Add to favourites

Under development

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

  1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեություն կազմակերպելու և իրականացնելու, փաստաբանական մասնագիտական միավորում ստեղծելու և այն կառավարելու, անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու կարգերը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեության հետ կապված այլ հարաբերություններ։»։

 

Հոդված 2 Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Փաստաբանության մասին օրենսդրությունը բաղկացած է Սահմանադրությունից, Քաղաքացիական դատավարության, Վարչական դատավարության և Քրեական դատավարության օրենսգրքերից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից։»::

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

 «2) այն դեպքերի, երբ անձը վճարովի կամ անվճար հիմունքներով ներկայացնում է այն իրավաբանական անձի շահերը, որի կանոնադրական կապիտալի քսան և ավելի տոկոս բաժնետոմսերը կամ բաժնեմասը պատկանում է իրեն կամ իր մերձավոր ազգականին (ազգականներին):»:

 

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել նոր՝ 11-րդ մասով.

«11. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի նիստի օրակարգի, նրա աշխատանքը սկսվելու օրվա, ժամի (հեռակա քվեարկության դեպքում` տևողության), ինչպես նաև տեղի (վայրի) մասին փաստաբանները ծանուցվում են առնվազն տասն օր առաջ՝ փաստաբանների պալատի պաշտոնական ինտերնետային կայքում և առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլում հրապարակվելու միջոցով։»։Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում`

 

1) 5-րդ մասում՝

ա. 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6) փաստաբանների պալատի նախագահի կամ խորհրդի անդամի առաջարկով՝ իրավասու պետական մարմիններին առաջարկություններ է ներկայացնում օրենքների և իրավական այլ ակտերի փոփոխությունների, լրացումների, դրանց ընդունման վերաբերյալ, ինչպես նաև նույն կարգով իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիք է տալիս նախագիծ մշակող մարմիններին.»։

բ. 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«8) հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի առաջարկությամբ հաստատում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հանրային պաշտպանի գրասենյակի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը)` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար.».

գ. լրացնել նոր 14.1-րդ կետ.

14.1) սահմանում է փաստաբանների կողմից Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անվանումը և  խորհրդանիշն օգտագործելու կարգը».

2) 7-րդ և 8-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ՝

«7. Փաստաբանների պալատի խորհրդի նիստերը կարող են անցկացվել նիստին խորհրդի անդամների ներկա գտնվելու կամ հարցման միջոցով։ Փաստաբանների պալատի խորհրդի անդամները նիստերին մասնակցում են անձամբ:

Փաստաբանների պալատի խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է (այդ թվում՝ հարցման միջոցով) անդամների առնվազն կեսը:

  1. Հարցման միջոցով նիստն անցկացնելու համար փաստաբանների պալատի խորհրդի նախագահը խորհրդի սահմանած կարգով և ժամկետում խորհրդի անդամներին է ուղարկում հարցման ծանուցումը, այդ թվում՝ օրակարգի հարցերը, ինչպես նաև առաջարկվող որոշումների նախագծերը և նյութերը։ Խորհրդի անդամները խորհրդի սահմանած կարգով և ժամկետում խորհրդի նախագահին և անդամներին են ուղարկում իրենց դիրքորոշումը (կողմ կամ դեմ)՝ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ։».

4) լրացնել նոր՝ 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ  մասեր.

«9. Հարցման միջոցով չի թույլատրվում խորհրդի նիստն անցկացնել սույն հոդվածի 5-րդ մասի 7-րդ, 9-րդ, 10-րդ, 13-րդ և 14-րդ կետերում նշված հարցերով: 

  1. Փաստաբանների պալատի խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ հարցման միջոցով խորհրդի համապատասխան որոշումը համարվում է ընդունված, եթե հարցման վերաբերյալ դիրքորոշում հայտնած խորհրդի անդամների պարզ մեծամասնությունը կողմ է արտահայտվել որոշումն ընդունելու վերաբերյալ։
  2. Փաստաբանների պալատի խորհրդի որոշումները ստորագրում է փաստաբանների պալատի խորհրդի նախագահը։

«12. Փաստաբանների պալատի խորհրդի որոշումը շահագրգիռ անձի կողմից կարող է դատական կարգով վիճարկվել այդ որոշումն ուժի մեջ մտնելու պահից`  մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 39.7-րդ հոդվածի 8-րդ մասի»:

 

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով ընտրված հինգ անդամ, որոնցից մեկը նույն կարգով նշանակվում է որակավորման հանձնաժողովի նախագահ».

2) լրացնել նոր՝ 7-րդ մաս.

«Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի որոշումը շահագրգիռ անձի կողմից կարող է բողոքարկվել փաստաբանների պալատի խորհրդին կամ դատարան` այդ որոշման ուժի մեջ մտնելու պահից` մեկ ամսվա ընթացքում:»:

 

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածում՝.

  • 8-րդ մասում՝

ա. 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«7) սահմանում է փաստաբանների պալատի աշխատակազմի աշխատողների ծառայողական լիազորությունների շրջանակը, այդ թվում աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները.».

բ. 10-րդ կետը շարադրել  նոր խմբագրությամբ․

«10) սույն օրենքով նախատեսված դեպքերում ուժը կորցրած է ճանաչում փաստաբանի արտոնագիրը.».

գ. 13-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«13) կազմում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարա­րության միջոցով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում անվճար իրավաբանական օգնության տրամադրման փոխհատուցման ֆինանսական հայտերը.».

2) լրացնել նոր՝ 12-րդ մաս.

 «Փաստաբանների պալատի նախագահի որոշումը շահագրգիռ անձի կողմից կարող է դատական կարգով վիճարկվել այդ որոշումն ուժի մեջ մտնելու պահից`  մեկ ամսվա ընթացքում:».

3) լրացնել նոր՝ 13-րդ մաս.

 «Փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավարը փաստաբանների պալատի նախագահի գրավոր որոշման հիման վրա իրականացնում է փաստաբանների պալատի նախագահի` աշխատակազմի կառավարման  լիազորություններից բխող գործողությունները»:

 

Հոդված 8 Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

 «Հոդված 15. Փաստաբանների պալատի գույքը և բյուջեն

  1. Փաստաբանների պալատի գույքը ձևավորվում էփաստաբանների հավակնորդների մուտքավճարներից, փաստաբանների անդամավճարներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցներից։
  2. Փաստաբանների պալատի խորհուրդը հերթական տարվա համար հաստատում է փաստաբանների պալատի բյուջեն (առանց հանրային պաշտպանի գրասենյակին հատկացվող գումարների և ծախսերի)՝ հաշվետու տարվան նախորդող տարվա վերջին եռամսյակում։
  3. Փաստաբանների պալատի խորհրդի կողմից հերթական տարվա բյուջեն չհաստատվելու դեպքում՝ փաստաբանների պալատը գործում է հաշվետու տարվան նախորդող տարվա բյուջեով, մինչև նոր բյուջեի հաստատումը»։

 

Հոդված 9 Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «,բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված լիազորությունների» բառերը:

 

Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածում՝

  • 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«1. Փաստաբան է այն անձը, որն ունի իրավաբանի (բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի) որակավորում և ստացել է համապատասխան արտոնագիր` փաստաբանական գործունեություն իրականացնելու համար: Փաստաբանի անձը և կարգավիճակը հաստատվում է փաստաբանների պալատի կողմից տրված վկայականով և արտոնագրով։».

  • 4-րդ մասում «այլ» բառը փոխարինել «ցանկացած» բառով.
  • լրացնել նոր՝ 10-րդ մաս.

«Փաստաբանների պալատի հետ փոխհարաբերություններում փաստաբանը համարվում է իր հետ կապված գործընթացի վերաբերյալ պատշաճ ծանուցված նաև այն դեպքում, եթե ծանուցումն ուղարկվել է նրա էլեկտրոնային փոստի հասցեով, և առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում: Եթե փաստաբանը չունի էլեկտրոնային հասցե և փոստային ծառայության միջոցով հնարավոր չէ ծանուցել փաստաբանին կամ սույն մասին համապատասխան ծանուցագիր ուղարկող Փաստաբանների պալատի աշխատակիցը կամ մարմինը եռօրյա ժամկետում չի ստանում ծանուցումը կարդալու մասին էլեկտրոնային հավաստում, կամ ծանուցագիրը փոստային կապի միջոցով ուղարկելուց հետո՝ տասնչորսերորդ օրը, հետադարձ ծանուցում չի ստացվում (այսուհետ՝ ծանուցումն ապահովելը չի հաջողվում), ապա ծանուցումը հրապարակվում է փաստաբանների պալատի պաշտոնական ինտերնետային կայքում: Տվյալ դեպքում փաստաբանը համարվում է պատշաճ ծանուցված ծանուցումը տեղադրվելու օրվան հաջորդող հինգերորդ օրվանից:»:

 

Հոդված 11. Օրենքի 17․1-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի առաջին նախադասությունից հանել «փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով» բառերը.

2) լրացնել նոր՝ 3-րդ և 4-րդ մասեր․

«3․ Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով հավատարմագրված այլ պետության փաստաբանի կարգավիճակը հավասարեցվում է փաստաբանի կարգավիճակին, որն օգտվում է փաստաբանի բոլոր իրավունքներից՝ բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, և կրում է բոլոր պարտականությունները։

  1. 4. Այլ պետությանփաստաբանն իրավունք չունի մասնակցելու փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին, այդ թվում` հեռակա կարգով անցկացվող ընդհանուր ժողովին, ընտրելու և ընտրվելու պալատի մարմիններում և փաստաբանների պալատի նախագահ:»:

 

Հոդված 12 Օրենքի 19-րդ հոդվածըլրացնել նոր՝ 9-րդ և 10-րդ կետերով․

«9) փաստաբանների պալատի աշխատակազմին տրամադրել իր բնակության կամ գործունեության վայրի հասցեի և էլեկտրոնային փոստի հասցեի մասին տեղեկություններ, ինչպես նաև փաստաբանների պալատի պաշտոնական ինտերնետային կայքի համար անհրաժեշտ լուսանկար.

10) իր բնակության կամ գործունեության վայրի հասցեի կամ էլեկտրոնային փոստի հասցեի յուրաքանչյուր փոփոխության մասին մեկ ամսվա ժամկետում տեղեկացնել փաստաբանների պալատի աշխատակազմին՝ փաստաբանների պալատի հետ կապն ապահովելու, ինչպես նաև նրա անձնական գործում և փաստաբանների ցուցակում տվյալ փոփոխությունները ներառելու նպատակով: Սույն կետում նշված փոփոխությունների մասին փաստաբանների պալատին չտեղեկացնելու դեպքում` նախորդ հասցեով ուղարկված ծանուցումը համարվում է պատշաճ ծանուցում:»:

 

Հոդված 13 Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ  մասի՝

1) 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․

«2) տվյալ գործին մասնակցել է որպես դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննության մարմնի աշխատող, փորձագետ, տուժող կամ վկա, ինչպես նաև եթե նա հանդիսացել է պաշտոնատար անձ, որի իրավասության մեջ էր մտնում տվյալ անձի՝ վեճի առարկային առնչվող շահերից բխող որոշման ընդունումը, արբիտր կամ հաշտարար.».

2) 3-րդ կետում « տվյալ անձի գործի քննությանը» բառերը փոխարինել «տվյալ գործի քննությանը» բառերով.

3) լրացնել նոր՝  5-րդ կետ.

«5) պետք է ներկայացնի վստահորդի շահերը ընդդեմ փաստաբանների պալատի, եթե իրավաբանական օգնություն տրամադրելու պահին փաստաբանը հանդիսանում է կամ նախորդող 5 տարիների ընթացքում հանդիսացել է փաստաբանների պալատի խորհրդի կամ որակավորման հանձնաժողովի անդամ, կամ փաստաբանների պալատի աշխատակազմի աշխատող»:

 

 

Հոդված 14. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 27. Փաստաբանների վարքագծի կանոնները

  1. Փաստաբանի վարքագծի կանոնները պարտադիր են բոլոր փաստաբանների համար:
  2. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը հաստատում է փաստաբանի վարքագծի կանոնագիրքը, որով սահմանվում են սույն օրենքով սահմանված փաստաբանի վարքագծի կանոնների անհրաժեշտ մանրամասները:
  3. Փաստաբանական կազմակերպությունները և փաստաբանները պարտավոր են օժանդակ անձնակազմի (փաստաբան չհանդիսացող աշխատակիցներ՝ հաշվապահ, վարորդ, օգնական և այլն, այսուհետ` օժանդակ անձնակազմ) հետ կնքված աշխատանքային պայմանագրերում նախատեսել նրանց պարտականությունները՝փաստաբանի վարքագծի կանոնագրքի՝ փաստաբանական գաղտնիքը չհրապարակելուն և վստահորդի ու այլ անձանց միջև շահերի բախում առաջացնող գործողություններ չիրականացնելուն առնչվող պահանջները պահպանելու վերաբերյալ, և հետևել դրանց պահպանմանը»:
  4. Փաստաբանը պետք է ձգտի իր գործունեությամբ և վարքագծով ապահովել փաստաբանական գործունեության անկախությունը, իսկ Վարքագծի կանոնների մեկնաբանությունն ու կիրառումը պետք է նպաստեն այդ նպատակի իրականացմանը:
  5. Փաստաբանի գրավոր հարցման հիման վրա Փաստաբանների պալատի խորհուրդը պարզաբանում է տալիս փաստաբանի վարքագծի կանոնի կիրառության վերաբերյալ:
  6. Փաստաբանն առնվազն պարտավոր է.

1) լինել անկախ, զերծ մնալ իր մասնագիտական պարտականությունների կամ վստահորդի գործի հետ կապված այնպիսի շփումներից, որոնք կարող են կասկածի տակ առնել փաստաբանի անկախությունը.

2) լինել բարեխիղճ, իր գործողություններով կասկածի տակ չդնել փաստաբանի հեղինակությունն ու ազնվությունը.

3) դրսևորել հարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ.

4) պահպանել փաստաբանական գաղտնիքը.

5) չիրականացնել փաստաբանական գործունեության հետ անհամատեղելի գործունեություն.

6) ապահովել վստահորդի շահերի գերակայություն՝ օրենքի և վարքագծի կանոնագրքին համապատասխան:

 

Հոդված 15 Օրենքի 29-րդ հոդվածի չորրորդ մասում «28-րդ և 33-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «33-րդ հոդվածով» բառերով:

 

Հոդված 16. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում «ազնիվ և բարեխիղճ» բառերը փոխարինել «ազնիվ, անկախ և բարեխիղճ» բառերով:

 

Հոդված 17. Օրենքի 33-րդ հոդվածում՝

  • վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

«Փաստաբանի կարգավիճակ ձեռք բերելու և որպես փաստաբան գործունեություն իրականացնելու սահմանափակումները».

  • լրացնել նոր՝ 3-րդ կետ.

«3) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված՝ փաստաբանական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով»։

 

Հոդված 18. Օրենքի 34-րդ հոդվածում`

  • 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«Փաստաբանների պալատի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում է փաստաբանների ցուցակը:».

  • 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«Փաստաբանների պալատի նախագահը փաստաբանի գործունեության արտոնագիր ունեցող փաստաբանին կամ փաստաբանական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող օտարերկրացի փաստաբանին ընդգրկում է համապատասխանաբար` փաստաբանների ցուցակում և այլ պետության փաստաբանների ցուցակում։».

 

Հոդված 19 Օրենքի 35-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«1. Սույն օրենքի 36-րդ կամ 39.9-րդ հոդվածներով նախատեսված որևէ հիմքով արտոնագիրն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում՝ փաստաբանը հանվում է փաստաբանների ցուցակից:».

2) 2-րդ մասում «Փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ փաստաբանը» բառերը փոխարինել «Փաստաբանը» բառով:

 

Հոդված 20. Օրենքի 36-րդ հոդվածում՝

 

  • 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«4. Արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով այն ստանալու պահից մեկամսյա ժամկետում: Այն դեպքում, երբ արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը հնարավոր չէ հանձնել հասցեատիրոջը (ծանուցումն ապահովելը չի հաջողվում), ապա սույն մասում նշված բողոքարկման ժամկետը հաշվարկվում է արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը փաստաբանների պալատի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելու օրվան հաջորդող հինգերորդ օրվանից։».

  • Ուժը կորցրած ճանաչել 5-րդ մասը.
  • Լրացնել նոր՝ 7-րդ մաս.

«7. Փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցման կամ սույն օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված կասեցման դեպքում վերջինիս դիմումի հիման վրա նրան է վերադարձվում մնացած ամիսների համար նախորոք վճարված անդամավճարի մասը: Անդամավճարի վերադարձման կարգը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը»։

 

Հոդված 21 Օրենքի 38-րդ հոդվածում՝

1)  1-ին մասում՝

ա. 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3) առողջական վիճակի պատճառով ի վիճակի չէ կատարել իր մասնագիտական պարտականությունները` մեկ տարուց ավելի ժամանակով, եթե առկա են այդ հանգամանքը հավաստող համապատասխան փաստաթղթեր, բայց ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով.»,

բ. 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4) անցել է հանրային ծառայության կամ նշանակվել է նոտար` պաշտոնավարման կամ նոտարական գործունեության ողջ ժամկետի ընթացքում, բայց ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով».

2) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության մասին փաստաբանը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում տեղյակ պահել փաստաբանների պալատին: Սույն մասում նշված ժամկետը խախտելը հիմք է փաստաբանի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու համար».

3) 6-րդ մասում «մասնակցելու պալատի մարմինների և նախագահի ընտրություններին» բառերը փոխարինել «մասնակցելու փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին, այդ թվում՝ հեռակա կարգով անցկացվող ընդհանուր ժողովին, ընտրելու և ընտրվելու պալատի մարմիններում և պալատի նախագահ:» բառերով.

4) 7-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ.

«Փաստաբանը սույն մասով նախատեսված դիմումը պարտավոր է փաստաբանների պալատ ներկայացնել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը վերանալուց հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում: Սույն մասում նշված ժամկետը խախտելու դեպքում կետանցված ժամանակահատվածի համար փաստաբանի նկատմամբ վերահաշվարկվում է անդամավճարը` կրկնապատկված չափով:».

5) 9-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

          «9. Կասեցված արտոնագրի գործողությունը վերականգնած փաստաբանը պարտավոր է անցնել վերապատրաստման դասընթացներ` փաստաբանների պալատի խորհրդի սահմանած ժամաքանակով, եթե նա սահմանված կարգով չի անցել վերապատրաստման դասընթացները արտոնագիրը կասեցված լինելու ժամանակահատվածում։»:

6) լրացնել նոր՝ 10-րդ և 11-րդ մասերով`

«10. Մինչև սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված կասեցման առավելագույն հինգ տարվա ժամկետը լրանալը, արտոնագիրը կասեցրած փաստաբանը կարող է գրավոր դիմել փաստաբանների պալատի նախագահին՝ կասեցման որոշակի ժամկետը անորոշ ժամկետով փոխարինելու համար։ Նշված դիմումի տրման պահից կասեցման որոշակի ժամկետը համարվում է անորոշ ժամկետով փոխարինված։ Սույն մասում նշված դեպքում արտոնագիրը կասեցրած փաստաբանը պարտավոր է վճարել անդամավճար խորհրդի կողմից սահմանված անդամավճարի հիսուն տոկոսի չափով՝ սկսած դիմումը ներկայացնելու պահից մինչև կասեցված արտոնագրի վերականգնումը ընկած ժամանակահատվածի համար։

  1. Սույն հոդվածի 10-րդ մասում նշված անորոշ ժամկետով կասեցված արտոնագրի գործողությունը վերականգնած փաստաբանը անորոշ ժամկետով կասեցման ժամանակահատվածի համար անհրաժեշտ լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցում է անվճար։»։

 

Հոդված 22. Օրենքի 39.1-րդ հոդվածում`

1)  2-րդ մասը լրացնել նոր՝ 6-րդ կետ.

«6) փաստաբանների պալատի այն աշխատակցի զեկուցագիրը, որն իր աշխատանքային գործառույթներն իրականացնելիս ձեռք է բերել փաստաբանի կողմից սույն օրենքի կամ փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները խախտելու վերաբերյալ տեղեկություն:».

 

 

 Հոդված 23. Օրենքի 39.5-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ.

«Կարգապահական վարույթը սահմանված կարգով կասեցվելու դեպքում սույն մասում նախատեսված երկամսյա ժամկետը ևս կասեցվում է»:

 

Հոդված 24. Օրենքի 39.6-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 39.6. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննության կարգը

  1. Փաստաբանների պալատի խորհուրդը կարգապահական գործն ըստ էության քննող և վերջնական որոշում կայացնող մարմինն է:
  2. Գործը նախապատրաստող անձի եզրակացությունը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում փաստաբանների պալատի նախագահը՝ հաշվի առնելով փաստաբանների պալատի խորհրդի անդամների ծանրաբեռնվածությունը և մասնագիտացումը, կարգապահական գործը հանձնում է փաստաբանների պալատի խորհրդի անդամին, որն այդ գործըփաստաբանների պալատի խորհրդում քննելիս հանդես է գալիս որպես նիստը նախագահող (սույն գլխում այսուհետ` նիստը նախագահող):
  3. Փաստաբանների պալատի նախագահըփաստաբանների պալատի խորհրդի կողմից կարգապահական գործի քննությանը չի մասնակցում:
  4. Կարգապահական գործը վարույթ ընդունելուց հետո 10 օրվա ընթացքում, նիստը նախագահողը նշանակում էփաստաբանների պալատի խորհրդի նիստ և փաստաբանների պալատի աշխատակազմի միջոցով նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ծանուցում է փաստաբանին, ում նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, դիմող կողմին, իսկ անհրաժեշտության դեպքում` վկաներին և կարգապահական վարույթին մասնակցող այլ անձանց: Պատշաճ ծանուցված անձանց չներկայանալը արգելք չէ գործի քննության համար։
  5. Դիմող կողմը պարտավոր է իր հասցեի փոփոխության մասին եռօրյա ժամկետում տեղեկացնել փաստաբանների պալատի խորհրդին։ Դիմող կողմի նշած հասցեով ուղարկված ծանուցումը համարվում է պատշաճ ծանուցում։
  6. Կարգապահական գործը քննող պալատի խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների առնվազն կեսը:
  7. Կարգապահական գործը քննող փաստաբանների պալատի խորհրդի նիստի ձայնագրառումը կամ արձանագրության վարումը, ինչպես նաև անհրաժեշտ այլ կազմակերպչական գործողություններն իրականացնում է փաստաբանների պալատի աշխատակազմը։
  8. Կարգապահական գործն ավարտվելուց հետո արխիվացվում է և առնվազն հինգ տարի ժամկետով պահվում է փաստաբանների պալատում։
  9. Փաստաբանների պալատի խորհուրդը կարող է իր նախաձեռնությամբ լրացուցիչ ապացույցներ կամ բացատրություններ պահանջել կողմերից կամ գործը նախապատրաստող անձից։
  10. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը պալատի խորհուրդը քննում է ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան գործը ստանալուց հետո` վեց ամսվա ընթացքում: Կարգապահական վարույթը սահմանված կարգով կասեցվելու դեպքում սույն մասով նախատեսված վեցամսյա ժամկետը ևս կասեցվում է:»։

 

Հոդված 25. Օրենքի 39.7-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասը լրացնել նոր նախադասություններով.

«Որոշումը, ինչպես նաև նիստի արձանագրությունը ստորագրում են նիստը նախագահողը և նիստի քարտուղարը։ Այն դեպքում, երբ խորհրդակցական սենյակում ընդունված որոշմանը դեմ է քվեարկել նիստը նախագահողը, ապա նիստը նախագահողի փոխարեն խորհրդի որոշումը ստորագրում է խորհրդի այլ անդամ։ Որոշումը կողմերին ուղարկվելուց հետո հրապարակվում է փաստաբանների պալատի պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ դռնփակ նիստերով կայացված որոշումների, որոնց դեպքում հրապարակվում է միայն որոշման բնույթը և եզրափակիչ մասը։».

2) 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Պալատի խորհրդի որոշումը կողմերը կարող են բողոքարկել դատական կարգով` պալատի խորհրդի որոշումը ստանալու օրվանից` մեկամսյա ժամկետում: Այն դեպքում, երբ հնարավոր չի լինում Պալատի խորհրդի որոշումը հանձնել հասցեատիրոջը (ծանուցումն ապահովելը չի հաջողվում), ապա սույն մասում նշված բողոքարկման ժամկետը հաշվարկվում է Պալատի խորհրդի որոշումը փաստաբանների պալատի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելուն հաջորդող հինգերորդ օրվանից։».

  • 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Կարգապահական գործով արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին փաստաբանների պալատի խորհրդի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում սույն հոդվածով նախատեսված բողոքարկման ժամկետն անցնելուց հետո: Սույն մասով նախատեսված օրինական ուժի մեջ չմտած խորհրդի որոշման բողոքարկումը կասեցնում է դրա օրինական ուժի մեջ մտնելը:»:

 

Հոդված 26. Օրենքի 39.9-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ.

«Լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու տույժի միջոց նշանակված լինելու դեպքում անձը պարտավոր է անցնել վերապատրաստման դասընթացները փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված ժամանակահատվածում, իսկ նման ժամանակահատված սահմանված չլինելու դեպքում՝ կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից՝ վեց ամսվա ընթացքում:».

2) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում տույժի տեսակը փաստաբանների պալատի խորհուրդը կարող է նշանակել՝

  • դիտավորությամբ կատարված ակնհայտ կոպիտ կարգապահական խախտման դեպքում.
  • մեկ տարվա ընթացքում երեք անգամ կարգապահական տույժի ենթարկված փաստաբանի կողմից կարգապահական խախտում թույլ տալու դեպքում, անկախ կարգապահական տույժը մարված լինելու փաստից:».

3) 6-րդ մասի 1-ին կետում «մտնելուց հետո» բառերը փոխարինել «մտնելու» բառով:

 

Հոդված 27. Օրենքի 40-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Հոդված  40.  Կարգապահական գործի քննության արագացված կարգը

  1. Փաստաբանի նկատմամբ սահմանած ժամկետում անդամավճար չվճարելու, ինչպես նաև վերապատրաստում չանցնելու հիմքով կարգապահական վարույթ հարուցելիսփաստաբանների պալատի նախագահը կարգապահական գործը հինգ օրվա ընթացքում հանձնում էփաստաբանների պալատի խորհրդի երեք անդամներին (սույն հոդվածի իմաստով այսուհետ՝ խորհրդի կազմ), բացառությամբ այն դեպքի, երբ կարգապահական վարույթի իրականացման արդյունքում փաստաբանի նկատմամբ կարող է նշանակվել փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում տույժի տեսակը։ Խորհրդի կազմի նիստն իրավազոր է, եթե ներկա են բոլոր երեք անդամները։ Խորհրդի կազմը գործում է փաստաբանների պալատի խորհրդի անունից։
  2. Փաստաբանների պալատի խորհուրդը (խորհրդի կազմը) սույն հոդվածով նախատեսված գործերը քննում է մեկ ամսվա ընթացքում։»։

 

Հոդված 28. Օրենքի 41-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը լրացնել նոր՝ 17-րդ և 18-րդ  կետերով.

«17) օտարերկրացիներին՝ արտաքսման վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար.

18) այն անձանց, ում վերաբերյալ իրականացվում է անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու, անգործունակ ճանաչված քաղաքացուն գործունակ ճանաչելու կամ քաղաքացու գործունակության սահմանափակումները վերացնելու գործերի վարույթ».

2) լրացնել նոր՝ 7-րդ,8-րդ, 9-րդ և 10-րդ մասեր՝

«7.  Հանրային պաշտպանի գրասենյակը սույն հոդվածի 5-րդ մասում նշված անձանց հանրային պաշտպանությունը կարող է կազմակերպել նաև՝

1) հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների, փաստաբանական դպրոցի ունկնդիրների, ինչպես նաև կազմակերպությունների իրավաբանների միջոցով, որոնք կամավոր ընդգրկվել են հանրային պաշտպանի գրասենյակի կողմից վարվող անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրող անձանց ցուցակում: Անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրող անձանց ցուցակում ընդգրկվելու, ինչպես նաև այդ ցուցակը համալրելու կարգը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը.

2) հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների միջոցով դատական ներկայացուցչության իրականացմամբ, որի դիմաց վճարումները կատարվում են հանրային պաշտպանի համար նախատեսված միջոցների խնայողության հաշվին, ինչպես նաև սույն օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված հատուկ ֆոնդի միջոցներից (այսուհետ՝ հատուկ ֆոնդ):

  1. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված իրավաբանական օգնության տրամադրման կարգը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը։
  2. Փաստաբանների պալատը վարում է նաև անվճար իրավաբանական օգնություն (դատական ներկայացուցչություն կամ քրեական գործերով պաշտպանություն) տրամադրելու պատրաստակամություն հայտնած հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների ցուցակը։ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը նշված ցուցակում ներառված անձի համաձայնությամբ կարող է գործը հանձնել վերջինիս՝ անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու համար։
  3. Յուրաքանչյուր տարվա ավարտին՝ մինչև դեկտեմբերի 25-ը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և փաստաբանների պալատը իրենց պաշտոնական ինտերնետային կայքերում հրապարակում են այն փաստաբանների և փաստաբանական կազմակերպությունների ցանկը, որոնք մեկ տարվա ընթացքում առնվազն հինգ քրեական, քաղաքացիական, վարչական կամ սահմանադրական գործերով տրամադրել են անվճար իրավաբանական օգնություն»։

 

Հոդված 29. Օրենքի 42-րդ հոդվածը լրացնել  նոր՝ 4-րդ մասով.

«4. Հանրային պաշտպանի գրասենյակը պետք է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում ունենա առնվազն մեկ աշխատանքային գրասենյակ»:

 

Հոդված 30. Օրենքի 43-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Հոդված 43

 Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը

 

  1. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարինփաստաբանների պալատի նախագահի ներկայացմամբ նշանակում էփաստաբանների պալատի խորհուրդը` առնվազն հինգ տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից, չորս տարի ժամկետով:
  2. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել փաստաբանների պալատի նախագահի ներկայացմամբփաստաբանների պալատի խորհրդի կողմից` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Փաստաբանների պալատի խորհրդի կողմից հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից` հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կհամարվի լուծված:
  3. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը`

1) ներկայացնում է հանրային պաշտպանի գրասենյակը.

2) կազմակերպում է սույն օրենքով նախատեսված դեպքերում յուրաքանչյուրի համար հավասարապես մատչելի և արդյունավետ իրավաբանական օգնության իրականացումը.

3) կատարում է աշխատանքի բաժանում հանրային պաշտպանների միջև.

4) ընդունում է որոշումներ հանրային պաշտպանի գրասենյակի բնականոն գործունեությունն ապահովելու ուղղությամբ.

5) քրեական վարույթն իրականացնող մարմնի դիմումի կամ որոշման հիման վրա կամ սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում քաղաքացու դիմումի հիման վրա որոշում է կայացնում հանրային պաշտպանություն իրականացնելու և գործը հանրային պաշտպանին կամ հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանին հանձնելու մասին կամ հանրային պաշտպանության իրականացնելու դիմումը մերժելու մասին, երբ առկա չեն սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված հիմքերը: Հանրային պաշտպանության իրականացումը մերժելու մասին հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշումը պետք է լինի պատճառաբանված: Սույն օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ և 18-րդ կետերով նախատեսված դեպքերում հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը սույն կետով նախատեսված որոշումը կարող է կայացնել նաև դատարանի որոշման հիման վրա:».

6) հսկողություն է իրականացնում հանրային պաշտպանների և սույն օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ մասերում նշված անձանց կողմից իրավաբանական օգնություն իրականացնելու որակի և ժամկետների նկատմամբ.

7) միջնորդություն է ներկայացնում հանրային պաշտպանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու կամ հանրային պաշտպանին խրախուսելու համար.

8) կարող է դիմել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ տնտեսվարող սուբյեկտներին անվճարունակ անձանց անվճարունակության փաստն ստուգելու, ինչպես նաև անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար:  Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են հնգօրյա ժամկետում անհատույց տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ, երբ պահանջվող փաստաթղթերը օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում.

9) փաստաբանների պալատի նախագահի սահմանած կարգին համապատասխան ապահովում է`

ա. հանրային պաշտպանի գրասենյակին հասցեագրված դիմումների հաշվառումը և քննարկումը,

բ. իրավաբանական օգնություն տրամադրելու կամ մերժելու վերաբերյալ որոշումների հաշվառումը,

գ. հանրային պաշտպանների կողմից փաստաբանական վարույթները ճիշտ կազմելու նկատմամբ հսկողությունը,

դ.  ավարտված վարույթների ժամանակին արխիվացումը,

ե. հաշվետվությունների և վիճակագրության ներկայացումը` փաստաբանների պալատի նախագահին:

  1. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշումները կարող են բողոքարկվել փաստաբանների պալատի նախագահին կամ դատական կարգով՝ որոշումը ստանալու պահից՝ տասնհինգօրյա ժամկետում:»:

 

Հոդված 31. Օրենքի 44-րդ հոդվածը լրացնել  նոր՝ 3-րդ մասով.

 «3. Հանրային պաշտպանի հետ կնքվում է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր: Հանրային պաշտպանի` իր համաձայնությամբ կամ նախաձեռնությամբ, սահմանված աշխատաժամանակը գերազանցող աշխատանքը արտաժամյա չի համարվում:»:

 

Հոդված 32. Օրենքի 45-րդ հոդվածում.

1) 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«6. Հանրային պաշտպանի և հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի համար օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափին հավասար գումարի չափով: Սույն օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքում փաստաբանների պալատի նախագահը կարող է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրեր կնքել հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանների հետ:».

