Add to favourites

Under development

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայումս օտարերկրացու արտաքսումը Հայաստանի Հանրապետությունից հնարավոր է իրականացնել միայն նրա՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու օրինական հիմքերի բացակայության դեպքում:

Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքականությունը իրականացնում է բաց վիզային ռեժիմով, իսկ որոշ երկրների հետ՝ առհասարակ առանց վիզային ռեժիմի, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետություն ազատ մուտքը հասանելի է բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիների:

Վերը նշված հանգամանքը, ցավոք, հանգեցնում է նաև բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության օրենքների խախտումների և հաճախ նաև քրեորեն պատժելի արարքներ կատարելու պատճառով վերջիններս  պատիժ են կրում Հայաստանի Հանրապետությունում:

Հիմք ընդունելով դատապարտյալների փոխանցման ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդրի լուծման անհրաժեշտությունը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը 2013-2018թթ ընթացքում իրենց քաղաքացիության երկրներում ՀՀ դատավճռով սահմանված հետագա պատիժը կրելու նպատակով օտարերկրյա պետություններ է փոխանցել ավելի քան 200 դատապարտյալների:

Դատապարտյալների փոխանցման միջազգային, ինչպես նաև հայաստանյան  փորձի ուսունասիրությունը ցույց է տալիս, որ մեծամասամբ դատապարտված օտարերկրացիների նկատմամբ օրինական հիմքերով և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով դատապարտյալի փոխանցման գործընթացի ավարտից հետո նրանց նկատմամբ կիրառվում են պայմանական վաղակետ ազատման, համաներման  կամ ներման ինստիտուտները, որոնց արդյունքում նշված դատապարտյալները կրկին հայտնվում են ազատության մեջ և հետևաբար հնարավորություն են ստանում կրկին վերադառնալ Հայաստանի Հանրապետություն:

Մի շարք օտարերկրա պետություններ (Մեծ Բրիտանիան, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան) վերը նշված խնդրի լուծման նպատակով ներպետական օրենսդրությամբ սահմանել են իրենց երկրներում օտարերկրացիների արտաքսման հնարավորությունը, այն դեպքում երբ վերջիններս իրենց երկրներում կատարել են քրեորեն պատժելի արարքներ:

   

  1. Նախագծով առաջարկվող կարգավորումների բնույթը

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել օտարերկրացիների արտաքսման հնարավորությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու օրինական հիմքերի բացակայության դեպքում, այլ նաև օտարեկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում հանցագործություն կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու դեպքում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ոչ միայն հստակեցնել արտաքսման պատճառները, այլ ամբողջական կարգավորել նշված հարաբերությունները՝ ստեղծելով Հայաստանի Հանրապետությունում պատիժը կրող օտարերկրացիների փոխանցումից հետո վերջիններիս մուտքը Հայաստան բացառելու օրինական հիմքեր, ինչն իր հերթին կնպաստի հանցավորության աճի և կրկնահանցագործների թվի նվազեցմանը:

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը հնարավորություն կտա Հայստանի Հանրապետությանը կասեցնել հանցավոր տարրերի մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ ստեղծելով արտաքսման առավել լիարժեք և գործուն մեխանիզմներ:  

 

  • Discussed

    12.09.2018 - 28.09.2018

  • Type

    Law

  • Area

    Justice, Security

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7242

Print