Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒ­ԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Իրավական ակտի ընդունման անհարժեշտությունը

Առաջարկվող իրավական ակտի ընդունումը պայմանավորված է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական նպատակային ծրագրի (այսուհետ` Ծրագիր) հասանելիության բարձրացման անհրաժեշտությամբ:

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ծրագիր շրջանակներում վարկավորմամբ են զբաղվում 19 ֆինանսական կազմակերպություն` 14 բանկ և 5 վարկային կազմակերպություն: Առ 2018 թվականի հուլիսի 1-ը տրվել է 3342 վարկ (1747 վարկ Երևանում, 1595՝ ՀՀ մարզերում), որոնց ընդհանուր պայմանագրային ծավալը կազմել է շուրջ 27 մլրդ 303 մլն ՀՀ դրամ (17 մլրդ 6 մլն ՀՀ դրամ Երևանում, 9 մլրդ 7 մլն՝ ՀՀ մարզերում): Վարկի միջին ժամկետը` 13.5 տարի, իսկ միջին տոկոսադրույքը` 9.6 տոկոս:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության շատ երիտասարդ ընտանիքներ, ունենալով բնակարան ձեռք բերելու կարիք, ի վիճակի չեն օգտվել գործող հիփոթեքային վարկավորման համակարգից` ձեռք բերվող բնակարանի համար սահմանված կանխավճարի բարձր արժեքի պատճառով:

 Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

2018 թվականին ՀՀ կառավարությունը շարունակելու է բացի «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպության միջոցով տրամադրված վարկերի գումարի վերաֆինանսավորելուց, մեղմել կանխավճարի վճարման հետ կապված դժվարությունները՝ սահմանելով 20 տոկոս շեմ: 

 Առաջարկվող կարգավորման բնույթը

Երիտասարդ ընտանիքներին մատչելի պայմաններով բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն ապահովելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-ն որոշման մեջ փոփոխություններ  կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

  ՀՀ կառավարության սույն որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

 Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում Ծրագրի հասանելիությունը կբարձրանա` երիտասարդ ընտանիքները կկարողանան 20% կանխավճարով ձեռք բերել մինչև 25 մլն. ՀՀ դրամ արժեքով բնակարաններ, որի արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն:

  • Discussed

    25.08.2018 - 10.09.2018

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11492

Print

Suggestions

Սոսե Կարնո

03.09.2018

բարև ձեզ, ամուսինների գումարային աշխատավարձի թույլատրելի շեմը խնդրում եմ վերանայել և բարձրացնել

Հասմիկ Մարգարյան

30.08.2018

20% կանխավճարը շատ է, առաջարկում եմ գոնե դարձնել 10%: Քիչ ընտանիքներ կարող են այդքան գումար հավաքել, անգամ ստաբիլ աշխատանքի դեպքում: Նաև տարեկան տոկոսադրույքների շեմը լավ կլիներ մի փոքր իջներ: Ոնց տեսնում եմ այդ մասով ոչ մի փափոխություն չկա: Եկամտահարկի մասին օրենքը լավ կլիներ չտարածվեր միայն կառուցապատողների կողմից նորակառույց շենքերի վրա: Դա էլ գոնե ինչ-որ չափով կօգնի թեթևացնել ամսական ծախսերը:

Ստեփան Հասան-Ջալալյան

29.08.2018

Առաջարկում եմ՝ 1. քննարկել կանխավճարը հանելու կամ կանխավճարի սիմվոլիկ՝ առավելագույնը հինգ տոկոս շեմ սահմանելու հնարավորությունը: Բազմաթիվ երիտասարդ ընտանիքներ չնայած, նրան որ ունեն որոշակի կայուն եկամուտ և կարող են վճարել վարկի ամսական մարումները, չունեն կանխավճար, ինչի պատճառով չեն կարողանում օգտվել ծրագրից: 2. քննարկել սույն ծրագրով երկրորդային շուկայից բնակելի տուն կամ բնակարան ձեռք բերելու դեպքում աշխատավարձից պահվող եկամտահարկը հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղելու հնարավորությունը: Սա ևս լուրջ խթան կհանդիսանա երիտասարդ ընտանիքների համար օգտվելու այս ծրագրից:

See more