ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
ՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ ԵՎ
ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Անհրաժեշտությունը
Սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարումը և պետական վարչական ռեգիստրի մշակումը, ներդրումն ու վարումը անհրաժեշտ է, քանի որ ապահովում է տվյալների կենտրոնացումն ու իրավական կարգավորումը, ինչպես նաև բարձրացնում է արդյունավետությունը՝ միաժամանակ ապահովելով կառավարման համակարգված և միջազգային ստանդարդներին համապատասխան թափանցիկ և արդյունավետ կառավարում։
2. Ընթացիկ վիճակը և խնդիրները
Սպորտի ոլորտում տվյալների հավաքագրումը և պահպանումը հաճախ իրականացվում է տարբեր կազմակերպություններում՝ առանց միասնական համակարգի։ Ստացված տեղեկատվությունը մասնակի է, երբեմն էլ թերի շատ հաճախ էլ ոչ թարմացված: Տեղեկատվական տվյալներ պարունակող միակ բազան գեներացված է թղթային եղանակով ինչը ոչ միշտ է արագացնում որոշումների կայացման գործընթացն ու համակարգված աշխատանքի կայուն որակը, երբեմն էլ մարզական կազմակերպությունների, մարզիկների և միջոցառումների մասին տվյալները հաճախ չեն համադրվում իրար հետ և ամբողջական պատկեր ստանալը, վերլուծելն ու մշակելը դառնում է չափից ավելի դժվար: Խնդիր է դառնում ավելորդ վարչարարությունը, ժամանակի վատնումը, իսկ թղային տարբերակով աշխատելը նվազեցնում է թափանցիկությունն ու վերահսկողությունը:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությունն առաջին հերթին ձևաորվում է 2024-2030թթ․ զարգացման ռազմավարության հիման վրա, որը ուղղված է մասսայական սպորտի տարածման միջոցով բնակչության առողջության ամրապնդմանը և միջազգային մրցունակության բարձրացմանը:
Նշված հրամանով հաստատված կարգը Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգի կատարելագործման գործում կարևոր քայլ կհանդիսանա:
4.Կարգավորման բնույթը և նպատակը
Կարգավորման հիմք հանդիսանալով՝ սահմանվում է սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի և պետական վարչական ռեգիստրի մշակման, վարման և ներդրման սկզբունքները: Այն ունի վարչական-իրավական բնույթ և ապահովում է․
ա) նախարարության, մարզական կազմակերպությունների, մարզիչների և մարզիկների միասնական հաշվառումը,
բ) գնահատման միասնական մեխանիզմը,
գ) տվյալների ստույգ հավաքագրման, պահպանման և մշակման կանոնների թափանցիկությունը։
Նպատակն է ունենալ միասնական տվյալների բազա, որտեղից կարելի է ստանալ ճշգրիտ տեղեկատվություն սպորտի ոլորտի վերաբերյալ, որով էլ կապահովի արդյունավետ կառավարումը և տեղեկատվական բազայից ստացված տվյալները՝ բացառելով վարչարարական բարդությունները: Այսպիսով կարագանա որոշումների կայացման գործընթացը և կհեշտացնի աշխատանքի կառավարումը։
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Ունենալ միասնական տվյալների բազա, արդյունավետ վարչարարություն, անկաշկանդ վերլուծության հնարավորություն, թափանցիկություն և հաշվետվողականություն, ինչպես նաև կունենանք միջազգային ստանդարտների հետ համընթաց քայլելու հնարավորություն, որով էլ կբարձրացվի հանրային վստահությունը:
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.
2026 թվականին հավելյալ ծախս չի նախատեսվում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Հրամանի նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին» N 2145 որոշման հավելված 2-ի մասնավոր նպատակ 2.3-ի 6-րդ գործողության դրույթներից, այն է՝ սպորտի բնագավառում տվյալների բազայի կառավարման համակարգի ստեղծում՝ տվյալների հավաքագրման և կառավարման գործընթացի թվայնացում և դրա միջոցով վարչական ռեգիստրի վարում:
7. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Չի առաջացնում:
2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.
Համապատասխանում է:
8.Այլ տեղեկություններ.
Չկան:
-
Duration
21.05.2026 05.06.2026 -
Type
Order
-
Area
Sport and youth
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
-
Status
Views 45
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.