Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի «Պետական իշխանության մարմինների  սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը հաստատելու, գործառույթների իրականացումն օպերատորին  պատվիրակելու, գործառույթների ցանկը հաստատելու, օպերատորի հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրի  օրինակելի  ձևը  և օպերատորին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները  սահմանելու մասին» թիվ 1109-Ն որոշման շրջանակներում ներդրվել է պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ինստիտուտը և ներկայումս այդ գործառույթներն իրականացնում են հետևյալ 9 օպերատորները`

1) «ՀԱՅՓՈՍՏ» փակ բաժնետիրական ընկերություն,

2) «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն,

3) «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն,

4) «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն,

5) «Անելիք բանկ» փակ բաժնետիրական ընկերություն,

6) «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերություն,

7) ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերություն,

8) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե,

9) «Մոբի Դրամ» փակ բաժնետիրական ընկերություն:

Կարևորելով օպերատորների դերն ու նշանակությունը պետական իշխանության մարմինների կողմից մատուցվող ծառայությունները քաղաքացիներին և իրավաբանական անձանց առավելագույնս մատչելի և հասանելի դարձնելու տեսանկյունից՝ անհրաժեշտություն է առաջանում շարունակաբար ընդլայնել օպերատորների ցանկը:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկում ընդգրկել նաև «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերությանը: Արդյունքում՝ վերջինիս պատվիրակվելու են համապատասխան գործառույթների իրականացումը:

Նշյալ ընկերության ընտրությունը պատահական չէ, քանի որ այն օժտված է նյութատեխնիկական անհրաժեշտ ներուժով իր վրա դրվող պարտականությունները պատշաճ կերպով կատարելու համար: Մասնավորապես՝ ընկերությունը հայտնի է իր՝ տեխնիկապես հագեցած թվով 35 սպասարկման գրասենյակների առկայությամբ և քաղաքացիներին ծառայությունների մատուցման մեծ փորձով: Հարկ է նշել նաև, որ «Յունիբանկ» ընկերության սպասարկման գրասենյակները լայնորեն տեղաբաշխված են Հայաստանի Հանրապետության տարածքում` ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության մարզերում:

 

 

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կընդլայնվի պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը և ներկայումս գործող 9 օպերատորներից բացի պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հնարավորություն կտրվի նաև «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերությանը:

  • Discussed

    05.09.2018 - 20.09.2018

  • Type

    Decision

  • Area

    Justice, Job and employment, Transport, Fight against corruption, Electronic justice, Postal service

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6000

Print