Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Որպես դրամական միջոցների գրավադրման եղանակով մաքսային վճարների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների, մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերի գծով մաքսային պարտավորությունների կատարման ապահովում, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ներմուծվող ապրանքների մասով որպես դրամական միջոցների գրավադրման եղանակով մաքսային պարտավորությունների կատարման ապահովում՝ կանխավճարների օգտագործման դեպքերն ու պայմանները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2026 թվականի ______ N__-Ն

 

ՈՐՊԵՍ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ, ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅԼ ՀԱՐԿԵՐԻ ԳԾՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՈՐՊԵՍ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ՝ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.   Սահմանել՝ որպես դրամական միջոցների գրավադրման եղանակով մաքսային վճարների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների, մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերի գծով մաքսային պարտավորությունների կատարման ապահովում, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ներմուծվող ապրանքների մասով որպես դրամական միջոցների գրավադրման եղանակով մաքսային պարտավորությունների կատարման ապահովում՝ կանխավճարների օգտագործման դեպքերն ու պայմանները՝ համաձայն հավելվածի:

2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-379-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի _____________  ____-ի 

N____-Ն որոշման

 

ՈՐՊԵՍ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ, ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅԼ ՀԱՐԿԵՐԻ ԳԾՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՈՐՊԵՍ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ՝ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1.   Սույն հավելվածով սահմանվում են որպես դրամական միջոցների գրավադրման եղանակով մաքսային վճարների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների, մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերի գծով մաքսային պարտավորությունների կատարման ապահովում, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ներմուծվող ապրանքների մասով որպես դրամական միջոցների գրավադրման եղանակով մաքսային պարտավորությունների կատարման ապահովում (այսուհետ՝ մաքսային պարտավորությունների կատարման ապահովում)՝ կանխավճարների օգտագործման դեպքերն ու պայմանները:

2.  Հայտարարատուի կամ նրա կողմից լիազորված մաքսային ներկայացուցչի կողմից մաքսային մարմին ներկայացված դիմումի հիման վրա կանխավճարների գումարները կարող են օգտագործվել որպես մաքսային պարտավորությունների կատարման ապահովում։

3.  Սույն հավելվածի 2-րդ կետում նշված դիմումը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները՝

1)   կազմակերպության դեպքում` անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը.

2)  կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Հայաստանի Հանրապետության քաղաքացու դեպքում` հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ դրա բացակայության դեպքում` լիազորված մարմնի կողմից տրամադրված հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ տեղեկանքի համարը, իսկ օտարերկրյա քաղաքացու դեպքում` անձը հաստատող փաստաթղթի համարը.

3)  մաքսային պարտավորության համար հիմք հանդիսացող փաստաթղթի համարը, մաքսային պարտավորությունների տեսակը, գումարը.

4)  Մաքսային պարտավորությունների կատարման ապահովման անհրաժեշտության վերաբերյալ տեղեկատվություն (օրենսդրությամբ սահմանված նորմի նկարագրությունը).

5)  Լիազորագիր՝ մաքսային ներկայացուցչի կողմից դիմումի ներկայացման դեպքում.

6)  Սույն հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն։

4.     Սույն հավելվածով սահմանված դիմումը մաքսային մարմին է ներկայացվում մաքսային մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային համակարգի միջոցով:

5.  Որպես մաքսային պարտավորությունների կատարման ապահովում՝ կանխավճարներն օգտագործվում են հետևյալ դեպքերում և պայմանների պահպանված լինելու պարագայում՝

1)   հայտարարատուի անվամբ մաքսային մարմիններին վճարման ենթակա պարտավորությունների բացակայության դեպքում՝ մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարների մնացորդի՝ մաքսային պարտավորությունների կատարումն ապահովելու համար բավարար լինելու պայմանով.

2)  հայտարարատուի անվամբ մաքսային մարմիններին վճարման ենթակա պարտավորությունների առկայության դեպքում՝ մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարների մնացորդի՝ տվյալ պարտավորությունների մարման և միաժամանակ՝ մաքսային պարտավորությունների կատարումն ապահովելու համար բավարար լինելու պայմանով.

3)  հայտարարատուի անվամբ մաքսային մարմիններին վճարման ենթակա պարտավորությունների առկայության դեպքում՝ մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարների մնացորդի՝ միայն մաքսային պարտավորությունների կատարումն ապահովելու համար բավարար լինելու պայմանով, եթե վճարողն ունի լիազորված տնտեսական օպերատորի կամ օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ կամ ունի օրինապահության հավաստագիր:

6.     Մաքսային պարտավորությունների կատարման ապահովման համար կանխավճարների գումարների օգտագործման վերաբերյալ դիմումն ուսումնասիրվում է մաքսային մարմնի կողմից՝ այն ստանալու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում։

7.     Սույն հավելվածով սահմանված պայմանների պահպանված լինելու դեպքում համապատասխան դրամական միջոցները, սույն հավելվածի 6-րդ կետում նշված ժամկետում, ուղղվում են գանձապետական ավանդային հաշվին:

8.     Սույն հավելվածով սահմանված պայմանների պահպանված չլինելու դեպքում, մաքսային մարմինը, սույն հավելվածի 6-րդ կետում նշված ժամկետում, տեղեկացնում է հայտարարատուին դիմումի մերժման վերաբերյալ՝ մաքսային մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային համակարգի միջոցով:

  • Duration

    23.04.2026 08.05.2026
  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 129

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: