Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 243-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 243-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

   1. Իրավական ակտերի նախագծերի ընդունման անհրաժեշտությունը.

   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 23-ի N 243-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի փետրվարի 11-ի ՀՕ 28-Ն օրենքի և ՀՀ վարչապետի 2026 թվականի մայիսի 7-ի N 416-Ա որոշման ընդունմամբ։

   Նշված իրավական ակտերով սահմանվել են նոր իրավակարգավորումներ, որոնց գործնական կիրառումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է համապատասխան ընթացակարգային լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 23-ի N 243-Ն որոշման մեջ։

   2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

   «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 47.3-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված լիազոր մարմինը, նոտարը, դատարանը և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը նույն հոդվածով սահմանված փաստաթղթերը պետական գրանցում իրականացնող մարմին ներկայացնում են էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով: Նշված կարգավորման իրացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 23-ի որոշման «Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, սահմանափակում կիրառելու կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ որոշումներն անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացման կարգը սահմանելու մասին» N 243-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ։ Գործող կարգավորումներով Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածով սահմանվում են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և նոտարների կողմից անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, դրանց դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից ներդրված համապատասխան էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնելու ընթացակարգերը։

   Նախագծով առաջարկվում է Որոշման համապատասխան ընթացակարգային դրույթներում կատարել լրացումներ՝ նախատեսելով, որ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված լիազոր մարմինը, նոտարը, դատարանը և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման համար «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 47.3-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերը պետական գրանցում իրականացնող մարմին ներկայացնում են էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով։

   Նախագծի ընդունմամբ կապահովվի օրենքով սահմանված էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության գործնական կիրառման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական ընթացակարգային հիմքը։

   3. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

   Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 47.3-րդ հոդվածով սահմանված կարգավորումների պատշաճ և ամբողջական իրացումը։

   Մասնավորապես՝ կսահմանվի հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնելու ընթացակարգը։

   Նախագծի ընդունումը կնպաստի փաստաթղթաշրջանառության էլեկտրոնայնացմանը, թղթային ընթացակարգերի կրճատմանը, իրավասու մարմինների միջև փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացների արագացմանն ու թափանցիկության ապահովմանը։

   Միաժամանակ, Նախագծի ընդունմամբ կապահովվի հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման գործընթացում ներգրավված մարմինների կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման միասնական և կանխատեսելի ընթացակարգ՝ նվազեցնելով վարչարարական բեռը և բացառելով փաստաթղթերի ներկայացման ոչ միասնական պրակտիկան։

   4. Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:

   5. Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

   6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

   Նախագծերի ընդունումը բխում է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների և 2023-2025 թվականների գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2019 դեկտեմբերի 26-ի թիվ 1978-Լ որոշման 1-ին կետի 1-ին եթակետով հաստատված N 1 հավելվածի 2.6-րդ կետից և նույն որոշման 1-ին կետի 3-րդ եթակետով հաստատված N 3 հավելվածի 3.14.-րդ գործողության կատարման անհրաժեշտությունից:

 

  • Duration

    12.05.2026 02.06.2026
  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 186

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: