Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածում և <<Հատուկ քննչական ծառայության մասին>> օրենքի 2-րդ հոդվածում: Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նորմի ներկայիս մեկնաբանությունը չի բխում այդ նորմի տրամաբանությունից և խաթարում է դրա իմաստն ու բովանդակությունը:

Հիմք ընդունելով այն, որ նորմի ձևակերպումը պետք է լինի պարզ ու հստակ, չառաջացնի տարընկալումներ, համապատասխանի իրավական որոշակիության սկզբունքին՝ գտնում ենք, որ Օրենսգրքի 190-րդ հոդվածը պետք է ձևակերպվի այնպես, որ դրանից միարժեքորեն բխի՝ Ծառայությանը ենթակա է միայն հատուկ սուբյեկտների՝ պաշտոնեական դիրքի հետ կապված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննությունը:

Ներկայացվող փոփոխությունը միտված է հստակեցնելու քննարկվող նորմի մեկնաբանությունը, ըստ այդմ, կոնկրետացնելու դրա կիրառության սահմանները:

Արդեն իսկ «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի փոփոխությունը բխում է Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:

  • Discussed

    27.07.2018 - 13.08.2018

  • Type

    Law

  • Area

    Justice, Criminal procedure

  • Ministry

    Ministry of Justice

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6829

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: