Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի ԹԻՎ 624-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Թաթուլ Ստեփանյան 16.09.2018 15:19:26 Ողջունելի է, որ սույն որոշման նախագիծը նպատակ է հետապնդում հասարակական խորհդրի ներգրավմամբ աջակցելու նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության խնդիրների և նպատակների իրականացման վերաբերյալ, բայց ստորև տեսանելի չեն թե ինչպես, ինչ միջոցներով, ուղղակի թե միջնորդավորված: Առաջարկում եմ լրացուցիչ կետերով հստակեցնել վերը նշված նպատակների իրականացման ձևաչափերը, իրավական հիմքերը, աջակցող կամ անհրաժեշտ պայմաններ և հիմքեր ապահովող պատասխանատուներին: Չի ընդունվել:
2 Թաթուլ Ստեփանյան 16.09.2018 15:21:38 Առաջարկում եմ լրացուցիչ կետերով հստակեցնել նաև, թե նվազագույն երեք ամիսը մեկ խորհրդի նիստեր չկազմակերպելու դեպքում ինչ պատասխանատվություններ են ծնվում: Չի ընդունվել:
3 Թաթուլ Ստեփանյան 16.09.2018 15:23:40 Առաջարկում եմ հստակեցնել, թե ինչ կլինի այն պարագայում, եթե հասարակական խորհրդի կարծիքը հաշվի չառնվի կամ անտեսվի: Չի ընդունվել:
4 Թաթուլ Ստեփանյան 16.09.2018 15:27:05 Առաջարկում եմ իրավական փաստաթղթերի նախագծերի ամփոփաթերթերում հատուկ բաժին հատկացնել հասարակական խորհրդի կարծիքի համար և դա լինի պարտադիր պահանջ: Իսկ ոչ իրավական կարգավիճական ունեցող փաստաթղթերի դեպքում առանձին բաժնով ներկայացնել խորհրդի դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ: Չի ընդունվել:
5 Թաթուլ Ստեփանյան 16.09.2018 15:29:16 Առաջարկում եմ խորհրդի անդամներին որոշակի լիազորություններով օժտել, որոնց օգնությամբ նա կտարբերվի ՙՙոչ անդամներից՚՚: Չի ընդունվել:
6 Թաթուլ Ստեփանյան 16.09.2018 16:04:34 Առաջարկում եմ խորհրդի անդամին տրամադրել որևէ տարբերանշան կամ վկայական որը նույնականացնում է վերջինիս կարգավիճակը, օժտել նրան սահմանված մակարդակում սեփական նախաձեռնությամբ անարգել ծանոթանալ փաստաթղերի, ծրագրերի, նախագծերի և նախարարության աշխատակազմի միջոցով ստեղծել լիարժեք հնարավորություն սեփական տեսակետը արտահայտելու, ներկայացնելու համար: Չի ընդունվել:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: