Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2026 թվականի N   -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.   Հայաստանի Հանարապետության կառավարության 2026 թվականի մարտի 26-ի ««Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Մալաթիա-Սեբաստիայի մասնաճյուղ ստեղծելու մասին» N 378-Ն որոշման 5-րդ կետում «եռամսյա» բառը փոխարինել «վեցամսյա» բառով։

2.   Հայաստանի Հանարապետության կառավարության 2026 թվականի մարտի 26-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, «Երևանի «Մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Մարի Իզմիրլյանի մասնաճյուղ ստեղծելու մասին» N 336-Ն որոշման 5-րդ կետում «եռամսյա» բառը փոխարինել «վեցամսյա» բառով։

3.  Հայաստանի Հանարապետության կառավարության 2026 թվականի մարտի 26-ի ««Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Աջափնյակի և Նուբարաշենի մասնաճյուղեր ստեղծելու մասին» N 338-Ն որոշման 5-րդ կետում «եռամսյա» բառը փոխարինել «վեցամսյա» բառով։

4.  Հայաստանի Հանարապետության կառավարության 2026 թվականի մարտի 26-ի ««Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Գյումրու մասնաճյուղ ստեղծելու մասին» N 339-Ն որոշման 5-րդ կետում «եռամսյա» բառը փոխարինել «վեցամսյա» բառով։

5.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

  • Duration

    28.04.2026 14.05.2026
  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 319

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: