Add to favourites

Under development

«ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՏՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշում

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Արթուր Հարությունյան 07.09.2018 16:35:30 Կարծում եմ, որ ստուգող մարմինը իրավունք չունի ստուգվող թեմայի շուրջ պարզաբանումներ տալ։ Ճիշտ կլիներ հարկային օրենսդրության հետ կապված պարզաբանումները տրվեին ֆինանսների նախարարության կողմից։ Պարզաբանումները տրվում են ոչ թե կոնկրետ խնդրի վերաբերյալ, այլ յուրաքանչյուր պետական կառավարման մարմնի իրավասության տակ գնտվող բնագավառը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի դրույթների վերաբերյալ: Տես՝ 2-րդ կետը: Փոփոխություն չի կատարվել:
2 Էդուարդ Բադալյան 07.09.2018 17:46:52 ՊԵԿ-ը չպետք է հանդիսանա հարկային իրավահարաբերությունների վերաբերյալ պարզաբանումների տրամադրման համար պատասխանատու մարմին, քանի որ հանդիսանում է ակնհայտ շահագրգռություն ունեցող վարչական մարմին և տրամադրված պաշտոնական պարզաբանումները լինելու են որոշակի կողմնորոշված: Տարիներ ի վեր առկա պրակտիկան ապացուցում է այս փաստը: Առկա են օրինակներ երբ միևնույն հարցին ՊԵկ կողմից տրվել են տարբեր պարզաբանումներ՝ կախված տվյալ պահի նպատակահարմարությունից: Տես՝ 2-րդ կետը: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:
3 Միհրան Մինասյան 08.09.2018 00:48:21 Նորմատիվ իրավական ակտը պաշտոնապես պարզաբանել նշանակում է ինչ որ ձևով սահմանել կարգ՝ որի համաձայն գործադիր իշխանության ցանկացած պաշտոնատար անձ պարտավորված կլինի միատեսակ ձևով կիրառել պարզաբանմամբ ներկայացված կարգը։ Հետևաբար ստեղծված կարգը պետք է ընդունվի ոչ թե որպես պարզաբանում այլ պետք է ընդունվի որպես միատեսակ կիրառման հրաման կառավարության անունից վարչապետի ստորագրությամբ և ոչ թե նախարարի , այլ կերպ այն պարտադիր չի կարող լինել գործադիր իշխանության ցանկացած պաշտոնատար անձի համար։ ՈՒստի առաջարկում եմ ՀՀ օրենսդրության մեջ վերացնել նորմատիվ իրավական ակտի պարզաբանում տերմինը ( հասկացությունը ) և այն փոխարինել նորմատիվ ակտի միատեսակ կիրառման հրաման տերմինով։ Վերոգրյալ փոփոխությունը ՀՀ օրենդրության համար կլինի շատ կարևոր մի քայլ որի շնորհիվ ՀՀ վարչական դատարանը կզբաղվի ավելի լուրջ վեճեր քննելով և յուրաքանչյուր վեճի լուծման արդյունքը ինքնին փոփոխություն և հստակություն կստեղծի նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառման հրամանի բովանդակության մեջ եթե վեճի պատճառը հստակության բացակայությունն է։ Ի տարբերություն վերը նշվածի ներկա դրությամբ գործող ՀՀ օրեսդրության համաձայն պաշտոնական պարզաբանումները ՀՀ վարչական դատարանի (ինչպես նաև սահմանադրական դատարանի կողմից ) կողմից չեն ուղվում կամ փոփոխվում հարկադիր կարգով, նույնիսկ այն դեպքում երբ երկու պաշտոնական պարզաբանում միմյանց հակասական են լինում։ Առավելևս պաշտոնական պարզաբանումները հրապարակվելու համար ՀՀ Արդարադատության նախարարության կողմից որևէ իրավական փորձաքննության չեն ենթարկվում։ Պաշտոնական պարզաբանումը նորմատիվ ակտ չէ, որպեսզի բոլորի համար պարտադիր լինի և չկա նաև նման միջազգային պրակտիկա: Օրենքը հստակ սահմանում է, որ հրապարակվելուց հետո պաշտոնական պարզաբանումը պարտադիր բնույթ չունի, սակայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում անձինք իրավունք ունեն առաջնորդվելու պաշտոնական պարզաբանումով, իսկ պաշտոնական պարզաբանում տված իրավասու մարմինը պարտավոր է առաջնորդվել իր տված պարզաբանումով: Պարզաբանում տված իրավասու մարմինն իրավունք ունի հետ կանչելու պաշտոնական պարզաբանումը և այն փոխարինելու նոր պարզաբանմամբ, եթե տեղի է ունեցել հանգամանքների էական փոփոխություն: Դրույթի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումը կարող է կիրառվել մինչև համապատասխան նորմատիվ դրույթի փոփոխությունը կամ գործողության դադարեցումը, եթե իրավասու մարմինը հետ չի կանչել: Փոփոխություն չի կատարվել:
4 Միհրան Մինասյան 20.09.2018 14:39:29 Կան նորմատիվ իրավական ակտեր (օրենքներ) որոնք պետք է կիրառվեն պետական կառավարման համակարգի բոլոր մարմինների կողմից միատեսակ ձևով։ Օրինակ՝ Փաստաթղթերի հատուկ առաքման մասին ՀՀ օրենքի դրույթները և հատկապես 8-րդ հոդվածի դրույթը՝ որի համաձայն հատուկ առաքումը կատարվում է առձեռն հանձնմամբ։ Անհրաժեշտ է նախագծով կարգավորել այն հարցը թե՝ բոլոր բնագավառներին վերաբերող նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը որ մարմնի կողմից պետք է կատարվի որպեսզի այն կիրառվի միատեսակ ձևով բոլոր պետական կառավարման համակարգի մարմինների կողմից։ Վերոգրյալ հարցի կագավորումը հնարավորություն կստեղծի որպեսզի Պետական վերահսկողական ծառայությունը իր լիազորությունները կատարի ավելի հստակ և արդյունավետ ձևով։ Առաջարկում եմ բոլոր բնագավառներին վերաբերող նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանում տալու լիազորությունը հանձնել ՀՀ արդարադատության նախարարությանը ։ Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի կիրարկման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, վերոնշյալ հոդվածի դրույթների համաձայն՝ նախատեսվում է կառավարության որոշմամբ սահմանել օրենսդրական ակտի (բացառությամբ Սահմանադրության) և Կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալու պետական կառավարման համակարգի մարմինների ցանկը և համապատասխան բնագավառները: Վերոգրյալից բխում է, որ բոլոր բնագավառներին վերաբերող նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանում տալու լիազորությունը չի կարող վերապահվել միայ մեկ պետական կառավարման համակարգի մարմնի, այլ յուրաքանչյուր մարմին տալիս է իր ոլորտի վերաբերյալ պարզաբանում, ինչը առավել արդյունավետ է: Փոփոխություն չի կատարվել:
5 Թաթուլ Ստեփանյան 10.09.2018 10:52:46 26. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող օրենսդրության վերաբերյալ՝ 2)անասնաբուժության կետում առաջարկում եմ ավելացնել արտահայտություն, համաձայն որի ՍԱՏՄ կարող է հանդես գալ անասնաբուժության վերաբերյալ պարզաբանմամբ. եթե խնդիրը վերաբերում է սննդամթերքի անվտանգությանը: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը իրականացնում է սննդամթերքի անվտանգության և համապատասխանության գնահատման, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, հետևաբար՝ անասնաբուժության ոլորտը առանց սննդամթերքի անվտանգության խնդրի մասին նշում պարւնակելու մասին ձևակերպումը որևէ խնդիր չի առաջացնում: Փոփոխություն չի կատարվել:
6 Ռուզաննա Ազրոյան 12.09.2018 15:06:36 ՛՛Նորմատիվ իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Օրենսդրական ակտի (բացառությամբ Սահմանադրության) և Կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում կարող է տալ ակտը կիրառող պետական կառավարման համակարգի մարմինը (...): Հարկ եմ համարում հատուկ նշել, որ վերը նշված հոդվածով սահմանված բացառությունը վերաբերում է բացառապես Սահմանադրությանը, այլ ոչ թե սահմանադրական օրենքներին: ՛՛Նորմատիվ իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Սահմանադրությամբ սահմանված մարմինները տալիս են իրենց ոլորտային օրենսդրական ակտերի պաշտոնական պարզաբանումը, բացառությամբ դատական համակարգի մարմինների: 2018 թվականի փետրվարի 7-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքը: Նշված օրենքում առկա են ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման տեղիք տվող