Add to favourites

<<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>>

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

<<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) նախագծի ընդունումը հիմնականում բխում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված գործող օրենքում անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությամբ:

Գործող օրենքը, 2005 թվականի Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխություններին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին վերապահված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ոլորտում Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարին սահմանվում է իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով ընդունելու գերատեսչական ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների համաձայն նշված իրավասությունների ողջ շրջանակը վերապահվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել օրենքում կատարել անհրաժեշտ վերանայումներ:

Օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է Վարչապետի 2017թ. մայիսի 17-ի թիվ N 02/16.10/11549-17 հանձնարարականի պահանջների կատարումն ապահովելու հանգամանքով:

Օրենքի նախագիծը 2017 թվականին քննարկվել է շահագրգիռ մարմինների կողմից, լրամշակվել արված առաջարկությունների և առարկությունների հիման վրա և ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարություն: Քննարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում (իրավաբանական վարչությունում), այնուհետև ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության Մշտապես գործող տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեի նիստի օրակարգում, որից հետո վերադարձվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտե` լրամշակելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության վարչապետի 14.06.2018թ. N 02/24.4/9979-18 հանձնարարականի պահանջների համաձայն՝ օրենքի նախագիծը նորից լրամշակվել է հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գրությունը:

Միաժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետի 18.06.2018թ. N 02/24.4/10326-18 հանձնարարականի համատեքստում միևնույն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու միասնական ներկայացման պահանջով, նշված օրենքում այլ բովանդակային առումով կատարված փոփոխությունները և լրացումները հետևյալ են.

Նախագծի 8-րդ հոդված (գործող օրենքի 32-րդ հոդված)-ում կատարվող լրացումը նպատակ ունի հստակեցնել նշված օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով և կարգով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն ստանալու համար, դիմումատուի կողմից դիմումը անձամբ սպասարկման գրասենյակ ներկայացնելու, կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում պարտադիր էլեկտրոնային ստորագրության սահմանումը:

Նախագծի 9-րդ հոդվածում (գործող օրենքի 33-րդ հոդված) խմբագրվում է և նախատեսվում է, որ սույն օրենքի նոր լրացվող 32-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները պահպանված չլինելը կամ տեղեկատվության տրամադրման ծառայության մատուցման համար սույն օրենքով սահմանված չափով գումար վճարած չլինելը հիմք տեղեկատվության տրամադրումը կասեցնելու համար:

Նախագծի 12-րդ հոդվածում (գործող օրենքի 73-րդ հոդված) նախատեսվում են լրացումներ, ըստ որոնց նվազեցվում է գյուղատնտեսական հողամասերի համար տեղեկատվության տրամադրման վճարները և սահմանվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող յուրաքանչյուր տեղեկատվության համար վճար:

Նախագծի 13-րդ հոդված (գործող օրենքի 74-րդ հոդված)-ում նախատեսվում է, որ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող յուրաքանչյուր տեղեկատվությունը տրամադրվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջում հասանելի վճարահաշվարկային համակարգի միջոցով նույն կետով սահմանված վճարը կատարելուց հետո` անմիջապես:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Օրենքի նախագծով սահմանվում է, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին համապատասխան հստակեցվում են Օրենքի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական մարմնի ղեկավարի լիազորությունները, ինչպես նաև առաջարկվող լրացումների կարգավորման բնույթն է համակարգի կողմից իրականացվող գործառույթների պարզեցումը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծով սահմանվում է, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ ներքին (լոկալ) և անհատական իրավական ակտերը անշարժ գույքի ռեգիստրի ղեկավարը:

Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության էլեկտրոնային եղանակով տրամադրման ոլորտում քաղաքացիների և պետական մարմնի գործողությունները:

 

 




Պետական բյուջեի կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը

Ցուցանիշներ

ընթացիկ 2018թ.

Հաջորդող 3 տարիները

2019թ.

2020թ.

2021թ.

Ըստ 2018թ. պետական բյուջեի

 

Փոխու-թյունը 2018թ. պետական բյուջեի համեմատ

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ

Փոփոխությունն ընթացիկ տարվա համեմատ

1

2

3

4

5

6

1.Եկամուտներ

Չկա

 

 

 

 

1.1. պետական բյուջեի եկամուտներ

 

 

 

 

 

1.2. ՏԻՄ եկամուտներ

 

 

 

 

 

2. Ծախսեր

Չկա

 

 

 

 

2.1. պետական բյուջեի ծախսեր

 

 

 

 

 

2.2. ՏԻՄ բյուջեի ծախսեր

 

 

 

 

 

3. Ֆիսկալ ազդեցության գնահատական

Չկա

 

 

 

 

3.1. պետական բյուջե

 

 

 

 

 

3.2. ՏԻՄ բյուջե

 

 

 

 

 

4. Եկամուտների և ծախսերի հաշվարկների մանրամասն ներկայացում (անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացվել հավելվածի տեսքով)

Չկա

 

 

 

 

4.1. Եկամուտների գնահատում

 

 

 

 

 

4.2. Ծախսերի գնահատում

 

 

 

 

 

5. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկա

 

 

 

 

             

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 1

<<ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

<<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր (ցանկը կցվում է փաթեթում), ինչպես նաև մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին կոմիտեի նախագահի նորմատիվ գերատեսչական իրավական ակտեր:

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 2

<<ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

<<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը Հայաստանի Հանրապետության պետա­կան բյու­ջեի եկա­­մուտների վրա կլինի բացասական, իսկ Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեների եկամուտների, պետական և համայնքների բյուջեների ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

  • Discussed

    19.07.2018 - 04.08.2018

  • Type

    Law

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7322

Print