ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 171-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 171-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 1-ի N 171-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ՀՀ ԱԱԾ ներկայացուցչի պաշտոնի փոփոխման անհրաժեշտությամբ։
Առաջարկվող կարգավորման բնույթը
Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ կառուցվածքում 2025 թվականի դեկտեմբերի 30-ին տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասությունը վերապահվել է ՀՀ ԱԱԾ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը և անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել Կառավարության 2024 թվականի N 171-Ն որոշման մեջ։
Նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովում ՀՀ ԱԱԾ մասնակցությունը կապահովվի ՀՀ ԱԱԾ իրավասու ստորաբաժանման ներկայացուցչի կողմից:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի տնտեսական և ինստիտուտցիոնալ վերափոխման դոկտրին, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի հակասում Կառավարության 2026 թվականի հունվարի 8-ի N 16-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի տնտեսական և ինստիտուտցիոնալ վերափոխման դոկտրինին։
Ազգային անվտանգության ծառայություն
-
Duration
29.04.2026 14.05.2026 -
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
National Security Service
-
Status
Views 135
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.