Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

Նախագծով սահմանվում են մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ եղանակներ, վերացվում են գործող օրենքում տեղ գտած թերությունները և անհստակությունները, հստակեցվում են չբացահայտված տեղեկատվության (առևտրային գաղտնիքի) պաշտպանության կանոնները, հստակեցվում են ֆիրմային անվանումների օգտագործման սահմանափակումները՝ հատկապես դրանց և Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ չգրանցված ապրանքային նշանների նույնական կամ շփոթելու աստիճան նման լինելու դեպքեր:

  • Discussed

    06.03.2017 - 21.03.2017

  • Type

    Law

  • Area

    Justice, Economy

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10733

Print

Suggestions

Գեւորգ Հայրապետյան

21.03.2017

Առաջարկում եմ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծում «նիշի» բառը փոխարինել «նշանի» բառով (12-րդ հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետ):

Գեւորգ Հայրապետյան

21.03.2017

Առաջարկում եմ Նախագծում «տեղեկատվություն» բառերը փոխարինել «տեղեկություն» բառերով (1110-րդ հոդվածի 2-րդ մաս, 1164-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ, նույն հոդվածի 5-րդ մաս), ինչպես նաեւ 1164-րդ հոդվածի 5-րդ մասում «իրավատիրոջ կողմից» բառերից հետո ստորակետը փոխարինեկ «կամ»-ով:

See more