«Մաքսային պարտավորությունների՝ կանխավճարներից մարման եղանակները և հերթականությունը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 13․11․2025թ․ ՀՕ-379-Ն օրենքով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 39-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ մաքսային պարտավորությունների՝ կանխավճարներից մարման եղանակները և հերթականությունը սահմանում է Կառավարությունը:
Միաժամանակ, համապատասխան իրավահարաբերությունների սահմանումը նախատեսված է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի հունվարի 23-ի «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-379-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 63-Ա որոշման հավելվածի 1-ին կետով։
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծով նախատեսվում է սահմանել «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված մաքսային պարտավորությունների՝ կանխավճարներից մարման եղանակների և հերթականության հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես նախատեսվում է առաջնահերթություններ սահմանել՝ ըստ մաքսային փաստաթղթերի, ըստ պարտավորությունների ծագման ժամկետների, ըստ վճարի տեսակների։ Նախատեսվում է նաև սահմանել մաքսային պարտավորությունները վճարողի կողմից ինքնուրույն մարման առաջնահերթության ընտրության հնարավորություն։
-
Duration
23.04.2026 08.05.2026 -
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
-
Status
Views 333
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.