Add to favourites

Located in RA Government

«Քիմիական նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգը հաստատելու մասին»» ՀՀ կառավարության որոշում

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Քիմիական նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  հայեցակարգը հաստատելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Քիմիական նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  հայեցակարգի նպատակը քիմիական նյութերի՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից անվտանգ գործածության ապահովումն է:

Սույն հայեցակարգի մշակման համար հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N275-Ն որոշումը, որի առաջին հավելվածով «Քիմիական նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը սահմանված է որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի միջոցառում:

Հայաստանի Հանրապետությունում քիմիական նյութերի գործածության բնագավառում ընդունված են բավականին մեծ թվով իրավական ակտեր, որոնք հիմնականում բխում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից և կարգավորում են քիմիական նյութերի բնագավառի առանձին, երբեմն միմյանց հետ չկապակցվող իրավահարաբերություններ: Քիմիական նյութերի գործածության բնագավառում ընդունված և՛ միջազգային կոնվենցիաները, և՛ ներպետական օրենսդրությունը, և՛ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդունված իրավական ակտերը հիմնականում կարգավորում են որոշ քիմիական նյութերի արգելման, ներմուծման և արտահանման գործընթացները կամ կարգավորում են սահմանափակ թվով քիմիական նյութերի գործածությունը, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում քիմիական նյութերի գրանցման, մակնշման հետ կապված հարաբերությունները կարգավորված չեն:

Հայաստանի Հանրապետությունում բացակայում է քիմիական նյութերի միասնական գրանցման համակարգը և ներկայումս քիմիական նյութերի կարգավորման բնագավառում առաջնային լուծում պահանջող խնդիրը քիմիական նյութերի միասնական գրանցման համակարգի ստեղծումն է, քանի որ քիմիական նյութերի հատկությունների, քանակության, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության, քիմիական նյութեր արտադրողների, ներմուծողների, իրացնողների վերաբերյալ տվյալների բացակայությունը հնարավորություն չի տալու պետական մարմիններին արդյունավետ կարգավորել բնագավառը:

Քիմիական նյութերի գործածության բնագավառում չափազանց կարևոր է քիմիական նյութերի հատկությունների, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց ունեցած ազդեցության վերաբերյալ վերջնական սպառողներին, քիմիական նյութերի գործածության մեջ ներգրավված աշխատողներին, ազդակիր այլ անձանց իրազեկելը:

Վերը նշված խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է մշակել և ընդունել «Քիմիական նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով կկարգավորվեն քիմիական նյութերի անվտանգ շրջանառությունը ՀՀ-ում և քիմիական նյութերի ներմուծման և արտահանման համակարգը, կստեղծվի քիմիական նյութերի գրանցման միասնական համակարգ, կսահմանվեն՝ քիմիական նյութերի դասակարգման և մակնշման պահանջները, պետական կառավարման մարմինների լիազորությունները քիմիական նյութերի գործածության ոլորտում, քիմիական նյութերի գործածության մեջ ներգրավված անձանց իրավունքները և պարտականությունները, պատասխանատվություն` քիմիական նյութերի գործածության օրենսդրության պահանջները խախտելու համար:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Քիմիական նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  հայեցակարգի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության տարածքում քիմիական նյութերի գործածության՝ արտադրության, օգտագործման, պահման, փոխադրման, իրացման, ներմուծման և արտահանման ընթացքում շրջակա միջավայրի պահպանության և մարդու առողջության անվտանգության ապահովման հետ կապված հարցերն են:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

«Քիմիական նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  հայեցակարգը հաստատելու մասին»   ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է բնապահպանության նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

       Սույն հայեցակարգը, ընդունման դեպքում, իրավական հիմք կհանդիսանա «Քիմիական նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի մշակման համար, որով կկարգավորվեն Հայաստանի Հանրապետությունում քիմիական նյութերի գործածության հետ կապված իրավահարաբերությունները` մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր վնասակար ազդեցության նվազեցման ու անվտանգության ապահովման նպատակով:

 

Տեղեկանք

«ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Քիմիական նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  հայեցակարգը հաստատելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա ընդունել «Քիմիական նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

 

Տեղեկանք

«ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ  ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ  և ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Քիմիական նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  հայեցակարգը հաստատելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

  • Discussed

    23.08.2018 - 12.09.2018

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8318

Print