Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1330-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի n 1330-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

  1. Անհրաժեշտությունը

          Որոշումների նախագծերի ընդունումը պայմանավորված է ««Կրթության մասին»  ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2015 թ. ապրիլի 22-ի ՀՕ-20-Ն օրենքի պահանջով, ինչպես նաև կարգի կիրառման ընթացքում առաջացած հարցերի առնչությամբ որոշակի հստակեցումներ կատարելու նպատակով:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

««Կրթության մասին»  ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2015 թ. ապրիլի 22-ի ՀՕ-20-Ն օրենքը ս/թ հունիսի 1-ից ուժի մեջ մտնելուց հետո,  Հայաստանի Հանրապետությունում տասներկուամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ: Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի n 1330-ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված են համապատասխանաբար դիմորդների ընդունելության արտոնությունները և ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցման տրամադրման դեպքերը:

Որոշման նախագծով առաջարկվող փոփոխությունը կկարգավորի 2017-2018 ուսումնական տարվանից սկսված մրցութային հիմունքով հիմնական կրթության հիմքով նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններ մինչև 19 տարին լրանալը ընդունված ուսանողների անվճար ուսուցումը:

Որոշման նախագծով նաև առաջարկվում է կիսամյակային առաջադիմության հիման վրա իրականացվող փոխատեղումն իրականացնել ուսումնական տարվա առաջադիմությամբ, ինչպես նաև սահմանվում են առաջնահերթությունները` փոխատեղման իրականացման հավասար միավորների դեպքում:

Կիսամյակների ընթացքում իրականացվող փոխատեղումը գործնականում դժվար էր կազմակերպել` միաժամանակ այն իր մեջ ներառում էր կոռուպցիոն ռիսկեր:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Պետական բյուջեի հաշվին անվճար միջնակարգ կրթության ապահովումը Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև կիսամյակային առաջադիմության հիման վրա իրականացվող փոխատեղումից` անցումը ուսումնական տարվա և սահմանել փոխատեղման առաջնահերթությունները:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի քանակին, սույն կարգին և ընդունելության կարգին համապատասխան, մրցույթի արդյունքներով նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն մինչև 19 տարին լրանալը ընդունված ուսանողներին անվճար ուսուցման կազմակերպումը և փոխատեղման ընթացակարգի հստակեցումը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծի մշակմանը այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:

  1. Ակնկալվող արդյունքը

Սույն որոշման ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի քանակին, սույն կարգին և ընդունելության կարգի համապատասխան, մրցույթի արդյունքներով նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն մինչև 19 տարին լրանալը ընդունված ուսանողները կսովորեն անվճար: Փոխատեղումը կիրականացվի` հաշվի առնելով ուսումնական տարվա առաջադիմությունը:

7.Այլ տեղեկություններ

Չկան:

  • Discussed

    14.03.2017 - 05.04.2017

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10794

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: