Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Սեգ Կիրակոսյան 09.09.2017 16:29:54 Հոդված 3, կետ 2 - «Ֆիլմ` տեսալսողական արտադրանք, որն ստեղծված է ստեղծագործական մտահղացման հիման վրա, բաղկացած է կինոժապավենի կամ այլ տեսակի կրիչների վրա ամրագրված և մեկ ամբողջական սյուժեով միավորված, միմյանց հետ հաջորդաբար կապակցված շարժական պատկերներից, բացառությամբ տեսահոլովակի, գովազդի, տեղեկատվական, անձնական և ընտանեկան բնույթի հաղորդումների»: Նկատառում - եթե որևէ անձ ֆիլմ է նկարում ու հայտարարում է, որ դա, օրինակ, տեղեկատվական հեռուստահաղորդում է իր Յութուբյան ալիքի համար, կամ անձնական հեռուստահաղորդում է, քանի որ իր խոհերն է ներկայացնում, ինչպե՞ս է որոշվում՝ ֆիլմ է, թե հաղորդում, ինչով է հեռուստահաղորդումը տարբերվում ֆիլմից, ռեպորտաժը ևս կարող է ունենալ սյուժե և ստեղծագործական մտահղացում: Սա կարևոր է վկայագիր ստանալու համար: Մեկ ամբողջական սյուժեի գաղափարն օրենքում որպես ֆիլմի չափորոշիչ ներառելը վիճահարույց է, որովհետև եթե որևէ մեկը նկարի երկու սյուժե ունեցող ֆիլմ, ըստ օրենքի դա չի կարող ֆիլմ կոչվել: Այդպես նաև կարելի է հերքել Ջիմ Ջարմուշի «Սուրճ և ծխախոտ» ֆիլմի ֆիլմ լինելը:
2 Սեգ Կիրակոսյան 09.09.2017 16:29:54 Հոդված 3, կետ 10 - «Նկարահանման վկայագիր` փաստաթուղթ, որը հավաստում է հանրային տարածքներում նկարահանման գործընթացի հետ կապված իրավական ակտերի պահանջների կատարումը»: Նկատառում - Անհատ ստեղծագործողը, որը չունի արտադրող կազմակերպություն, եթե նկարահանում է սիրողական ֆիլմ, արդյո՞ք պետք է հանրային վայրում նկարահանման վկայագիր ունենա: Կամ եթե հեղինակը/խումբը մեկ տարի նույն վայրում ֆիլմ է նկարում (իմ վավերագրական կուրսային աշխատանքի հանձնարարությունը 2007-ին եղել է այդպես), արդյո՞ք կարելի է ստանալ մեկ տարվա նկարահանման վկայագիր: Ըստ էության, Հայաստանի բոլոր հանրային վայրերում գործելու է այն սահմանափակումը, որն այժմ գործում է Կասկադի տարածքում:
3 Սեգ Կիրակոսյան 09.09.2017 16:29:54 Հոդված 6, կետ 1, ենթակետեր 6 և 7 - « 1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը` 6) սահմանում է հավաստագրի տրամադրման և հավաստագրի գործողության դադարեցման կարգը, 7) սահմանում է նկարահանման վկայագրի տրամադրման կարգը»: Նկատառում - Եթե ինչ-որ պահի որևէ հերթական կառավարություն որոշի սահմանել գրաքննական նորմեր ֆիլմերի համար, ապա ընդամենը մեկ որոշման հիման վրա կկարողանա փոխե՞լ նկարահանման վկայագրի տրման կարգը (օրենքը գրողները չեն կարող բացառել ապագա կառավարությունների ոչ ժողովրդավարական վարքագիծը, որը սույն օրենքի սկզբունքներից է):
4 Սեգ Կիրակոսյան 09.09.2017 16:29:54 3.1.7) Ֆիլմարտադրող՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղ կամ ներկայացուցչություն, որը պատասխանատվություն է ստանձնել ֆիլմարտադրության և դրա ֆինանսավորման համար: 11.4. Նկարահանման վկայագիր ստանալու համար ֆիլմարտադրողը մինչև հանրային տարածքներում նկարահանում իրականացնելը դիմում է լիազորված պետական կառավարման մարմնին` ներկայացնելով նկարահանման գործընթացի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, ինչպես նաև սույն օրենքի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթեր: Նկատառում - Համաձայն հոդված 3-ի 1-ի կետի 7-րդ ենթակետի և հոդված 11-ի 4-րդ կետի՝ նկարահանման վկայագիր կարող է ստանալ միայն իրավաբանական անձը: Փաստորեն, անհատ ստեղծագործողը, որն օրենքի լեզվով կոչվում է ֆիզիկական անձ, չի կարող Հանրապետության հրապարակում նկարահանում իրականացնել: Ընդ որում, մարդն իր անձնական արխիվի համար նկարահանման դեպքում (ոչ կինոարտադրության նպատակով) նու՞յնպես իրավունք չի ունենա նույն Հանրապետության հրապարակում նկարահանում իրականացնել (հոդված 11, կետ 3): Եթե կարող է՝ հնարավոր է հետագայում որոշի անձնական արխիվի նյութով ֆիլմ ստեղծել, այդ դեպքում տվյալ անձը պե՞տք է տուգանվի: Տարբերություն կա՞ ֆիլմը նկարվում է եռոտանիով թե շարժական, փոքր խցիկով: Ի վերջո, անվտանգության տեսախցիկների նկարահանումը վավերագրական ֆիլմում օգտագործելու համար պե՞տք է տվյալ անվտանգության տեսախցիկի համար ֆիլմի նկարահանման վկայագիր ստացած լինել: Կամ եթե նախատեսվում է վավերագրող կինոռեժիսորին նույն վկայագրման սկզբունքով տալ բոլոր հանրային վայրերում գործող տարեկան նկարահանման վկայագիր՝ դա ևս պետք է օրենքում ներառել՝ հետագայում սուբյեկտիվ մեկնաբանություններից խուսափելու համար:
5 Սեգ Կիրակոսյան 09.09.2017 16:29:54 Հոդված 13, կետ 1 - «Ֆիլմի լեզուն 1. Հայերեն լեզվի կենսագործունեության ապահովման և զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետությունում օտարալեզու ֆիլմի ցուցադրում կատարվում է հայերեն կրկնօրինակմամբ և (կամ) հայերեն ենթագրմամբ»: Նկատառում - Օրենքում նման կետի առկայությունն ավելի արդյունավետ կարող է լինել, եթե ենթագրերի պահանջը ապահովվի տեսանելի չափերվ, այլապես կինոթատրոնային չափերով ենթագրված ֆիլմը հեռուստատեսությամբ ցուցադրելիս այս կետը կարող է ունենալ ձևական բնույթ:
6 Սեգ Կիրակոսյան 09.09.2017 16:29:54 «Հոդված 12. 4. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է առանց ֆիլմի դասակարգման մասին դիտողներին տեղեկացնելու նպատակով համապատասխան նշում կատարելու իրականացնել ֆիլմի ցուցադրում»: Հոդված 3.1.6) Ֆիլմի ցուցադրում` ֆիլմի հրապարակային ցուցադրումն է կինոթատրոններում կամ հեռուստատեսությամբ, այդ թվում` մալուխային կամ արբանյակային հեռարձակմամբ, կամ զանգվածային հաղորդակցության այլ տեխնիկական միջոցներով»: Նկատառում - «կամ զանգվածային հաղորդակցության այլ տեխնիկական միջոցներով» արտահայտությունը կարող է իր մեջ ներառել նաև համացանցը, կամ չներառել՝ ըստ սուբյեկտիվ մեկնաբանությունների: Եթե ներառում է՝ ինչպես եք պատկերացնում համացանցային վերահսկողության մեխանիզմների ստեղծումը: Եթե չի ներառում՝ կարծում եմ պետք է ավելացնել «բացառությամբ համացանցային տիրույթի ցուցադրությունների» արտահայտությունը, կամ դա ևս համարել ցուցադրության ձև, որի վրա, սակայն, սույն օրենքի պահանջները չեն տարածվում:
7 Սեգ Կիրակոսյան 09.09.2017 16:29:54 Հոդված 3.1.6) «Ֆիլմի վարձույթ՝ ֆիլմի օգտագործման իրավունքի տրամադրումն է ցանկացած ձևով և միջոցներով»: Նկատառում - վարձույթ բառը ենթադրում է կոմերցիոն նպատակներ: ՀՀ-ում կան ոչ առևտրային իրավաբանական անձինք, որոնք իրավունք ունեն ֆիլմ նկարելու և տնօրինելու դրանց իրավունքները: Չեմ կարծում, որ ոչ առևտրային նպատակներով ֆիլմի իրավունքների փոխանցումը պետք է կարգավորվի այս կետով: Այսինքն առաջարկում եմ տվյալ նախադասության վերջում ավելացնել «առևտրային նպատակներով» արտահայտությունը: Օրինակ՝ եթե Ոսկե Ծիրանը կրթական նպատակներով կինոինստիտուտին է հանձնում իր ենթակայության տակ գտնվող ֆիլմերից որևէ մեկի օգտագործման իրավունքը, որը նա տիրապետում է, արդյո՞ք նշանակում է, որ գործ ունենք ֆիլմի վարձույթի հետ:
8 Սեգ Կիրակոսյան 09.09.2017 16:29:54 Առաջարկում եմ օրենքի նախագիծը հիմնովին վերախմբագրել և լրացնել՝ ներգրավելով փորձագետներ, որոնք կկարողանանք օրենքում ներկայացնել ուսանողների, կրթական հաստատությունների, անհատ ստեղծագործողների շահերը, կտիրապետեն կինոյի տարբեր տեսակների (մասնավորապես՝ վավերագրական կինոյի) առանձնահատկություններին, քանի որ սույն օրենքը նախագծվել է բացառապես հաշվի առնելով խոշոր կինոարտադրողների շահերն ու պետության կողմից բովանդակային վերահսկողական մեխանիզմների ավելացումը: Օրենքը ոչ միայն չի կարգավորում անհատ ստեղծագործողների, սիրողական ֆիլմարտադրողների և ուսանողների իրավունքներն ու պարտականությունները, այլև որոշ դեպքերում կարող է խոչընդոտ կամ արգելք հանդիսանալ: Այսինքն, ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո օրենքում երկու իրար հակասող երևույթ կլինի. առաջինը՝ հոդված 4-ի 1-ին կետի 2-րդ ենթակետի սկզբունքը՝ «ստեղծագործական գործունեության ազատություն և ինքնուրույնություն» ապահովելու պարտականությունը, երկրորդը՝ ստեծագործական առավելագույն կախվածությունը պետական հանձնաժողովների որոշումներից: Իսպառ հաշվի չեն առնվել վավերագրական կինոյի նկարահանման յուրահատկությունները, որի ստեղծագործական առանձնահատկություններից մեկը պահը որսալու կարողությունն է, իսկ տվյալ օրենքի՝ այս տեսքով կիրառության դեպքում զգալիորեն կխոչընդոտվի վավերագրական ֆիլմերի օրինական նկարահանման հնարավորությունը: Եթե անհատ ստեղծագործողների համար ևս հավաստագրման կարգ մտցվի՝ կարծում եմ անհրաժեշտություն կլինի կարգավորելու նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց էլեկտրոնային դիմումի հնարավորությունը՝ կարճ ժամանակով Հայաստան այցելող կինոսիրող զբոսաշրջիկին անցանկալի իրավիճակում չդնելու համար:
9 Վահրամ Մխիթարյան 11.09.2017 19:38:28 Լեհաստանում ապրող հայ ազգի ռեժիսոր եմ, իրավաբանության հետ կապ չունեմ։ Սակայն փորձ ունեմ համատեղ ֆիլմարտադրության։ Էրկու հայ լեհական կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ եմ, որոնք արժանացել են բազում միջազգային մրցանակների։ Կարդացի օրինագիծը եւ այնքան թերի ինձ համար կետեր տեսա որ համարում եմ անհնարին նման ֆորմատով որոշակի առաջարկություններ անել։ Դրա համար ասում եմ նախագծին ՈՉ
10 Վահրամ Մխիթարյան 11.09.2017 19:40:52 Ասեմ որ չեմ զլացել նստել եւ համեմատել եմ Լեհասստանի գործող կինոյի մասին օրենքի հետ եւ ասեմ որ բազում հարցեր են առաջացել, ընդհուպ շատ ընդհանուր, կոնցեպտուալ բնույթի։ Որպեսզի գործնական լինի նշումս մեջբերեմ մի քանիսը։
11 Վահրամ Մխիթարյան 11.09.2017 19:48:10 Ըստ սույն օրինագծի «կինեմատոգրաֆիայի լիազորված ազգային մարմինը ՝ ֆիլմ հանձնաժողովը» չունի ոչ մի ինքնավարություն՝ ընդամենը ենթարկվում է «ՀՀ լիազորված պետական կառավարման մարմնին» որը եւ «մշակում է կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականությունը»։ Հարց — ֆիլմ հանջնաժողովը ինչու չի կարող անմիջապես շփվել մշակույթի նախարարի հետ, ինչի համար է անհրաժեշտ այս հերթական բիուրոկրատիան եւ առհասարակ ի ՞նչ իմաստ ունի նման կինո հանձնաժողովի ստեղծումը եթե չի ակնկալվում որ այն ունենալու անմիջականորեն գործառություն կինոյի ոլորտում քաղաքականության ձեւավորման, այլ ընդամենը կարող է առաջարկներով հանտես գալ «ՀՀ լիազորված պետական կառավարման մարմնին»։
