«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 12-ի ՀՕ-376-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի՝
1) վերնագրում «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով,
2) 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով,
3) 1-ին մասից հանել «և իրավական ակտերով» բառերը:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում և 15-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
28.08.2018 - 12.09.2018
-
Type
Law
-
Area
Public service, Civil service, *
-
Ministry
Office of the Prime Minister
Views 8942
Print