Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 6-ի N 461-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ փոխվարչապետի որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.                Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը և առաջարկվող կարգավորման բնույթը.

«Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝

«1. Պրոբացիայի ծառայությունում որպես պրոբացիայի ծառայող ծառայության կարող է անցնել Պրոբացիայի ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից)։

2. Պրոբացիայի ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

(...)»:

ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 30-ի թիվ 461-Ն որոշմամբ հաստատված N3 հավելվածով սահմանվել են պրոբացիայի ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները։ Գործող կարգավորմամբ սահմանված է մասնագիտությունների նեղ շրջանակ, ինչը գործնականում սահմանափակում է Պրոբացիայի ծառայության (այսուհետ նաև՝ Ծառայության) թափուր հաստքիները համալրելու հնարավորությունը և չի ապահովում բավարար ճկունություն կադրային քաղաքականության իրականացման գործում։ Թափուր հաստիքների համալրման խնդիրը հանգեցնում է գործող աշխատակիցների ծանրաբեռնվածության աճին և աշխատանքի արդյունավետության նվազմանը։

Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է հնարավորություն ընձեռել Ծառայության պաշտոններում նշանակել բարձրագույն կրթություն ունեցող անձանց՝ անկախ մասնագիտությունից՝ պահպանելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր պահանջները։ Այս մոտեցումը համահունչ է ժամանակակից հանրային ծառայության կառավարման սկզբունքներին, նպաստում է մրցակցության խթանմանը, ինչպես նաև առավել լայն շրջանակից մասնագետների ներգրավմանը։

Ընդ որում՝ հարկ է նկատի ունենալ, որ Ծառայության կոնկրետ պաշտոնի համար, պայմանավորված դրա գործառույթներով, պաշտոնի անձնագրով կարող են ներկայացվել նեղ մասնագիտական պահանջներ:

Այսպիսով, Նախագծով նախատեսվող կարգավորումներն ուղղված են Ծառայության մասնագիտական համապատասխան ներուժ ունեցող նոր կադրերով համալրելուն, ինչն էլ իր հերթին կնպաստի պրոբացիոն համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը:

 

2.               Ակնկալվող արդյունքը.

Նախագծով առաջարկվող կարգավորումների նպատակը Ծառայության պաշտոնների համար սահմանված մասնագիտական պահանջների շրջանակի սահմանման միջոցով թափուր պաշտոնների համալրմանը նպաստելն է և բավարար մասնագիտական փորձ և գիտելիքներ ունեցող կադրերի ներգրավման միջոցով կադրային համալրվածության խնդիրը լուծելը։ Արդյունքում կբարելավվի Ծառայության կողմից իրականացվող գործառույթների որակը, կբարձրանա կառավարման ճկունությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև կձևավորվի առավել մրցունակ կադրային քաղաքականություն։

 

3.               Նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։

 

4.               Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների

անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

5.               Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծերի բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի 56-րդ բաժնից, որով նախատեսվել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները:

  • Duration

    13.05.2026 28.05.2026
  • Type

    Decision

  • Area

    Justice, Probation

  • Ministry

    Ministry of Justice

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 201

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: