«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՙ ՚ ----------- 2026 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 914-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի «Պետական գույքի վարձակալության տրամադրման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731, 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 914-Ն որոշման՝
1) 2-րդ կետում «(բացառությամբ` պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության, ռազմարդյունաբերության, ինչպես նաև ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի տիրապետմանը և օգտագործմանը հանձնված պետական գույքը, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար)» բառերը հանել.
2) 4-րդ կետից հետո լրացնել նոր 4.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«4.1. Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված կարգով իրականացվում է նաև «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը՝ համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից կոմիտե ներկայացված հայտի հիման վրա, իսկ վարձակալության պայմանագիր կարող է կնքվել պետական գաղտնիքի առնչվելու թույլտվություն ունեցող տնտեսվարող սուբյեկտի հետ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտանական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026թ. Երևան
-
Duration
08.05.2026 23.05.2026 -
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
-
Status
Views 224
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.