2) լրացնել նոր՝ 9-րդ, 10-րդ և 11-րդ մասեր.

«9. Յուրաքանչյուր տարի հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Պետական բյուջեով նախատեսված հատկացման չափի ֆինանսավորումը կատարվում է ամսական  հավասար համամասնությամբ` յուրաքանչյուր ամսվա համար կանխավճարի կարգով։

  1. Փաստաբանների պալատը, պարզելով, որ հանրային պաշտպանի գրասենյակը անվճար իրավաբանական օգնություն է տրամադրել վճարունակ անձին, կարող է դատական կարգով տվյալ անձից պահանջել հօգուտ պետական բյուջեի բռնագանձել փաստաբանի իրավաբանական օգնության հետ կապված ողջամիտ վճարը, որը որոշվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում նշված գնացուցակի հիման վրա։
  2. Հատուկ ֆոնդի միջոցները գոյանում են՝

1) սույն հոդվածի 10-րդ մասում նշված կարգով հօգուտ պետական բյուջեի բռնագանձված գումարներից.

2) Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պետական բյուջե բռնագանձված գումարներից.

3) օրենքով չարգելված այլ աղբյուրներից։»:

 

Հոդված 33 Օրենքի 45.1 հոդվածի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ․

«Փաստաբանական դպրոցը»:

 

Հոդված 34 Օրենքի 45.2 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «գործունեություն» բառը փոխարինել «գործառույթներ» բառով։

 

Հոդված 35Օրենքի 45․4 հոդվածի 4-րդ մասի՝

1)  1-ին կետից հանել «, դրա վճարման կարգը» բառերը.

2) 4-րդ կետից հանել «հավակնորդների» բառը, իսկ «ծրագրերը» բառը փոխարինել «պլանները» բառով:

 

Հոդված 36. Օրենքի 45․5 հոդվածի 2-րդ մասի՝

1) 6-րդ կետում ծրագրերը» բառը փոխարինել «պլանները» բառով.

2) 7-րդ կետում «հրահանգներ» բառը փոխարինել «ընդունում է որոշումներ»  բառերով։

 

Հոդված 37 Օրենքի 45․6 հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ․

«1. Փաստաբանական դպրոցի ունկնդիր (հավակնորդ), բացառությամբ սույն հոդվածի 1․1 մասի, կարող է լինել այն գործունակ ֆիզիկական անձը, ով   Հայաստանի Հանրապետությունում ստացել է իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի ծրագրերով) և ունի իրավաբանի կամ իրավագետի որակավորում կամ նմանատիպ որակավորում ձեռք է բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումն իրականացվել է օրենսդրությամբ սահմանված կարգով:».

2) լրացնել նոր՝ 1․1-րդ մասով․

«1․1 Փաստաբանական դպրոցի ունկնդիր (հավակնորդ) չի կարող լինել այն անձը, ով դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ, ինչպես նաև այն անձը, որի փաստաբանական գործունեության արտոնագիրը դադարեցվել է որպես կարգապահական տույժ, և չի լրացել սույն օրենքի 39.9-րդ հոդվածի 6-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ժամկետը:»:

 

Հոդված 38 Օրենքի 45.7 հոդվածում՝

1) 2-րդ մասի 3-րդ կետը «դպրոցից» բառից առաջ լրացնել «փաստաբանական» բառով.

2) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

 «4. Ունկնդիրը կարող է իր նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումը բողոքարկել փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդին կամ դատարան՝ որոշումը ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:»

 

Հոդված 39 Օրենքի 45.8 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝

          «Հոդված 45.8. Ուսուցումը փաստաբանական դպրոցում

  1. Ունկնդրի ուսուցումը փաստաբանական դպրոցում իրականացվում է փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Ուսուցումն իրականացվում է երկու փուլով` տեսական ուսուցում և փորձուսուցում (մասնագիտական պրակտիկա):
  2. Փաստաբանական դպրոցում ուսուցման ընդհանուր տևողությունը առնվազն վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան մեկ տարի:
  3. Փաստաբանական դպրոցում ուսուցումը կարող է իրականացվել առկա և հեռավար (դիստանցիոն) ուսուցման ձևերով, որի կարգը սահմանում է Փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը:
  4. Իրավաբանի՝ առնվազն հինգ տարվա մասնագիտական ստաժ ունեցող ունկնդրի, ինչպես նաև նախկին դատավորի, դատախազի ուսուցումն իրականացվում է փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ նախատեսված պարզեցված ընթացակարգով:»։

 

Հոդված 40. Օրենքի 45․9 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ․

«Հոդված 45.9  Ունկնդրի փորձուսուցումը (մասնագիտական պրակտիկա)

  1. Ունկնդիրներն անցնում են պարտադիր փորձուսուցում: Փորձուսուցման տևողությունը սահմանվում է ուսումնական պլանով։
  2. Փորձուսուցումը կազմակերպվում է ծրագրին համապատասխան, որում ընդգրկվում են պարտադիր կատարման ենթակա առաջադրանքներ` ըստ ուսումնական պլանում նշված ուղղությունների։
  3. Փորձուսուցման անցկացման կարգը սահմանվում է փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի կողմից:»։

 

Հոդված 41 Օրենքի 45․10 հոդվածի 1-ին մասը «ունկնդրին» բառից հետո լրացնել «մեկ տարվա ընթացքում» բառերով:

 

Հոդված 42. Օրենքի 45․11 հոդվածի 1-ին մասը «ուսուցում անցած» բառերից հետո լրացնել «և հավաստագիր ստացած» բառերով:

 

Հոդված 43 Օրենքի 45.12 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ․

«Հոդված 4512 Փաստաբանների վերապատրաստման կազմակերպումը

1․ Փաստաբանը վերապատրաստում կարող է անցնել փաստաբանների պալատում, փաստաբանական  դպրոցում կամ փաստաբանների պալատի խորհրդի կողմից հավատարմագրված այլ կազմակերպությունում:

2․ Փաստաբանների վերապատրաստման կազմակերպման և անցկացման, սույն հոդվածի առաջին մասով սահմանված այլ կազմակերպության հավատարմագրման, ինչպես նաև փաստաբանների վերապատրաստման ժամաքանակի հաշվարկման կարգը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը։

  1. Փաստաբանը պարտավոր է անցնել փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով և ժամաքանակով վերապատրաստման դասընթացներ, որոնք չեն կարող տարեկան քսանչորս ակադեմիական ժամից պակաս լինել, բացառությամբ փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված դեպքերի:

4․ Վերապատրաստման դասընթացներին հավասարեցվում են փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով և ժամաքանակով փաստաբանի կողմից մասնագիտական գիտական հոդվածների կամ դասագրքերի հրատարակումը, ինչպես նաև գիտաժողովներին մասնակցությունը։

 

Հոդված 44 Անցումային և եզրափակիչ դրույթներ

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  1. Որակավորման հանձնաժողովի հինգերորդ անդամի ընտրությունը և որակավորման հանձնաժողովի նախագահի նշանակումը կատարվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում: Պալատի նախագահը պահպանում է որակավորման հանձնաժողովի նախագահի իր լիազորությունները մինչև սույն օրենքով սահմանված կարգով որակավորման հանձնաժողովի նախագահի նշանակումը:
  2. Այն անձինք, ում կասեցված արտոնագրի գործողությունը մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով դադարեցվել է՝ պայմանավորված արտոնագրի գործողության կասեցման սահմանված ժամկետը լրանալու հետ, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կարող են դիմել փաստաբանների պալատ՝ արտոնագրի գործողությունը վերականգնելու համար: Սույն մասում նշված ժամկետում ստացված դիմումի հիման վրա փաստաբանների պալատի խորհուրդը պարտավոր է վերականգնել արտոնագրի գործողությունը և կասեցնել անորոշ ժամկետով, եթե առկա չեն Օրենքի 33-րդ հոդվածում նշված հիմքերը։ Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով կասեցված արտոնագրի գործողությունը չի կարող դադարեցվել արտոնագրի գործողության կասեցման հինգ տարին լրանալու հիմքով, եթե արտոնագիրը կասեցրած անձը գրավոր դիմում է ներկայացնում կասեցման անորոշ ժամկետ սահմանելու համար։
  3. Փաստաբանների պալատի խորհուրդը սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:
  • Discussed

    31.07.2018 - 20.08.2018

  • Type

    Law

  • Area

    Justice, Criminal procedure, Civil procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6036

Print

Suggestions

Ռուզաննա Ազրոյան

09.08.2018

13. Առաջարկում եմ Նախագծով լրացում կատարել Օրենքի 39.9-րդ հոդվածի 1-ին մասում և որպես տույժի տեսակ սահմանել նաև ՛՛գրավոր նախազգուշացումը՛՛: Մեկնաբանություն: Փաստաբանների կողմից կարող են թույլ տրվել այնպիսի ոչ էական խախտումներ, որոնց պարագայում ճիշտ չէ կիրառել Օրենքով սահմանված տույժերից որևէ մեկը, քանի որ կխախտվի համաչափության սկզբունքը, սակայն նաև առկա է խախտում, որին պետք է արձագանքել: Նման դեպքերի համար /օրինակ փաստաբանը 90 օր մոռացել է վճարի անդամավճարը/ պետք է մինչև այլ տեսակի տույժ կիրառելը նախապես նախազգուշացնել և հնարավորություն տալ փաստաբանին շտկել իր խախտումը: Նման մոտեցումը նախատեսված է ՀՀ բազում իրավական ակտերում /աշխատանքային օրենսգիրք, քաղաքացիական ծառայության մասին օրենք և այլն/: 14. Նախագծի 26-րդ հոդվածով նախատեսվել է Օրենքի 39.9-րդ հոդվածի 5-րդ մասում լրացնել նոր հիմք՝ Փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում տույժի տեսակը կիրառելու համար, որն ամբողջությամբ անընդունելի է: Մեկնաբաություն: Սանկցիան պետք է համապատասխան լինի կատարված խախտմանը: Արտոնագրի գործողության դադարեցումը դա խստագույն սանկցիա է փաստաբանի համար: Տվյալ պահին գործող Օրենքով նշված սանկցիան կիրառվում է միայն մեկ դեպքում: Օրենսդիրը ժամանակին քաջ գիտակցել է, որ այդ խստագույն սանկցիան կարող է կիրառվել միայն բացառիկ դեպքում: Անընդունելի է նախագծով նախատեսված՝ արտոնագրի դադարեցման մյուս հիմքը, այն է՝ մեկ տարվա ընթացքում 3 անգամ կարգապահական տույժի ենթարկված լինելը, անկախ կարգապահական տույժը մարված լինելու փաստից: Սույն նորմը վտանգում է փաստաբանների անկախությունը և անմիջական կախվածության մեջ է դնում պալատից, նախագահից և խորհրդից, և կոնկրետ փաստաբանի նկատմամբ կարող է խտրական և հայեցողական մոտեցում ցուցաբերվել: Ինչ վերաբերում է ՛՛ անկախ կարգապահական տույժը մարված լինելու փաստից՛՛ արտահայտությանը, կարծում եմ այն ընդհանրապես հակասահմանադրական է: 15. Նախագծի 28-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 41-րդ հոդվածը լրացնել նոր 7,8,9,10-րդ մասերով, սակայն կրկին խախտված է համարակալումը և նշվել է 7, 28, 29, 30-րդ մասեր: Այդ սխալ համարակալված 30-րդ մասում /որը պետք է լինի 10-րդ մաս/ առաջարկում եմ ՛՛անվճար իրավաբանական օգնություն՛՛ բառերից հետո լրացնել հետևյալ նախադասությունը. ՛՛…եթե այդ փաստաբանը կամ կազմակերպությունը տվել է իր գրավոր համաձայնությունը, ինչպես նաև այն գործի համարները, որոնց շրջանակներում մատուցվել է անվճար իրավաբանական օգնություն՛՛: Մեկնաբանություն: Միայն փաստաբանի և/կամ կազմակերպության թույլտվությամբ կարող է վերջինիս վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվել հմապատասխան ինտերնետային կայքում: Դա նշված անձանց իրավունքն է և վերջններս իրավունք ունեն գաղտնի մնալ: Իսկ գրավոր համաձայնության դեպքում անհրաժեշտ է նշել այն գործի համարները որոնց շրջանակներում այդ անձինք ցուցաբերել են անվճար իրավաբանական օգնության, հակառակ պարագայում կստացվի որ որոշ անձանց ցուցաբերվում է հատուկ տարբերակված մոտեցում և նրանց համար ապահովվում է անվճար գովազդ /իսկ գործի համարների միջոցով հնարով կլինի ճշտել արդյոք վերջիններս ապահովել են անվճար իրավաբանական օգնություն, թե ոչ/: 16. Օրենքում, ինչպես նաև Նախագծում շատ է օգտագործվում ՛՛փաստաբանական ստաժ՛՛ արտահայտությունը: Առաջարկում եմ օրենքով սահմանել այս հասկացությունը, մասնավորապես նշել, թե արդյոք արտոնագրի գործողության կասեցման ժամանակահատվածը մասնակցում է փաստաբանական ստաժի հաշվարկմանը, թե՝ ոչ: 17. Նախագծի 30-րդ հոդվածով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել Օրենքի 43-րդ հոդվածը: Կարծում եմ գործող նորմը ավելի հստակ է և զերծ է կամայական մոտեցումներից, քանի որ նախատեսում է, որ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել փաստաբանների պալատի նախագահի ներկայացմամբ փաստաբանների պալատի խորհրդի կողմից` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով` փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով և դեպքերում: Այսինքն նախ անհրաժեշտ է ձայների 2/3, ինչպես նաև Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցումը պետք է լինի փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով և դեպքերում, մինչդեռ նախագծով լիազորությունների դադարեցման դեպքն ու կարգը վերանում են և տեղիք տալիս կամայական մոտեցման: Ընդհակառակը, կարծում եմ, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցման սպառիչ հիմքերն ու կարգը պետք է սահմանել բացառապես սույն օրենքով: 18. Նախագծի 30-րդ հոդվածով նախատեսվում է, որ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշումները կարող են բողոքարկվել փաստաբանների պալատի նախագահին կամ դատական կարգով՝ որոշումը ստանալու պահից՝ տասնհինգօրյա ժամկետում: Կարծում եմ դատական կարգով որոշումը վիճարկելու համար նախատեսված ժամկետները բավականին սեղմ են: Առաջարկում եմ սահմանել առնվազն մեկամսյա ժամկետ: 19.