Add to favourites

Under development

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի N 320 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 Նախագիծ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

------------------- 2018 թվականի N -------Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 320 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի <<Կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը,Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի (դիպլոմի) միասնական հավելվածի նմուշը հաստատելու մասին>>  N 320 որոշման մեջ`

 1) «ժբ» և «ժգ» կետերին համապատասխան  պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների.

 2) <<ԴԻՊԼՈՄԻ ՀԱՎԵԼՎԱԾ>> բաժնի՝

ա. 1-ին կետը լրացնել նոր՝ 1.21 ենթակետով

<<1.21 Հայրանուն.>>.

բ. 2-րդ կետի 2.2 ենթակետը լրացնել <<և կրթական ծրագիրը (ծրագրերը).>> բառերով.

գ. 3-րդ կետում <<ՄԱԿԱՐԴԱԿԻ>> բառը փոխարինել <<ԱՍՏԻՃԱՆԻ>> բառով.

դ. 3.1 ենթակետում <<մակարդակը>> բառը փոխարինել <<աստիճանը>> բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Discussed

    09.08.2018 - 25.08.2018

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8203

Print

Related documents / links