Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N141-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

----------- 2018 թվականի N ------ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 3․2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները ` Կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի N1365-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 2011 թվականի հունվարի 27-ի N46-Ն որոշումն ուժը կորցրած  ճանաչելու մասին»  N141-Ն որոշման որոշման 4-րդ կետում․

  • 3-րդ ենթակետից հանել «և Երևան քաղաքի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող» բառերը․

  2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3․1)-ին ենթակետ «3․1)Երևան քաղաքի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների վրա՝ 2019 թվականի հունվարի 1-ից,» բառերը․

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                             ՎԱՐՉԱՊԵՏ

 

  • Discussed

    03.08.2018 - 20.08.2018

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6984

Print

Suggestions

Shushanik Sahakyan

05.08.2018

Կխնդրեի վերապատրաստման գործընթաց իրականացնել,ներգրավելով Տավուշի մարզի դպրոցների բազմամասնագիտական թիմի փորձը, բայց ոչ Հույսի կամուրջ ՀԿ-ի փորձն ու վերապատրաստումները

See more