Նախագծի 32-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 45-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ Սույն օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքում փաստաբանների պալատի նախագահը կարող է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրեր կնքել հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանների հետ:». Պետք է նախատեսել հստակ կարգավորումներ, թե ինչպես են ընտրվելու հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանները, որպեսզի բացառվեն հնարավոր չարաշահումները, կոռուպցիոն ռիսկերը, ծանոթ-ընկեր-բարեկամ սկզբունքը, չգործի տարբերակված, խտրական մոտեցում և այլն: Սույն խմբագրությամբ ստացվում է, որ հանրային պաշտպանի խնայողությունների կամ հատուկ ֆոնդի հաշվին ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրեր կնքելու, փաստաբաններ ընտրելու բացառիկ լիազորությունը առանց որևէ նախապապայմանը, պատկանում է Պալատի նախագահին: 20. Նախագծի 32-րդ հոդվածով նախատեսվում է 45-րդ հոդվածը լրացնել նոր՝ 9, 10, 11-րդ մասերով: Սակայն 9-րդ մասից հետո 10 և 11-րդ մասերը համարակալված են ՛՛35՛՛ և ՛՛36՛՛: Նախագծում և հատկապես վերը նշված սխալ համարակալմամբ մասերում օգտագործվում է ՛՛հատուկ ֆոնդ՛՛ հասկացությունը, մինչդեռ, թե գործող Օրենքով և թե Նախագծով սահմանված չէ, թե ինչ է իրենից ներկայացնում հատուկ ֆոնդը, ինչպես է այն ստեղծվում, ինչ նպատակով, որն է նրա ծախսման ուղղությունները, ով և ինչպես է այն տիրապետում և այլն: Որպես ծախսման ուղղոթյուն միայն նշված է, որ հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանները՝ կնքված պայմանագրի հիման վրա վարձատրվելու են այդ հատուկ ֆոնդից: Հստակեցման կարիք ունեն վերը նշված հարցադրումները: 21. Նախագծի 32-րդ հոդվածով սխալ համարակալված ՛՛36-րդ՛՛ մասի համաձայն՝ սույն հոդվածի 10-րդ մասում նշված կարգով հօգուտ պետական բյուջեի բռնագանձված գումարներից, ինչպես նաև Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պետական բյուջե բռնագանձված գումարներից: Սույնով առկա է հակասություն՝ նախ հօգուտ պետական բյուջեի բռնագանձման հայցով դատարան մտնելու իրավունքը վերապահված չէ փաստաբանների պալատին, կամ հանրային պաշտպանի գրասենյակին /պետական շահերի պաշտպանության իրավասությունը վերապահված է ՀՀ ֆինանսների նախարարությանը, ինչպես նաև դատախազությանը/, բացի այդ էլ ՛՛հօգուտ պետական բյուջեի բռնգանձված գումար՛՛ արտահայտությունը արդեն իսկ վկայում է, որ այդ գումարը պետք է ուղղվի բացառապես ՀՀ պետական բյուջե, այլ ոչ թե ինչ-որ հատուկ ֆոնդ: Բացի այդ, Քաղաքացաիական դատավարության 107-րդ ոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Այն դեպքում, երբ հանրային պաշտպանի գրասենյակը գործին մասնակցող անձին տրամադրել է անվճար իրավաբանական օգնություն, և դատական ակտը կայացվել է այդ անձի օգտին, ապա սույն հոդվածով նախատեսված ծախսերը սույն օրենսգրքով սահմանված կարգով ողջամիտ չափով բռնագանձվում են ՀՀ պետական բյուջե` գործին մասնակցող այն անձից, որի վրա դրվել է դատական ծախսերի հատուցման պարտականությունը: Այսինքն, ակնհայտ է որ գումարները գանձվում են ՀՀ պետական բյուջեի օգտին՝ նպատակ ունենալով, որոշ չափով փոխհատուցել /վերականգնել/ արդեն իսկ հանրային պաշտպանի գրասենյակին պետական բյուջեից տրամադրված գումարները: Հակառակ պարագայում ստացվում է, որ և պետական բյուջեն է նույն գործի շրջանակներում գումար տրամադրում և դրական դատական ակտի դեպքում պարտվող կողմից նույն գործի շրջանակներում գումար է փոխանցվում հատուկ ֆոնդ: Ավելին, նշված օրենսգրքով սահմանված չէ, որ ՛՛պետական բյուջե բռնագանձված գումարները՛՛ իրականում ՛՛տեղափոխվելու են՛՛ հատուկ ֆոնդ: 22. Առաջարկում եմ Օրենքի 45.6-րդ հոդվածում նաև նախատեսել, որ փաստաբանական դպրոցի ունկնդիր կարող է լինել ոչ միայն համապատասխան կրթություն ունեցող անձը, այլ կրթության հետ մեկտեղ վերջինս պետք է ունենա նաև առնվազն 2 տարվա մասնագիտական /իրավաբանի/ ստաժ կամ առնվազն 1 տարի աշխատած լինի որպես փաստաբանի օգնական: Մեկնաբանություն: Փաստաբանի գործունեությունը դա իրավապաշտպան գործունեություն է որն անմիջականորեն ուղղված է անձանց համար իրավուքններ և պարտականություններ առաջացնելուն: Վերջինիս բարձր իրավագիտակցության, պատրաստվածության, հմտության և փորձառության շնորհիվ է նաև պայմանավորված գործի հաջողությունը: Վերջին շրջանը ցույց է տալիս, որ հիմնականում փաստաբանական դպրոցի ունկնդիր են դառնում համապատասխան համալսարանը ավարտած 20-22 տարեկան երիտասարդները, որոնք առանց փորձ ունենալու, ընդամենը 6 ամիս սովորելուց հետո /պրակտիկան գաղտնիք չէ թե ինչպես է անցնում/ դառնում են փաստաբան և ձեռնամուխ լինում անձանց իրավունքների պաշտպանությանը: Պրակտիկան ցույց է տվել որ անփորձ փաստաբանները, օրինակ, չեն կողմոնորոշվում վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցատեսակների ընտրության մեջ, որի արդյունքում բաց են թողնում հայց նեկայացնելու ժամկետները և անձը ընդմիշտ զրկվում է իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից: Փաստաբանական դպրոցը պետք է շեշտը դնի ոչ թե քանակի, այլ որակի վրա և անհրաժեշտ է վերանայել տարեկան կտրվածքով փաստաբանական դպրոց ընդունվողների առավելագույն քանակը: 23. Նախագծի 39-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 45.8-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և կրկին առկա է համարակալման խնդիր, քանի որ հոդվածը սկսվում է 37-րդ կետից: Վերջին ՛՛40՛՛-րդ կետում առաջարկում եմ ՛՛նախկին'' բառից հետո լրացնել ՛՛փաստաբանի /ով ժամանակին ուներ արտոնագիր/՛՛ բառը: Մեկնաբանություն: Պարզեցված ընթացակարգով ուսուցում անցնելու հնարավորությունը պետք է տրվի ոչ միայն նախկին դատավորներին և դատախազներին, այլ նաև փաստաբաններին, քանի որ վերջիններս ժամանակին լիենլով փաստաբան միանշանակ ունեն այդ փորձառությունը և իրավունք ունեն նոր երիտասարդ փաստաբաններից տարբերակված մոտեցմամբ ուսում ստանալ դպրոցում: 24. Առաջարկում եմ անցումային դրույթներում ՛՛46՛՛-րդ կետում ՛՛… եռամսյա ժամկետում կարող են դիմել փաստաբանների պալատ…՛՛ արտահայտության մեջ ՛՛պալատ՛՛ բառը փոխարինել ՛՛պալատի խորհրդին՛՛ բառերով:

