացնում գործընթացները։ Եթե նույնիսկ տրամադրվի նախնական ժամանակացույց, ապա պետք է հաշվի առնել, որ պայթեցման աշխատանքներին նախորդում են հորատման աշխատանքները, որոնք կախված են տեխնիկայի վիճակից, մարդկային գործոնից, ուստի հնարավոր են ժամանակացույցի շեղումներ, ուստի 7 օր առաջ տեղեկատվություն տրամադրելը գրեթե անհնար է։ Բացի այդ պարզաբանված չէ, թե ինչ պետք է անել, եթե նախապատրաստական աշխատանքները ավարտվում են ավելի շուտ, կամ որ ավելի կարևոր է ուշացումով, ինչ քայլեր են նախատեսվում նման դեպքում։

Emil Aramyan

18.10.2018

Սույն նախագիծը միտված է արտոնյալ դիրք ապահովել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի համար՝ վերջինիս ձեռքում կենտրոնացնելով բոլոր հնարավոր լծակները, մասնավորապես՝ տեխնիկական անվտանգության ոլորտում գործունեություն ծավալող փորձագետների որակավորման գործառույթը, տեխնիկական անվտանգության փորձաքննության /որից, ի դեպ, ստանում է համապատասխան եկամուտ/ գրեթե մոնոպոլ իրականացումը՝ հանդիսանալով նաև իր իսկ գործունեության վերահսկողը: Հղում անելով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ՀՀ ընդունած պարտավորություններին՝ տպավորություն է ստեղծվում, որ նախագծի հեղինակները կա՛մ մեղմ ասած չեն տիրապետում նշված կառույցի շրջանակներում գործող տեխնիկական անվտանգության ապահովման համակարգերին, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում են դրանց կառուցվածքային և ֆունկցիոնալ մեխանիզմների մասին պատկերացումները՝ մոլորության մեջ գցելով ոլորտի նրբություններին չտիրապետող հանրությանը: Հարց է առաջանում՝ ո՞ր «միջազգային լավագույն փորձն» է «առաջնորդել» սույն նախագծի հեղինակներին «արդիականացնել» գործող տեխնիկական անվտանգության համակարգը նման կերպով՝ արդյունքում ստանալով շահերի ակնհայտ բախում: Նախագծում ինչու՞ է անտեսվում Օրենքով արդեն իսկ սահմանված տեխնիկական անվտանգության ապահովման համակարգի օղակների դերը, հատկապես՝ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ: Ինչ վերաբերվում է ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ բաժնում <Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցություն> ՏԵՂԵԿԱՆՔՈՒՄ բերված տեղեկատվությանը, ԱՊԱ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ԱՅՆ ԿԱԶՄՎԵԼ Է ՄԵԾ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐՈՎ ԼԻ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏ ՓՈՐՁԱՔՆՆՈՂ ՆՈՐԱԹՈՒԽ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ՝ ՀԱՇՎԻ ՉԱՌՆԵԼՈՎ ԹԵ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻ ՁևԱՎՈՐՄԱՆ և ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍՈՎ, ԹԵ ՀԱՇՎԱՐԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՄԵԹՈԴՆԵՐԸ:

ara abrahamyan

18.10.2018

Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում՝ 1. 8-րդ պարբերությունում «գործարկման» բառից հետո լրացնել «(վերագործարկման)» բառը. 2. Լրացնել նոր պարբերություններով հետևյալ բովանդակությամբ՝ «փորձագետ կամ փորձագիտական խումբ` բարձրագույն մասնագիտական կրթություն և տեխնիկական անվտանգության, այդ թվում հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության կոնկրետ ոլորտում լիազոր մարմնի կողմից որակավորված մասնագետ կամ մասնագետներ. ԿԱՐԾԻՔ/ՀԱՐՑ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ - ԱՐԴՅՈ՞Ք ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ /«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի/ ԿՈՂՄԻՑ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՇՆՈՐՀՈՒՄԸ ՉԻ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄ և ՈՉ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՔԱՆԻ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ը ևՍ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է: ԻՆՉՊԵ՞Ս Է ՍՏԱՑՎՈՒՄ, ՈՐ ՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆՁԵՌՎՈՒՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄՆԵՐԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ և ՈՐՈՇԵԼ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐ ԿԱՄ ՈՉ ԲԱՎԱՐԱՐ ԼԻՆԵԼԸ: ՉԷ՞ ՈՐ ՆՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ: ԱՅՍԻՆՔՆ՝ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԲԱԶՄԱԿԻ ԱՆԳԱՄ ՎՃԱՐԵԼ ՄԻևՆՈՒՅՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՄ ԲԱԶՄԻՑՍ ԱՆՑՆԵԼ ԻՐԱՐ ԼԻՈՎԻՆ ՆՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՎ: ՌԻՍԿ - ԱՅՍ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԼԾԱԿ Է «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի «ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ: առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ՝ արտադրական վտանգավոր օբյեկտ, որը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկով ենթակա է պարտադիր ապահովագրման. ՀԱՐՑ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ՈՐ ԱՎՕ-ՆԵՐԸ ԴԱՍԱԿԱՐԳՎՈՒՄ ԵՆ ՈՉ ԹԵ ՈԼՈՐՏՆԵՐՈՎ /ԻՆՉՊԵՍ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՔ «ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾՈՒՄ/, ԱՅԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ և ՆՄԱՆ ԱՅԼ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՎ: ՀԵՏևԱԲԱՐ՝ ՆՈՒՅՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԼԻՆԵՆ ՏԱՐԲԵՐ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԻ ԱՎՕ-ՆԵՐ: ԱՐԴՅՈ՞Ք ԲԱՎԱՐԱՐ Է ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒ ԴԱՍ ՈՒՆԵՆԱԼ՝ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ և «ՈՒՂՂԱԿԻ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐ /ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՊԱՀՊԱՆԵԼ ՄՇԱԿՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՎՈՂ <ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ> /: ՌԻՍԿ – ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՈՒՄ և ՈԼՈՐՏՆԵՐԻ ՄՈՆՈՊՈԼԻԶԱՑՈՒՄ: հրդեհային անվտանգության և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննություն` գործառույթ, որի նպատակն է ուսումնասիրել և տալ եզրակացություն արտադրական վտանգավոր օբյեկտի նախագծային փաստաթղթերի, հրդեհային պահպանության, հրդեհային անվտանգության միջոցների և հրդեհատեխնիկական արտադրանքի՝ հրդեհային անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, այդ թվում՝ հրդեհային անվտանգության պահանջներին և հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխանության մասին.»: ԻՆՉՈՒ՞ ԵՆ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌՀԱՍԱՐԱԿ ՏԱՐԱՆՋԱՏՎՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՀՐԴԵՀԱՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ, ԵԹԵ ԱՅԴ ԱՄԵՆՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՆԵՐԱՌՎԱԾ Է ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՀՈԴՎԱԾ 8-Ի 2-ՐԴ ՄԱՍՈՒՄ, ՈՐՆ Է. «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ և ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ և ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԳՈՐԾՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ»: - ԱՅՍՏԵՂԻՑ ԲԽՈՒՄ Է, ՈՐ ԱՎՕ-ՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ԱՌՆՎԱԾ ԼԻՆԵՆ ՎԵՐԸ ՆՇՎԱԾ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՀՐԴԵՀԱՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ: ԱՅՍԻՆՔՆ՝ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ, ԱՌԱՆՑ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ և ՀՐԴԵՀԱՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ, ԹԵՐԻ Է: 3. Վերջին պարբերությունում «չափորոշիչները» բառից հետո լրացնել « , փորձագետի որակավորման համար ներկայացվող պահանջները, որակավորման գործընթացը» բառերով: ԿԱՐԾԻՔ/ՀԱՐՑ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ ԱՅՍԻՆՔՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐ Ե՞Ն ՍԱՀՄԱՆՎԱԾ/ԵԼՈՒ: Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում՝ 4. 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ. «Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների տեխնիկական անվտանգության, հրդեհային և հրդեհապայթյունավտանգավորության փորձաքննությունն իրականացնում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը: ԿԱՐԾԻՔ/ՀԱՐՑ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ – Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱԿՆՀԱՅՏ ՄՈՆՈՊՈԼԻԶԱՑԻԱՆ՝ ՁԵՐ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՒՄ ՀՆՉԵՑՎՈՒՄ Է ԱՅՆ ՄԻՏՔԸ, ՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՏԱՑՎՈՒՄ Է: ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՈՐևԷ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԽՍՏԱՑՄԱՆ ՀԵՏ, ԱՌԱՎԵԼ ևՍ, ԵԹԵ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ և ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՄԻևՆՈՒՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ: ԸՍՏ ՕՐԵՆՔԻ ՀՈԴՎԱԾ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ և ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԱՆՁԻՆՔ: ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՍՈՒՅՆ ՄԱՍՈՒՄ ՆՇՎԱԾ ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՏԵԽՆԱԾԻՆ ՎԹԱՐԻՆ ԿԱՄ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԻՆ ՆԱԽՈՐԴՈՂ 1 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴՐԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՏԵՍԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ»: Ե՛Վ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ, և՛ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀՐԴԵՀԱՅԻՆ և ՀՐԴԵՀԱՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, և՛ ՏԵԽՆԱԾԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ և ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի ՁԵՌՔՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱՐԴՅՈ՞Ք ՈՒՂՂԱԿԻ ԱՆՀՆԱՐ ՉԻ ԴԱՌՆՈՒՄ ՆՇՎԱԾ ԱՎՕ-ՆԵՐՈՒՄ ՏԵԽՆԱԾԻՆ ՎԹԱՐԻ ԿԱՄ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆԱՉԱՌ ՈՒ ՕԲՅԵԿՏԻՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ: ԵՎ Ի ՎԵՐՋՈ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԹԱՓԱՆՑԻԿ և ԱՆԱՉԱՌ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ և ՇԱՀԱԳՐԳԻՌ ՏԱՐԲԵՐ ՕՂԱԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՄՐՑԱԿԻՑ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ: ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ <ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ> ՊՈԱԿ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԱՌԿԱ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԻՐԱԶԵԿՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ և ՄՅՈՒՍ ԲՈԼՈՐ ԿԱՐևՈՐԱԳՈՒՅՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ ԿԱՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԳՆԱՀԱՏՎԵԼ ՄԻԱՅՆ ՇԱՀԱԳՐԳԻՐ ՎԵՐԱԴԱՍ ԿԱՌՈՒՅՑԻ ՈՒԺԵՐՈՎ: ՌԻՍԿ – ՈԼՈՐՏԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՄՈՆՈՊՈԼԻԶԱՑՎՈՒՄ Է, ԱՅԼ ՆԱև ՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ԾԱՅՐԱՍՏԻՃԱՆ ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ և ԿԱՏԱՐՅԱԼ <ԱՆԱՐԽԻԱՅԻ>: Հոդված 5. Օրենքը լրացնել նոր «12.1» հոդվածով հետևյալ բովանդակությամբ՝ «Հոդված 12.1. Պայթեցման աշխատանքների հաշվառումը 13. Պայթեցման աշխատանքներն ենթակա են հաշվառման: 14. Հաշվառման նպատակով լիազոր մարմինը վարում է թղթային և էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ գրառվում են հետևյալ տեղեկությունները՝ 1) պայթեցման աշխատանքներ կատարող իրավաբանական անձի վերաբերյալ՝ անվանումը (անունը՝ անհատ ձեռնարկատիրոջ համար), պետական գրանցման տվյալները. 2) պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիայի տրման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը. 3) պայթեցման աշխատանքներ կատարելու վայրը, օրը և ժամը. 4) պայթեցման աշխատանքների կատարման նախագծային փաստաթղթերի փորձաքննության արդյունքների մասին. 5) որպես արտադրական վտանգավոր օբյեկտի՝ վկայականի համարը, տրման ամիսը, ամսաթիվը և տարին: 15. Պայթեցման աշխատանքներ կատարող իրավաբանական անձը (անհատ ձեռնարկատերը) պարտավոր է՝ 1) պայթեցման աշխատանքները կատարել նախագծային փաստաթղթերին համապատասխան, առանց շեղումների, որին տրվել է սույն օրենքով սահմանված կարգով դրական փորձագիտական եզրակացություն. 2) պայթեցման աշխատանքների կատարման օրվա և ժամի մասին առնվազն 7 օր առաջ գրավոր տեղեկացնել լիազոր մարմնին: ԿԱՐԾԻՔ/ՀԱՐՑ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ-ԿԵՏԸ ՓՈՓՈԽՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԼԻՆԻ ՄԻԱՅՆ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԱՎՕ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ: ՌԻՍԿ-ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽՕՐՈՔ ՉԳՆԱՀԱՏԵԼԸ ՏՎՅԱԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲԵՐԵԼՈՒ Է ՀԱՎԵԼՅԱԼ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏՈՒԺԵՐԻ: Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում՝ 17. «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ « ե) որակավորման վկայականների տրամադրումը համապատասխան ուսուցում անցած փորձագետներին» ԿԱՐԾԻՔ/ՀԱՐՑ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ –ԼԱՎ ԿԼԻՆԵՐ, ՈՐ ՄՇԱԿՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՏԻՐԱՊԵՏԵԻՆ և/ԿԱՄ ՏԱՐԱՆՋԱՏԵԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ և ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵԶՐՈՒՅԹՆԵՐԸ: Հոդված 12. Եզրափակիչ դրույթներ 25. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց երկամսյա ժամկետում գործունեություն ծավալող փորձագետները պարտավոր են լիազոր մարմնի կողմից որակավորվել: Նշված ժամկետից հետո փորձագետի կողմից կազմված եզրակացության համար սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի 21-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով: ԿԱՐԾԻՔ/ՀԱՐՑ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ-ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՈՎՔԵՐ, ԻՆՉՊԵՍ, ԻՆՉ ՄԵԽԱՆԻԶՄՈՎ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ԵՆ ԳՆԱՀԱՏՎԵԼՈՒ ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԸ, ԱՐԴՅՈՔ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԻՐ ԱՆՁՆԱԿԱԶՄՈՎ և ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԹԱՓԱՆՑԻԿ, ԲԱՑ, ԱՆԱՉԱՌ, ՄԻԱՍՆԱԿԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՈՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ: Հոդված 13. Օրենքի ուժի մեջ մտնելը Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի նոյեմբերի 1-ից: ԿԱՐԾԻՔ/ՀԱՐՑ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՆ-ԳՆԱՀԱՏՎԵԼ ԵՆ ԱՐԴՅՈ՞Ք ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ, ԱՎՕ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ՎԵՐԸ ՇԱՐԱԴՐՎԱԾ, ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՇԱՀԵԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ: ԹԵ ՄԵԿ ՊՈԱԿ-Ի ՇԱՀԸ ԱՌԱՎԵԼ ԳԵՐԱԿԱ Է ԵՐԿՐԻ ԱՌԱՆՑ ԱՅԴ ԷԼ ԽԱԼԽԼՎԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ, ՆԱՄԱՆԱՎԱՆԴ, ՈՐ ՍՈՒՅՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՏՈՒՄ ՉՈՒՆԵՆ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ:

See more