Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 381-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՈՐՈՇՈՒՄ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Անհրաժեշտությունը

Սույն որոշման նախագծի մշակումը պայմանավորված է պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկան ակտիվացնելուն միտված միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությամբ: Պարտատոմսերի փոխանակման գործարքները կարևոր նշանակություն ունեն պարտավորությունների կառավարման գործառնությունների իրականացման տեսակետից՝ պարտքի հետ կապված ռիսկերի կառավարման և ներքին շուկայի զարգացման նպատակով:

 
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներքին պետական պարտքի վերաֆինանսավորման ռիսկը նվազեցնելու, մարումների գրաֆիկը հարթեցնելու, պարտատոմսերի իրացվելիությունը խթանելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունն իրականացնում է պետական գանձապետական պարտատոմսերի հետգնումներ, որոնք, որպես կանոն, տեղի են ունենում պարտատոմսերի տեղաբաշխման օրը: Ըստ էության, երկու տարբեր գործիքների կիրառման արդյունքում, տեղի է ունենում պարտատոմսերի փոխանակում, ինչը, սակայն, գործառնական ծախսեր է առաջացնում թե թողարկողի, թե շուկայի մասնակիցների համար:

 

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Պետական գանձապետական պարտատոմսերի փոխանակումների էլեկտրոնային համակարգի կատարելագործ­ումը ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2018-2020թթ. ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումներից է:

 

4. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նպատակը պարտատոմսերի փոխանակման իրականացման համար անհրաժեշտ իրավահարաբերությունների կարգավորումն է: Նոր՝ փոխանակման գործիքի կիրառումը կնպաստի պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկայի զարգացմանը:

 

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Սույն որոշման նախագիծը պատրաստվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

 

6. Ակնկալվող արդյունքը

Նոր՝ փոխանակման գործիքի կիրառումը կնպաստի պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկայի զարգացմանը:

Մարման ժամկետին մոտեցող պարտատոմսերի աստիճանական հետգնումը թողարկողի համար կնվազեցնի վերաֆինանսավորման ռիսկը, և արդյունքում, թույլ կտա ձևավորել շրջանառության ավելի մեծ ծավալ ունեցող ուղենշային պարտատոմսերի պորտֆել: Միաժամանակ, շրջանառությունից ոչ իրացվելի պարտատոմսերի հանումը ավելացնում է լրացուցիչ նոր թողարկումների հնարավորությունը, ինչը թույլ կտա ավելի արագ ձևավորել ուղենշային պարտատոմսերի անհրաժեշտ ծավալ: Երկու դեպքում առաջացող իրացվելության աճը կնպաստի կառավարության պարտքի ծասխերի նվազեցմանը:

Պարտատոմսերի լրացուցիչ թողարկումների հնարավորության առկայությունը կմեծացնի թողարկումների օրացույցի կայունությունն ու կանոնավորությունը:

Փոխանակաման գործիքի կիրառումը շուկայում հնարավոր ցնցումների ժամանակ թույլ կտա ապահովել որոշակի կայունություն՝ վերականգնելով թափանցիկ գնագոյացումը:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

               Չկան:

 

  • Discussed

    27.07.2018 - 11.08.2018

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6603

Print