Ռուզաննա Ազրոյան

09.08.2018

«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ /այսուհետ՝ Նախագիծ/ հայտնում եմ հետևյալը. 1.Անհրաժեշտ է ամբողջությամբ վերանայել Նախագծով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում /այսուհետ՝ Օրենք/ կատարվող փոփոխությունների/ լրացումների հոդվածների, կետերի, ենթակետերի համարակալումները՝ օրինակ՝ Նախագծի 14-րդ հոդված /Օրենքի 27-րդ հոդվածը ամբողջությամբ շարադրվում է նոր խմբագրությամբ, սկսում է 9-րդ կետից, Նախագծի 21-րդ հոդվածի համաձայն՝ Օրենքի 38-րդ հոդվածը լրացվում է նոր՝ 10 և 11-րդ մասերով, սակայն 10-րդ մասից հետո նշված է ՛՛15՛՛-րդ մաս, Նախագծի 24-րդ հոդվածի համաձայն՝ Օրենքի 39.6-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ, սակայն նշված հոդվածի համարակալումը սկսվում է 16-ից, և այլն/: 2. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում /Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետում/ առաջարկում եմ ՛՛կամ խորհրդի անդամի՛՛ բառերից հետո լրացնել ՛՛կամ առնվազն 30 փաստաբանների՛՛ բառերը: Մեկնաբանություն: Նախագծով ստացվում է, որ իրավասու պետական մարմիններին օրենքների և իրավական այլ ակտերի փոփոխությունների, լրացումների, դրանց ընդունման վերաբերյալ, ինչպես նաև նույն կարգով իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիք կարող են ներկայացնել միայն ՀՀ փաստաբանների պալատի նախագահը կամ խորհրդի անդամը, մինչդեռ փաստաբանական համայնքը բաղկացած է ավելի քան 2000 փաստաբանից և վերջիններս ևս պետք է իրավունք ունենան ստեղծել խումբ և իրենց առաջարկությունները ներկայացնել համապատասխան իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ, առավել ևս որ մի շարք փաստաբանների կարծիքը կարող է չհամընկնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի կամ մի քանի հոգուց բողակացած խորհրդի անդամների կարծիքի հետ, առավել ևս երբ կարող է առկա լինել շահերի բախում: 3. Նախագծի 5-րդ հոդվածում` Օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ հոդվածի 5-րդ մասի լրացվող 12-րդ կետի համաձայն՝ Փաստաբանների պալատի խորհրդի որոշումը շահագրգիռ անձի կողմից կարող է դատական կարգով վիճարկվել այդ որոշումն ուժի մեջ մտնելու պահից` մեկ ամսվա ընթացքում…: Նախ անհասկանալի է, թե երբ է ուժի մեջ մտնում փաստաբանների պալատի որոշումը, բացի այդ անհրաժեշտ է բողոքարկման ժամկետի սկիզբը խմբագրել և նախատեսել ոչ թե որոշման ուժի մեջ մտնելը, այլ հասցեատիրոջ կողմից պատշաճ ծանուցվելը: Նույն խնդիրը առկա է նաև Նախագծի 6-րդ հոդվածում /Օրենքի 12-րդ հոդվածի լրացվող 7-րդ մաս/, Նախագծի 7-րդ հոդվածում / Օրենքի 13-րդ հոդվածի լրացվող 12-րդ մասում/ և այլն հոդվածներում: 4. Նույն լրացվող 12-րդ կետի համաձայն՝ Փաստաբանների պալատի խորհրդի որոշումը շահագրգիռ անձի կողմից կարող է դատական կարգով վիճարկվել այդ որոշումն ուժի մեջ մտնելու պահից` մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 39.7-րդ հոդվածի 8-րդ մասի»: Օրենքի 39.7-րդ հոդվածի համաձայն /Նախագծի 25-րդ հոդված/՝ «Պալատի խորհրդի որոշումը կողմերը կարող են բողոքարկել դատական կարգով` պալատի խորհրդի որոշումը ստանալու օրվանից` մեկամսյա ժամկետում: Այն դեպքում, երբ հնարավոր չի լինում Պալատի խորհրդի որոշումը հանձնել հասցեատիրոջը (ծանուցումն ապահովելը չի հաջողվում), ապա սույն մասում նշված բողոքարկման ժամկետը հաշվարկվում է Պալատի խորհրդի որոշումը փաստաբանների պալատի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելուն հաջորդող հինգերորդ օրվանից։» Ամբողջ Նախագիծը եթե խմբագրվի այն տրամաբանությամբ, որ որոշումների բողոքարկման ժամկետները սկսում են հոսել ոչ թե ուժի մտնելու, ստանալու, կամ այլ պահից, այլ բացառապես պատշաճ ծանուցման պահից, ապա կվերանա անհրաժեշտությունը Նախագծի 5-րդ հոդվածում /Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի լրացվող 12-րդ կետում/ նախատեսել բացառություն՝ օրենքի 39.7-րդ հոդվածի 8-րդ մասի հետ կպաված: Ավելին, կվերանա խառնաշփոթը և որոշումների բողոքարկման բոլոր դեպքերի համար ժամկետի հաշվարկի սկիզբը կլինի նույնը: 5. Նախագծի 14-րդ հոդվածում /Օրենքի 27-րդ հոդվածի 13-րդ մասում, ճիշտ համարակալման պարագայում՝ 5-րդ մասում/ առաջարկում եմ սահմանել ժամկետ, թե քանի օրում է պալատի խորհուրդը տրամադրում պարզաբանում: Բացի այդ, առաջարկում եմ նման պարզաբանումները հրապարակել պալատի պաշտոնական կայքում, որպեսզի հետագայում խորհուրդը անիմաստ չծանրաբեռնվի և նույն հարցով այլ փաստաբան չդիմի պալատ: Մեկնաբանություն: Ժամկետի սահմանումը հնարավորություն կտա խուսափել փաստաբանի կողմից խախտումը կատարելուց, քանի որ հնարավոր է իրավիճակ, որ փաստաբանը առնչվել է որևէ խնդրի հետ, որին պետք է արագ լուծում տալ: 6. Նախագծի 14-րդ հոդվածում /Օրենքի 27-րդ հոդվածի 14-րդ մասի 3-րդ կետում, ճիշտ համարակալման պարագայում՝ 6-րդ մասի 3-րդ կետում/ առաջարկում ենք ՛՛դատարանի՛՛ բառից հետո լրացնել ՛՛ինչպես նաև գործով կողմերի, դատավարության այլ մասնակիցների, գործընկեր փաստաբանների՛՛ բառերը: Մեկնաբանություն: Փաստաբանը պարտավոր է ոչ միայն դատավորի այլ նաև դատավարության մյուս մասնկիցների, այդ թվում իր գործընկեր փաստաբանների նկատմամբ ևս ցուցաբերել հարգալից վերաբերմունք: Նման պահանջ ներկայացված է նաև դատավորների համար Դատավորների վարքագծի կանոններում և արժանապատիվ պահվածք և հարգալից վերաբերմունք բոլորի նկատմամբ ցուցաբերելով փաստաբանը ամրապնդում է նաձանց վստահությունը թե փաստաբանական համայնքի և թե ընդհանրապես արդարադատության նկատմամբ: 7. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում եմ որպես Փաստաբանի արտոնագրի գործողության կասեցման հիմք նախատեսել նաև փաստաբանի դիմումը: Մեկնաբանություններ: Տարբեր իրավիճակներից ելնելով և ինչ-ինչ անձնական պատճառներով կարող է ծագել անհրաժեշտություն արտոնագիրը կասեցնելու համար /օրինակ անձը չի զբաղվում փաստաբանական գործունեությամբ և հնարավորություն չունի վճարել անդամավճար, կամ երկարաժամկետ մեկնում է երկրից և չի կարող մասնակցել վերապատրաստումների և այլն/: Դա փաստաբանի իրավունքն է, որից վերջինս պետք է օգտվի: 8. Նախագծի 21-րդ հոդվածում /Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասում/ առաջարկում եմ ՛՛փաստաբանների պալատին՛՛ բառերը փոխարինել ՛՛փաստաբանների պալատի խորհրդին՛՛ բառերով՝ հաշվի առնելով, որ արտոնգարի գործողությունը կասեցնում է խորհուրդը /Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի 11-րդ կետ/: 9. Օրենքի 38-րդ հոդվածի նոր լրացվող 7-րդ մաս/ Նախագծի 21-րդ հոդված/ նախատեսվող լրացումը անընդունելի եմ համարում: Մեկանաբանություն: Փաստաբանը պարտավոր չէ արտոնագրի գործողության կասեցման հիմքերը վերանալուց հետո նորմում նշված ժամկետում արտոնագրի գորոծողությունը վերականգնելու դիմում ներկայացնել, ավելին՝ փաստաբանը ընդհանրապես չի կարող նման պարտավորություն կրել ու դեռ ավելին՝ ուշ ներկայացնելու համար ենթարկվի գույքային պատասխանատվության: Դա փաստաբանի իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը: Հնարվաոր է, որ փաստաբանը ընդհանրապես չի ցանկանում վերակականգնել իր արտոնագրի գործողությունը և չի կարող օրենքով դա նրան պարտավորեցվել: 10. Օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասը առաջարկվում է շարադրել նոր խմբագրությամբ/ Նախագծի 21-րդ հոդված/: Առաջարկում եմ բացառություն սահմանել դատավորների համար, քանի որ իրենք իրենց գործունեության բնույթից ելնելով, կարելի է ասել, ամեն օր վերապատրաստվում են: Առաջարկում եմ նաև բացառություն սահմանել արտոնագիրը կասեցրած այն փաստաբանների համար, ովքեր ապացույց կներկայացնեն, որ արտոնագրի գործունեության կասեցման ժամանակահատվածի առնվանզ 2/3-ը զբաղվել են պրակտիկ իրավաբանական գործունեությամբ: Փաստաբանների պալատի խորհուրդը կարող է սահմանել, թե որոնք են համարվում պրակտիկ իրավաբանական գործունեության տեսակներ: 11. Օրենքի 38-րդ հոդվածի նոր լրացվող 10-րդ մասում առաջարկում ենք ՛՛նախագահին՛՛ բառը փոխարինել ՛՛խորհրդին՛՛ բառով: Մեկնաբանություն: Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի 11-րդ կետի համաձայն Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնում է փաստաբանների պալատի խորհուրդը, ուստի կասեցման ժամկետների հետ կապված հարցերը ևս պետք է կարգավորվի ոչ թե պալատի նախագահի, այլ խորհրդի կողմից: 12. Հետագայում կամայական մոտեցումից խուսափելու նպատակով, առաջարկում եմ սահմանել Օրենքի 39.9-րդ հոդվաի 5-րդ մասում նշված ՛՛ակնհայտ կոպիտ ՛՛ արտահայտության հասկացությունը:

Գայանե Դեմիրչյան

01.08.2018

9. Հնարավոր շահերի բախումից, գործատու-աշխատող հարաբերություններից խուսափելու, փաստաբանի անկախության սկզբունքի ապահովման համար Առաջարկում եմ Նախատեսել դրույթ, ըստ որի փաստաբանների պալատի, այդ թվում` ՀՊԳ աշխատակից հանդիսացող փաստաբանը չի կարող միևնույն ժամանակ լինել Փաստաբանների պալատի խորհրդի անդամ: Փաստաբանների պալատում, այդ թվում ՀՊԳ, աշխատանքի անցած խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են: Նշված դրույթի նախատեսումը կնպաստի նաև ավելի շատ թվով տարբեր փաստաբանների ներգրավվածությանը պալատի տարատեսակ աշխատանքներին (աշխատակազմ, խորհուրդ, հանձնաժողովներ, հանրային պաշտպանի գրասենյակ), բացի այդ միևնույն փաստաբանի ձեռքում կենտրոնացված չեն լինի բոլոր իրավասությունները, ինչը կնպաստի փաստաբանական գործունեության անկախ, տարատեսակ ազդեցություններից զերծ մնալուն:

See more