Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է անհատույց օգտագործման իրավունքով կնքված պայմանագրերը միակողմանի պետության կողմից լուծելու կարգավորումները վերանայելու անհրաժեշտությամբ։ Նախագծի համաձայն բացառություն է սահմանվում 5 (հինգ) տարին գերազանցող ժամկետով կնքված անհատույց օգտագործման այն պայմանագրերի համար, որոնք իրականացրել են գույքի բարելավման ներդրումային ծրագրեր։ Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կտրվի գույքի անհատույց օգտագործման պայմանագրի օրինակելի ձևի մեջ փոփոխություն կատարել, որով արտոնություն կսահմանվի գույքի գործարար ներդրումային ծրագրեր ներկայացրած օգտագործողների, ինչպես նաև 5 տարին գերազանցող ժամկետով կնքվող պայմանագրերի դեպքում։
-
Duration
27.04.2026 18.05.2026 -
Type
Decision
-
Area
State property management
-
Ministry
State Property Management Committee
-
Status
Views 153
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.