Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          Ղեկավարվելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով.

Հրամայում եմ՝

1.             Հաստատել աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի իրականացման կարգն ու մեթոդաբանությունը՝ համաձայն N 1 հավելվածի։

2.            Սույն հրամանը կիրառվում է մասնագիտական կրթության համապատասխան որակավորման կրթական չափորոշիչների պրակտիկայի բաղադրիչին համապատասխան՝ մինչև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտային որակավորումների շրջանակի ու արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրի համապատասխան մակարդակի որակավորման շրջանակային նկարագրի սահմանումները և մասնագիտական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ ՄՈՒՀ) կողմից որակավորման ծրագրի հաստատումը։   

3.            Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո, առավելագույնը երկու ուսումնական տարվա ընթացքում, ՄՈՒՀ-ն իրենց իրականացրած մասնագիտությունների բոլոր որակավորումների պետական կրթական  չափորոշիչների և մոդուլային ծրագրերի շրջանակում կազմակերպվող ուսումնական, արտադրական և նախադիպլոմային պրակտիկաների ծրագրերը համապատասխանեցնում են սույն կարգով սահմանված աշխատանքի վրա հիմնված ուսումնառության համապատասխան ձևին և մեթոդաբանությանը՝ մշակելով առնվազն մեկ գործնական աշխատանքային ուսուցման (այսուհետ՝ ԳԱՈՒ) մոդուլային ծրագիր։ 

4.            Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՆԱԽԱՐԱՐ՝                    Ժ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

  • Duration

    29.04.2026 14.05.2026
  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 199

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: