Add to favourites

«Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» և «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին»

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետության հաշվին տրամադրվող թարգմանիչը պետք է լինի որակավորված: Թարգմանչի որակավորման կարգը սահմանում է Կառավարությունը:«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի կամ տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցելու անհրաժեշտության դեպքում այդ անձը նշանակվում է դատարանի որոշմամբ: Այդ անձին նշանակելու, նրա վարձատրության չափը և կարգը սահմանում է Կառավարությունը: Բացի այդ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն թարգմանիչների վարձատրության կարգը և չափը սահմանվում են Կառավարության որոշմամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը մշակվել են «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» և «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը:

  • Discussed

    27.07.2018 - 13.08.2018

  • Type

    Decision

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10822

Print

Suggestions

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

13.08.2018

Վերանայել կարգը՝ այն համապատասխանեցնելով նաև ժեստերի լեզվի թարգմանիչների որակավորման առանձնահատկություններին։ Օրինակ՝ հստակեցնել, թե ինչպես է ապահովվելու փորձագետի գնահատմանը ներկայացնելու անանունությունն այս դեպքում։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

13.08.2018

«Տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձ» բառերը փոխարինել «Տեսողության խնդիրներ ունեցող հաշմանդամություն ունեցող անձ» բառերով՝ հաշվի առնելով, որ այդ ձևակերպումն օգտագործվել է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծում։ Բացի այդ, հաշվի առնելով, որ առաջիկայում փոփոխություններ են իրականացնվելու նաև հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականների (personal assistant) ծառայությունների ոլորտում, իսկ այս համատեքստում օգնականի հիմնական գործառույթը աուդիոնկարագրություն ապահովելն է, առաջարկում ենք խուսափել հնարավոր կրկնությունից և «օգնականի ծառայություններ մատուցող անձ» բառերի փոխարեն այս համատեքստում գործածել «աուդիոնկարագրողի ծառայություններ մատուցող անձ» բառերը։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

13.08.2018

«Սուրդոթարգմանիչ» բառը փոխարինել «ժեստերի լեզվի թարգմանիչ» կամ, նպատակահարմարության դեպքում, «հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչ» բառերով։ Surdo (surdus) նշանակում է «խուլ», իսկ սուրդոթարգմանիչը՝ խուլի թարգմանիչ։ Եզրն անընդունելի է նույնքան, որքան «ռուսերենի թարգմանչի» փոխարեն «ռուսի թարգմանիչ» արտահայատության կիրառումը։

See more