Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1937-Ն  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ   ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

        Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի  թիվ 1937-Ն որոշման մեջ լրացում կատարելու անհրաժեշտությունը բխում է հանրակրթական ուսումնական հաստատությունների հետ թղթաբանությունը կրճատելու անհրաժեշտությունից:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Մինչև 2016 թվականը հանրակրթական և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող ուսումնական հաստատությունները ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվում էին ՀՀ պետական գնումների մասին օրենսդրության շրջանակում, այն դեպքում, այդ  հաստատությունների ֆինանսավորման չափերի համար հիմք են ընդունվում իրավական այլ ակտերով  /ՀՀ կառավարության որոշումներ, ՀՀ կրթության և գիտության և ՀՀ ֆինանսների նախարարների ամենամյա համատեղ հրաման/ սահմանվող նորմատիվները /դասարան-կոմպլեկտ, աշակերտ/ուսուցիչ հարաբերակցություն և այլն/:

ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 22-ի N 1356-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 105-Ն որոշմամբ ուսուցման ծառայությունները դուրս եկան գնումների դաշտից /որի արդյունքում զգալիորեն պարզեցվեց ուսումնական հաստատություններին տրամադրվող գումարների հատկացման տեխնիկական  գործընթացը/ և 2016 թվականից պայմանագրերը կնքվում են տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով:

Համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի <<Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների եվ դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին>> թիվ 1937-Ն որոշման 8.3 կետի՝ պետական մարմինները յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում տեղեկատվություն տրամադրված սուբսիդիաների մասին ըստ շահառուների՝ կցելով տվյալ եռամսյակում հաստատված հանձնման-ընդունման ակտերի պատճենները, որի կազմումը դպրոցների մասով կրում է զուտ մեխանիկական բնույթ, սակայն աշխատատարության առումով զգալի ժամանակ է խլում:

Հանրակրթական և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող ուսումնական հաստատությունների ֆինանսավորման ամենաէական ցուցանիշը սովորողների թիվն է, որը հաշվարկվում է ֆինանսական տարվա սկզբում պայմանագրերի կնքման նպատակով և ճշտվում է ուսումնական տարվա սկզբում՝ տարեվերջյան համաձայնագրերի կնքման նպատակով, որի արդյունքում փոփոխվում են ուսումնական հաստատությանը հատկացվող գումարները/, ուստի նպատակահարմար է հանրակրթական և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող ուսումնական հաստատությունների հետ հանձնման-ընդունման ակտը ստորագրել ֆինանսական տարվա ավարտից հետո:

  Կարգավորման նպատակը և բնույթը.

        Նվազեցնել ուսումնական հաստատությունների հետ իրականացվող թղթաբանությունը:

  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

     ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցները:

 Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.

Հանրակրթական և արտաուսումնական դաստիարակություն իրականացնող  հաստատությունների հետ ֆինանսական տարվա ավարտից հետո կկնքվի հանձնման-ընդունման ակտ, որով կամրագրվեն հաշվետու տարվա ընթացքում հաստատությունների կողմից մատուցված ծառայության ցուցանիշները:

 Այլ տեղեկություններ.

      Ուսումնական հաստատությունները հանձնում են հաշվետվություններ, համաձայն ՀՀ ֆինանսների նախարարի 2013 թվականի փետրվարի 4-ի թիվ 104-Ն և թիվ 176-Ն հրամանների, կառավարման լիազորված մարմին են ներկայացնում իրենց տարեկան գործունեության նախահաշիվները, հաստիքացուցակները և տարիֆիկացիոն ցուցակները: Հաստատությունները ներկայացնում են  նաև սովորողների թվի վերաբերյալ տեղեկատվություն տարին երկու անգամ:

 

 

                            Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1937-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ  չի առաջացնի:

        

 

 

                 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 

1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Չի առաջացնում:

2.Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.

Համապատասխանում է:

3.Այլ տեղեկություններ.

     Չկան:

 

  • Discussed

    09.03.2017 - 30.03.2017

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5472

Print