ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ավագանու որոշման նախագիծը կազմվել է Հողային օրենսգրքի 3-րդ և 8-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 15-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն։
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող 07-002-0116-0496 կադաստրային ծածկագրով 0.28899 հեկտար մակերեսով հողամասի համար սեփականատիրոջ դիմումի հիման վրա լիազոր մարմնին է ներկայացվել գործառնական նշանակության և գոտևորման չափորոշիչների փոփոխությունների առաջարկություններ, որի վերաբերյալ լիազոր մարմինը օրենքով սահմանված կարգով տվել է իր համաձայնությունները։ Լիազոր մարմնի համաձայնությունները համայնքին տրամադրվել է Կոտայքի մարզպետի 2026 թվականի ապրիլի 13-ի N 01/03.1/03165-2026 գրությամբ։
Ելնելով վերոգրյալից առաջարկում եմ հաստատել Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Աբովյան քաղաքի զարգացման և գոտևորման հատակագծերի փոփոխությունները և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին N 111-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ։
«Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Աբովյան քաղաքի զարգացման և գոտևորման հատակագծերի փոփոխությունները հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։
«Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Աբովյան քաղաքի զարգացման և գոտևորման հատակագծերի փոփոխությունները հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման կապակցությամբ համայնքի բյուջեն կունենա նոր եկամուտներ կապված կառուցվող բազմաբնակարան շենքերի անշարժ գույքերի համար գեներացվող գույքահարկի հետ։
-
Duration
30.04.2026 15.05.2026 -
Type
Decision
-
Area
Urban planning
-
Ministry
Abovyan Municipality of Kotayk Marz
-
Status
Views 154
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.