դրույթներ, որոնք պարզաբանման /այն էլ պաշտոնական/ կարիք ունեն: Դրա վառ օրինակներից մեկն այն է, որ արդեն իսկ անհրաժեշտություն է ծագել և շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը: Պրակտիկայում, առկա է դեպք, որ փաստաբանը նշված օրենքի մի դրույթի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու նպատակով դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը, սակայն պաշտոնական պարզաբանում ստանալու փոխարեն, ստացել է հարցին լուծում չտվող և իրենից ոչ մի իրավական հետևանք չառաջացնող գրություն: Նախագծով հաստատվող հավելվածի 2-րդ կետով սահմանված են այն բնագավառները, որոնք կարգավորող օրենսդրության վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը կարող է տրամադրել պաշտոնական պարզաբանում և հարկ է նկատել, որ դատական ոլորտին վերաբերող իրավական ակտերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տրամադրելը վերապահված չէ ՀՀ արդարադատության նախարարությանը: Ավելին, նման լիազորություն, համաձայն ՛՛Նորմատիվ իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքի և Նախագծի ոչ մի մարմնի չի վերապահվել: Գործնականում արդեն իսկ առաջացել են և դեռ կառաջանան դեպքեր, երբ անհրաժեշտություն կառաջանա դատական ոլորտին վերաբերող իրավական ակտերում, մասնավորապես Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքում առկա ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման դրույթների վերաբերյալ ստանալ պաշտոնական պարզաբանում: Առաջարկում եմ վերը նշված խնդրի լուծման նպատակով Նախագծում կատարել համապատասխան լրացումներ/փոփոխություններ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ակտը կիրառող պետական կառավարման համակարգի մարմինը պաշտոնական պարզաբանում կարող է տալ Օրենսդրական ակտի (բացառությամբ Սահմանադրության) և Կառավարության որոշման վերաբերյալ (...): Կառավարության որոշմամբ սահմանվել են բնագավառները և պետական կառավարման մարմինների ցանկը: Անշուշտ կան օրենքներ, որոնք կիրառվում են բոլորի կողմից, օրինակ` ՎԻՎՕ, դատավարական օրենսգրքերը, մի շարք սահմանադրական օրենքներ, որոնք պարզաբանում տրամադրող մեկ մարմին հնարավոր չէ սահմանել: Բացի այդ Կառավարության որոշմամբ սահմանվել է միայն պետական կառավարման համակարգի մարմինների ցանկ և ոչ պարզաբանում տվող պետական մարմինների ցանկ: Փոփոխություն չի կատարվել:
7 ԹԱՔՍ ՔՆՍԱԼԹԻՆԳ ՍՊԸ 18.09.2018 15:14:34 Հարկային օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կառավարության կողմից լիազորված` ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ (այսուհետ սույն հոդվածում՝ լիազորված մարմին) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում իր սահմանած կարգով ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ: Մենք կարծում ենք, որ նշված հոդվածով օրենսդիրը հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումների տրամադրումը թողել է Ֆինանսների նախարարության պարտականությունների ներքո, որպես ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմին։ Ուստի՝ գտնում ենք, որ «Օրենսդրական ակտի և կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տվող պետական կառավարման համակարգի մարմինների և համապատասխան բնագավառների ցանկը սահմանելու մասին» ՀՀ ԿՈ նախագծի հավելվածով սահմանված 20-րդ կետը վերանայման ենթակա է։ Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն, մասնավորապես, հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տրամադրելու վերաբերյալ կետերը հանվել են Պետական եկամուտների իրավասության բնագավառների ցանկից և համալրվել են Ֆինանսների նախարարությանը վերապահված բնագավառների ցանկում: Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: