Add to favourites

Under development

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ՀՕ-18-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7․1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին մասով․

«2․1 Հանձնաժողովի անդամներն իրենց լիազորություններն իրականացնելիս անկախ են և գործում են Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։»։

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«Հոդված 8. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումները

  1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների (այսուհետ՝ կառուցվածքային ստորաբաժանումներ) միջոցով, որոնց ղեկավարումն իրականացնում են կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը կանոնակարգվում է սույն օրենքով և հանձնաժողովի որոշումներով:
  2. Կառուցվածքային ստորաբաժանումներն ապահովում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով հանձնաժողովին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը:
  3. Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, աշխատակիցների թիվը և կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կազմակերպմանն առնչվող ներքին կանոնակարգային այլ հարցերը կարգավորվում են հանձնաժողովի որոշումներով: Հանձնաժողովի աշխատակիցների թիվը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ:»։

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի վերնագրից և 3-րդ մասից հանել «աշխատակազմի» բառերը:

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Discussed

    28.08.2018 - 12.09.2018

  • Type

    Law

  • Area

    Public service, Civil service, *

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6401

Print