Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ   ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ   ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.    Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում Կառավարությունը՝ հաստատում է  պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը։

2.          Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Գործող օրենսդրության համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձանց (այսուհետ՝ Շահառու) խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Սոցիալական աջակցության մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն, 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն, 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն  որոշումներով և այլ իրավական ակտերով։

2019 թվականից սկսած, մրցույթի արդյունքներով, Շահառուներին խնամք կամ սոցիալ-վերականգնողական ծառայություն տրամադրվում է կա´մ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպություններում, կա´մ դրամաշնորհի պայմանագրի հիման վրա՝ հավաստագրված (սոցիալ-վերականգնողական ծառայությունների մատուցման համար հավաստագրումը դեռևս պարտադիր չէ) կազմակերպությունների կողմից։

Հարկ է նկատի ունենալ, որ

     վերը նշված կազմակերպությունները սպասարկում են որոշակի տարածք և պրակտիկայում լինում են դեպքեր, երբ որևէ սոցիալական ծառայություն չի տամադրվում որևէ համայնքում կամ մարզում

     շատ դեպքերում բացակայում է մրցակցությունը

      2023 թվականից ՀՀ-ում գործում է ֆունկցիոնալության գնահատման համակարգը։ Ֆունկցիոնալության գնահատման արդյունքում կազմվում է Շահառուի ծառայությունների անհատական ծրագիրը (այսուհետ՝ ԾԱԾ, Կառավարության 2022 հուլիսի 28-ի N 1161-Ն որոշման համաձայն), որտեղ հաշմանդամություն ունեցող անձի գնահատված կարիքի հիման վրա արտացոլվում են անհրաժեշտ և առաջարկվող սոցիալական ծառայությունները։ Ուստի, Ծառայության տարածքային կենտրոնների կողմից Շահառուների կարիքների կրկին գնահատման (խնամք կամ սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման համար) իրականացման անհրաժեշտությունը բացակայում է և հանգեցնում է լրացուցիչ վարչարարության

     փորձը ցույց է տալիս, որ Շահառուին անհրաժեշտ է տրամադրել հնարավորություն՝ ընտրելու իրեն անհրաժեշտ ծառայությունը այս կամ այն ծառայություն մատուցողից ստանալու հնարավորությունը՝ հաշվի առնելով իր բնակության վայրը, պայմանները և այլն

     լոգոպեդական, հոգեբանական, էրգոթերապևտիկ, կինեզիոլոգիական կամ ադապտիվ ֆիզկուլտուրա, սուրդոմանկավարժի, տիֆլոմանկավարժի ծառայությունը անհրաժեշտ է տրամադրել նաև որպես առանձին ծառայություն, քանի որ հաշմանդամություն ունեցող անձանց ստվար մասը կարող է չհաճախել ցերեկային կենտրոն, բայց  առանձին ծառայություններից օգտվելու կարիք ունենա։

Հետևաբար, առաջարկվում է տնային պայմաններում խնամք (այսուհետ՝ Խնամք) և սոցիալ-վերականգնողական ծառայությունների մատուցումը 2027 թվականի հունվարի 1-ից իրականացնել միայն պետական հավաստագրերի միջոցով (այսուհետ՝ Հավաստագիր)։ Ոլորտում համակարգվածության և հսկողության ապահովման նպատակով՝ Նախագծում սահմանված սոցիալական ծառայությունների մատուցման հնարավորությունը անհրաժեշտ է տրամադրել միայն նման գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող կազմակերպություններին, որոնք կնքել են համագործակցության պայմանագիր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։

Աջակցող միջոցների տրամադրման հետ կապված իրավակարգավորումները սահմանվում են Կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշմամբ, ուստի Նախագծում դրանց անդրադարձ չի կատարվել։ Նախագծում չեն ընդգրկվել նաև շուրջօրյա խնամքի տրամադրման հետ կապված իրավակարգավորումներ՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունների առանձնահատկությունները և դրանց սակավաթիվ լինելը։ Ապագայում Շահառուի շուրջօրյա խնամքի տրամադրումը հնարավոր կլինի իրականացնել Հավաստագրի միջոցով՝ անհրաժեշտ ռեսուրսները և պայմանները ապահոված լինելու դեպքում։

«Սոցիալական աջակցության մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-414-Ն օրենքով սահմանվում է, որ խնամքի նվազագույն չափորոշիչները սահմանվելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից, ուստի այս փաթեթում չափորոշիչներին անդրադարձ չի կատարվել՝ պայմանով, որ դրանք առաջիկայում կկարգավորվեն ՀՀ ԱՍՀ նախարարի հրամանով։ Չափորոշիչների նախնական կարգավորումները կցվում են սույն հիմնավորմանը, որոնք հիմք են հանդիսացել հաշվարկների կատարման մասին։

Նշենք նաև, որ Նախագծում նշված ծառայություններին համանման ծառայություններ ներկայումս մատուցվում են ստորև նշված ծառայությունները՝

·                        Տնային պայմաններում խնամքի ծառայությունը։ Ընդ որում 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց տնային խնամքի ծառայությունները տրամադրվել են ՀՀ պետական բյուջեի 1132 ծրագրի «Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց տնային խնամքի ծառայություններ» միջոցառման շրջանակներում, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաներին տնային՝ 2025 թվականից ՀՀ պետական բյուջեի 1141 ծրագրի 11020 «Հաշմանդամություն ունեցող երեխայի տնային խնամքի ծառայություն» միջոցառման շրջանակներում։

·                        Սոցիալ-վերականգնողական ծառայություններ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են ՀՀ պետական բյուջեի 1160 ծրագրի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայություններ ցերեկային կենտրոնում» միջոցառման շրջանակներում

·                        ՀՀ պետական բյուջեի 1160 ծրագրի «Տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում» միջոցառումը։

·                        Գործող վերոնշյալ միջոցառումների շրջանակներում ծառայություն է ստանում 1,283 հաշմանդամություն ունեցող անձ։ Հավաստագրային մոտեցմամբ, նույն ոլորտում ծառայությունների տրամադրումը հաշվարկվում է ըստ անձի կարիքի, մասնագիտական ծառայությունների տեսակի և ծավալի, ինչի արդյունքում ծառայություն կարող է ստանալ 10,810 հաշմանդամություն ունեցող անձ։

 

  • Duration

    13.05.2026 29.05.2026
  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 68

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: