Add to favourites
«Զբաղվածության կարգավորման 2019 թվականի պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Հայաստանի ՄՌ Ասոցիացիա 18.09.2018 18:38:16 | Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի տրամադրման նպատակով գործազուրկներին և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող անձանց վերապատրաստում և դրամական օգնության տրամադրում: ա. ծրագրի նպատակը միաժամանակ երկու սոցիալական հարցի լուծմանը նպաստելն է՝ գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցողների որոշակի խմբի համար զբաղվածության ապահովում, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի տրամադրում: բ. Ծրագրի շահառուները գործազուրկները, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև աշխատանք փնտրող անձինք են: գ. Ծրագրի իրականացման ընթացքում տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման համար շահառուին մեկ տարվա ընթացքում ամսական կտրվածքով վճարվում է գումար՝ ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Ծրագրի իրականացման ընթացքում սոցիալական ծառայությունները այցելությունների միջոցով իրականացնում են տրամադրվող խնամքի շարունակական մոնիթորինգ: դ. Ծրագրի տևողությունը մեկ տարի է: | Ընդունվել է ի գիտություն: Ծրագրային առաջարկությունը կքննարկվի զբաղվածության ոլորտի հետագա բարեփոխումների շրջանակներում: |