Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻՆԻՍԻ 27-Ի N 971-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 2026 թվականի              N        

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻՆԻՍԻ 

27-Ի N 971-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

     1 Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի «Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 971-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1)     որոշումը 21-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22-րդ կետով

«2.2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։»

2)    որոշման հավելվածի՝

   ա 3-րդ և 4-րդ կետերում «և 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը» բառերը փոխարինել  «, 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը և 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերով,

բ3-րդ կետի 2-րդ և 12-րդ կետի 5-րդ ենթակետերում «և 2025» բառերը փոխարինել  «, 2025 և 2026» բառերով,

գ 41-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 42-րդ, 43-րդ, 44-րդ և 45-րդ կետերով

    «4.2. 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող աջակցության ընդհանուր չափը չպետք է գերազանցի 2026 թվականին մթերված խաղողի, ծրագրի 41-ին կետում նշված հաշվարկով ստացվող համարժեք քանակությամբ կոնյակի սպիրտի (100 %-անոց սպիրտի հաշվարկով) և 100 դրամի արտադրյալի կրկնապատիկի չափը։

     43 2026 թվականին մթերված խաղողի քանակության համար հիմք է ընդունվում «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» օրենքի 50-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա տնտեսավարողի կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն պաշտոնական գրությամբ ներկայացված՝ խաղողի 2026 թվականի բերքի գնման քանակների և միջին գնի մասին տեղեկատվությունը։

     4.4. Տնտեսավարող սուբյեկտների մթերման կետերում 2026 թվականի խաղողի բերքի գնման քանակների նկատմամբ մշտադիտարկումն իրականացվում է  տնտեսավարող սուբյեկտի մթերման կետի տեղակայման վայրի Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի աշխատակիցների կողմից։

     45 Մշտադիտարկում իրականացնելու նպատակով խաղողի մթերումների սկսելու օրվան նախորդող առնվազն 7 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտները գրությամբ դիմում են մթերման կետի տեղակայման վայրի Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմ, իսկ գրության պատճենը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն։»,

    դ 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 91-ին կետով 

«9.1. Տնտեսավարող սուբյեկտը 2026 թվականին խաղողի մթերումների գործընթացն ավարտելուց և ծրագրի N 3 ձևի եզրակացությունն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում աջակցության տրամադրման նպատակով էլեկտրոնային կամ թղթային տարբերակով ծրագրի N 4 ձևին համապատասխան դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, որին կցում է ծրագրի 43-րդ կետում նշված գրության և ծրագրի N 3 ձևի եզրակացության բնօրինակները, N 6 ձևի տեղեկությունը և ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի սպիրտներ արտադրողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացվելուց հետո այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռքբերման նպատակով վճարված պետական տուրքի անդորրագրերի պատճենները։»,

   ե 12-րդ կետի 3-րդ ենթակետում «կետում» բառը փոխարինել  «կամ 91-ին կետում» բառերով,

   զ12-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

    «4) ծրագրի N 4 ձևի դիմումին կցված չեն ծրագրի 9-րդ կամ 91-ին կետում նշված բոլոր փաստաթղթերը»,

   էN 6 ձևի աղյուսակում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող՝

«

2026 թվականին տարեկան փաստացի մթերված խաղողի քանակը

 

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  

               ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ                             Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

  • Duration

    06.05.2026 21.05.2026
  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 144

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: