Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախաիգծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի

N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է օտարերկրյա պետություններ ուսման գործուղված պարտադիր ժամկետային զինծառայող կուրսանտների կողմից ուսումնական արձակուրդների, հանգստյան և տոնական օրերի ընթացքում առկա կեցության խնդիրը լուծելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ պաշտպանության նախարարության և գործընկեր օտարերկրյա պետությունների միջև ռազմական կրթության ոլորտում համագործակցության շրջանակներում օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ուսման գործուղված զինծառայողների կեցության ապահովման նպատակով ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2335-Ն որոշման 5-րդ հավելվածով սահմանվել է բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցում՝ հրավիրող կողմի ռազմաուսումնական հաստատությանը կից բնակելի ֆոնդի տրամադրման դեպքում` բնակելի ֆոնդի վարձավճարի չափով, իսկ նման ֆոնդի բացակայության դեպքում` զինծառայողի և սեփականատիրոջ միջև կնքված բնակելի տարածության վարձակալության պայմանագրով սահմանված վարձակալության գումարի չափով: Փոխհատուցման ամսական չափը չի կարող գերազանցել մայրաքաղաքներում` օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող կցորդին բնակելի տարածության վարձակալության համար սահմանված գումարի չափը, իսկ այլ տարածքներում` դրա 70 տոկոսը: Օտարերկրյա պետության ռազմաուսումնական հաստատություններում ՀՀ ԶՈՒ պարտադիր ժամկետային զինծառայող կուրսանտների ուսումնառության բոլոր դեպքերում կուրսանտները բնակվում են ռազմաուսումնական հաստատության տարածքում գտնվող և բնակության համար նախատեսված զորանոցներում՝ տվյալ պետության քաղաքացի հանդիսացող մյուս կուրսանտների հետ համատեղ: Միաժամանակ, ուսումնական արձակուրդների (ամառային և ձմեռային) ժամանակ, տվյալ պետությունում հանգստյան և տոնական օրերին ռազմաուսումնական հաստատության կենսաապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները (ճաշարան, լվացքատուն և այլն) չեն աշխատում կամ աշխատում են ազատ ռեժիմով, քանի որ տեղացի կուրսանտները գրեթե ամբողջությամբ (ուսումնական արձակուրդներին՝ ամբողջությամբ), ինչպես նաև ուսումնառող անձնակազմը բացակայում են ռազմաուսումնական հաստատությունից՝ վերադառնալով իրենց բնակության վայրեր: Նշված ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ կուրսանտների համար առաջանում են խնդիրներ թե հանգստի, և թե կենցաղի կազմակերպման առումներով՝ ազդելով նաև նրանց հոգեբանական վիճակի վրա:

Տվյալ պարագայում, ռազմաուսումնական հաստատությանը կից բնակելի ֆոնդ տրամադրված լինելու դեպքում, ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2335-Ն որոշման 5-րդ հավելվածի 3-րդ կետի հիման վրա ենթակա է փոխհատուցման միայն բնակելի ֆոնդի վարձավճարը, սակայն առկա խնդիրը լուծելու նպատակով առաջարկվում է ուսումնառող յուրաքանչյուր մինչև չորս կուրսանտի հաշվարկով, ըստ անհրաժեշտության, վարձակալել մեկ բնակելի տարածություն՝ կուրսանտների կողմից ուսումնական արձակուրդների, հանգստյան և տոնական օրերի ընթացքում բնակվելու համար՝ վարձակալության և դրա վարձավճարի փոխհատուցման գործընթացն իրականացնելով նույն կետով սահմանված կարգով:

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է օտարերկրյա պետություններ ուսման գործուղված պարտադիր ժամկետային զինծառայող կուրսանտներին ռազմաուսումնական հաստատությանը կից բնակելի ֆոնդի տրամադրված լինելու դեպքում հնարավորություն ընձեռել նաև յուրաքանչյուր մինչև չորս կուրսանտի հաշվարկով, ըստ անհրաժեշտության, վարձակալել մեկ բնակելի տարածություն՝ փոխհատուցելով վարձավճարի ամսական գումարը՝ նախատեսված չափով:

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագծի ընդունումը հանգեցնում է լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտության՝ տարբեր երկրներում տարեկան ընդհանուր մինչև 12 բնակարանի վարձակալության դեպքում՝ մինչև 97,632.7 հազ. դրամ չափով, որը կիրականացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների հաշվին: Տեղեկանք հաշվարկը կցվում է «Ծառայողական օգտագործման համար» դրոշմագրով:

        5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 6-րդ և 9-րդ կետերի պահանջների ապահովման, ի դեմս՝ արհեստավարժ զինվորականներ նախապատրաստելու համար ապագայամետ ռազմական կրթության ապահովման, զինվորական ծառայության շահադրդման թե նյութական, և թե բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքները մեծացնելու, զինծառայության գրավչության և զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ ծրագրերի իրականացման ապահովման հետ:  

 

  • Duration

    08.05.2026 23.05.2026
  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 245

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: