Add to favourites

The draft has been accepted

«Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Նախագծով կարգավորում են ստացել այնպիսի առանցքային նշանակություն ունեցող հարցեր, ինչպիսիք են բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքների՝ որպես հավաքի առանձին ձևի բնորոշումը, հավաքների ազատության իրավունքի՝ որպես սահմանադրորեն ամրագրված հիմնական իրավունքի սահմանափակման այնպիսի հիմքերի նախատեսումը, որոնց նպատակը այս հիմնական իրավունքի արդյունավետ գործողության և կենսագործելիության ընթացակարգային անհրաժեշտ նախադրյալի ստեղծումն է:Նախագծում ապահովվել են հավաքների ազատության իրավունքի սահմանափակման հիմքերի որոշակիությունը և հստակությունը, տարանջատվել են հավաքների ազատության իրավունքի սահմանափակման նպատակները և հիմքերը, ընդլայնվել են հավաքների ազատության իրականացման և  պաշտպանության սկզբունքները՝ մասնավորապես օրենսդրորեն ամրագրվել են այնպիսի կարևորագույն սկզբունքներ, ինչպիսիք են՝ խտրականության արգելքը, օրինականությունը, հավաքների անցկացման թույլատրելիության կանխավարկածը, պատշաճ վարչարարությունը:

  • Discussed

    06.03.2017 - 21.03.2017

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11190

Print