Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշման մեջ փոփոխություն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N90-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի N 1368-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանը (այսուհետ՝ ԵԱՏՄ) անդամակցությամբ պայմանավորված՝ առաջացել է անհրաժեշտություն ներդաշնակեցնելու ներպետական օրենսդրությամբ և ԵԱՏՄ իրավակարգավորումներով սահմանված դրույթները։        

Նախագծի մշակումը բխել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից բազմիցս բարձրաձայնված հարցերից, որոնց հիմքում ընկած էին տեղեկատվության տրամադրում այն ապրանքների վերաբերյալ, որոնց նկատմամբ կապահովվի օրենսդրության պահանջների պահպանմանն ուղղված մաքսային հսկողության իրականացումը։  

ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված շարունակվում են բնապահպանության ոլորտի իրավական մեխանիզմների մշակման և կատարելագործման գործընթացները, մասնավորապես՝ օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների (ՀՖԱ)՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման, արտահանման և շրջանառության հետ կապված հարաբերությունների կարգավորումը։

Նշված գործընթացի շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2015 թվականի փետրվարի 5-ին ընդունել է «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու, որոշ ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 327-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 90-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում)։

Միաժամանակ, հիդրոֆտորածխածինների (ՀՖԱ) ցանկը ներկայումս հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշմամբ, ինչը հանգեցնում է ոլորտը կարգավորող նորմերի տարանջատված կիրառման։

N 1368-Ն որոշմամբ հաստատված է պարզապես ցանկ, քանի որ որոշումն ընդունելու ժամանակ ցանկով սահմանված նյութերը դեռևս կարգավորման ենթակա չէին։ Հիդրոֆտորածխածինների (ՀՖԱ) և դրանց պարունակող խառնուրդների քվոտավորման համակարգը Հայաստանի Հանրապետությունում սկսել է կիրառվել 2024 (մաքուր նյութերը) և  2025 (խառնուրդները) թվականներից ։ Իսկ  Որոշմամբ սահմանված են արգելված և սահմանափակումների ենթակա նյութերը։

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Օզոնային շերտը քայքայող նյութերի շրջանառության ոլորտը կարգավորող Որոշման մեջ անհրաժեշտ է կատարել հիմնականում խմբագրական բնույթի լրացումներ։

Մասնավորապես, նախատեսվում է հստակեցնել օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների, այդ թվում՝ դրանց խառնուրդների, ցանկերը, ապահովել արգելված և սահմանափակման ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկատվության մեկտեղված և համակարգված ներկայացումը։

Առաջարկվող խմբագրմամբ նախատեսվում է լրացնել Որոշումը նոր հավելվածով (Հավելված 5.1), որով սահմանվում է սահմանափակման ենթակա հիդրոֆտորածխածինների և դրանց խառնուրդների հստակ ցանկը՝ ապահովելով իրավական որոշակիություն և կիրառման միասնականություն։

Միևնույն ժամանակ նախատեսվում է 2020 թվականի օգոստոսի 20-ի N1368-Ն որոշմամբ հաստատված հիդրոֆտորածխածինների ցանկում տեղ գտած տեխնիկական վրիպակի շտկում։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝

·         օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների շրջանառության ոլորտը կարգավորող օրենսդրության հստակեցում և կատարելագործում,

·         մաքսային մարմինների համար արգելված և սահմանափակման ենթակա նյութերի վերաբերյալ մեկտեղված և տեսանելի ցանկերի ապահովում,

·         տնտեսվարողների համար իրավական դաշտի պարզեցում և կանխատեսելիության բարձրացում,

·         ոլորտում վերահսկողության արդյունավետության բարձրացում և իրավախախտումների նվազեցում։

5 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագծի մշակումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից:

  • Duration

    29.04.2026 14.05.2026
  • Type

    Decision

  • Area

    State revenue, Nature protection, Economy

  • Ministry

    Ministry of Environment

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 224

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: