Add to favourites

The draft has been accepted

Հրապարակվում է «Մարզում պաշտոնավարող Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ գիշերավարձի, մարզից Բարձրագույն դատական խորհրդի նիստի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսի և օրապահիկի չափը և հատուցման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի՝ 10.07.2018 - 25.07.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՐԶՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՂ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ, ՄԱՐԶԻՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐ ՄԵԿՆԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԱԾԱԽՍԻ ԵՎ ՕՐԱՊԱՀԻԿԻ ՉԱՓԸ ԵՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մարզում պաշտոնավարող Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ Կառավարության սահմանած չափով և կարգով հատուցվում են գիշերավարձը, մարզից Բարձրագույն դատական խորհրդի նիստի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը, ինչպես նաև օրապահիկը: Վերոնշյալ կարգավորումը, ըստ էության, ուղղված է Բարձրագույն դատական խորհրդի նիստերին մասնակցության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: Ընդ որում՝ ճանապարհածախսը, օրապահիկը և գիշերավարձը գործուղման մեկնած աշխատողներին փոխհատուցելու հետ կապված հարաբերությունները կարգավորված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ:

Միաժամանակ, Կառավարության դեռևս 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N  194-Ն որոշման 7-րդ կետի համաձայն՝ ի թիվս այլ պաշտոնատար անձանց, Դատական դեպարտամենտի ղեկավարին առաջարկվել է մեկամսյա ժամկետում կանոնակարգել համապատասխան մարմիններում պաշտոնատար անձանց և այդ մարմիններն սպասարկող ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման պայմանները, այդ թվում` սահմանաքանակները: Վերոնշյալի հաշվառմամբ՝ Նախագծով սահմանված կարգավորումներն ուղղված են նրան, որ մարզում պաշտոնավարող Բարձրագույն դատական խորհրդի անդամ դատավորի կողմից Բարձրագույն դատական խորհրդի նիստերին մասնակցությունն առաջնահերթորեն ապահովվի Դատական դեպարտամենտին հատկացված ծառայողական մեքենաների միջոցով և միայն դրա անհնարինության դեպքում կիրառվեն Նախագծով սահմանված փոխհատուցման միջոցները:

Վերոհիշյալը վկայում է «Մարզում պաշտոնավարող Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ գիշերավարձի, մարզից Բարձրագույն դատական խորհրդի նիստի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսի և օրապահիկի չափը և հատուցման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին:

2. Առաջարկվող կարգավորումների բնույթը

«Մարզում պաշտոնավարող Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ գիշերավարձի, մարզից Բարձրագույն դատական խորհրդի նիստի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսի և օրապահիկի չափը և հատուցման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) սահմանվել են՝

1) դատավորի՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստին մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի հատուցման դեպքերը,

2) դատավորի՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստին մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի հատուցման առավելագույն չափերը,

3) դատավորի՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստին մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի հատուցման կարգը և ժամկետը:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կարգավորել մարզում պաշտոնավարող Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստերին մասնակցելու կապակցությամբ կատարված ծախսերը հատուցելու դեպքերի, չափի և կարգի հետ կապված հարաբերությունները:

 

 

  • Discussed

    02.10.2018 - 18.10.2018

  • Type

    Decision

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7301

Print