Add to favourites

Located in RA Government

«ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 711-Ն որոշ­ման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 711-Ն որոշ­ման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակն է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի թիվ 711-Ն որոշմամբ սահմանված՝ համախառն եկամտից նվա­զեցվող օրապահիկի չափերին վերաբերող դրույթները:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիր­ները. 2018 թվականի հունիսի 21-ին ընդունված և հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Հայաս­­տանի Հան­րապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրա­ցում­ներ կատա­րելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապ­ետու­թյան հարկային օրենս­գրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն ՀՀ օրեն­քում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքի 28-րդ հոդ­վածի 2-րդ մասով սահմանվել է, որ համախառն եկամտից օրա­պա­հիկը նվա­զեց­վում է ՀՀ հարկային օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված չափով:

Խնդիրը կայանում է նրանում, որ, վերոգրյալով պայմանավորված, անհրա­ժեշ­տու­­թյուն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել նաև Հայաս­տանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 711-Ն որոշ­ման մեջ և համախառն եկամտից նվազեցվող օրապահիկի չափերին վերաբերող դրույթ­­ներն ուժը կորցրած ճանաչել:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Հայաս­­­տանի Հան­րա­պետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի թիվ 711-Ն որոշ­ումից հանել համախառն եկամտից նվացեցվող օրապահիկի չափերին վերա­­­բերող դրույթները:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան համա­խառն եկամտից օրապահիկի նվազեցման կարգավորումն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է Հայաս­տանի Հան­րա­պետության կառա­վարու­թյան 2017 թվականի հունիսի 8-ի թիվ 711-Ն որոշ­ումից հանել համախառն եկամտից նվազ­­եց­վող օրապահիկի չափերին վերա­բերող դրույթները:

  • Discussed

    28.09.2018 - 13.10.2018

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6818

Print