Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի նիստի N6 արձանագրության 12-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության արձանագրային որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

                                                                                Արձանագրային

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ՆԻՍՏԻ N 6 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի նիստի N 6 արձանագրության 12-րդ կետով հավանության արժանացած «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանին և ժամանակացույցին հավանություն տալու  մասին» արձանագրային որոշման հավելվածում 18-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ և 22-րդ կետերում «2018թ․ ընթացքում» բառերը փոխարինել «2019 թվականի ընթացքում» բառերով։

 

  • Discussed

    03.08.2018 - 20.08.2018

  • Type

    Protocol decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6374

Print

Suggestions

Հայկանուշ Գրիգորյան

14.08.2018

կարծում եմ համընդհանուր ներառական կրթություն ներդնելով մենք կնվազեցնենք ուսուցման որակը, քանի որ ներառական կրթության անհրաժեշտություն ունեցող աշակերտը չի կարող հավասարազոր սովորել մնացած աշակերտների հետ, քանզի ներառական կրթության կարիք ունեցող աշակերտին ուսուցիչը պիտի առանձնակի ուշադրության արժանացնի, հետևաբար, մնացած աշակերտները չեն կարող յուրացնել այնքան, որքան ներում է նրանց հնարավորությունները: Սա սխալ համակարգ է: Այլ բան կլինի, եթե ասենք, նույն դպրոցում լիեն հատուկ ուսուցման կարիք ունեցող աշակերտներով դասարաններ: Ավելի լավ կլիներ դասարաններում աշակերտների քանակի որոշման մեջ փոփոխություն կատարվեր, և օպարտադրված 35 հոգի շեմը իջեցնել մինչև 25 աշակերտի: Այ այս տարբերակում, մենք կունենային առավել բարձր որակյալ ուսուցմամբ դասարաններ:

See more