12 Վահրամ Մխիթարյան 11.09.2017 20:11:55 Ես խիստ կասկածում եմ որ սույն օրենքի Հոդված 9 եւ Հոդված 10 եւ մասամբ հոդված 12 չեն հակասում սույն որինագծի «Հոդված 4. Կինեմատոգրաֆիայի ոլորտում իրականացվող պետական քաղաքականության սկզբունքները 1. Կինեմատոգրաֆիայի ոլորտում իրականացվող պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են` … 1) ստեղծագործական գործունեության ազատություն և ինքնուրույնություն» ենթակետին եւ որոշակի կասկածներ ունեմ որ մեծ ռիսկ են պարունակում եւ հնարավորություն տալիս գրաքննության իրականացման համար եւ նման կասկածներ ունեմ որ դա կարող է նաեւ հակասել ՀՀ սահմանադրությանը
13 Վահրամ Մխիթարյան 11.09.2017 20:13:51 փաստորեն 1 դեմը կարող է լինել 100 %
14 Դավիթ Մաթևոսյան 12.09.2017 23:26:29 Օրենքի նախագծում ընդգրկված ցանկացած հասկացություն, հանգուցային ցանկացած բառ, որ հենց նախագծի նախաբանում բացատրություն ունի մոտավորության ու վատ ձևակերպվածության խնդիր ունի, ինչը կարող է ապագայում բացարձակ վատ կիրառելի, անկիրառելի դարձնել օրենքը ու նրա դրույթները։ Չափազանց շատ են մոտավորությունները ' և այլն ու այս կարգի հասկացությունները, ինչը խիստ վնասում է օրենքի նախագծի լուրջ ընկալմանն ու վարկանիշին։ Տպավորություն ունեմ, որ օրենքի նախորդ նախագծերն ու տարբերակները, որ անցած 2 տասնամյակում մշակվել ու ներկայացվել են, վատ, կամ իմիջիայլոց են ընթերցվել կամ չեն ընկալվել։ Նախագծի ուժեղ, հեռանկարային կողմը ներդրումների ու համատեղ արտադրության ֆիլմերի խրախուսման, կինոհանձնաժողով հասկացության, երևույթի գործարկման, հարկային ու ներդրման արտոնությունների մեխանիզմներն են։ Նախագծի թույլ կողմը սեփական կինոարտադրության, ազգային կինո, լիամետրաժ ու կարճամետրաժ դեբյուտ, մասնակի, լրիվ ֆինանսավորում երևույթների անհստակ, մոտավոր ձևակերպումներն են, ինչը չափազանց վտանգավոր է։ Նախագիծը ավելի շատ երկրում օտար կինոարտադրության' նկարահանումների խրախուսման և զարգացման, քան ազգային կինոյի զարգացման միտում ունի, ինչը բնավ չի համապատասխանում ինձ հայտնի ' ՀՀ ՄՆ և հեղինակների բարի կամքին ու մտադրությանը. կարծում եմ, ավելի ծանոթ լինելով կոպրոդուկցիայի, տեղանքում նկարահանումների ու տարածման մեխանիզմների տնտեսական ու ֆինանսական ասպեկտներին, ակամայից տուրք է տրվել դրանց, և չի նկատվել այս անհավասարակշիռ վիճակը։ Իրավաբանների պարտադիր փորձաքննման է ենթակա նախագծի համապատասխանությսւնը Հւոմեական իրավունքին։ Խիստ ցանկալի է հարևան երկրի' Վրաստանի կինոռեֆորմների հրաշալի փորձին ծանոթացումը և ԵՄ փորձագետների օգնությամբ մշակված նրանց նույն օրենքի մանրակրնիտ ուսումնասիրությունը, իսկ եթե անկեղծ լինեմ' որոշ խմբագրումներով ու վերապավումներով' պատճենումը։
15 Դավիթ Մաթևոսյան 18.09.2017 20:03:11 Նախագծին կողմ եմ, քանի որ ՕՐԵՆՔ պետք է։ Սակայն նախագիծը իրավունք չունի այս աստիճանի հում լինլ։ Ես էլի դիտարկումներ-դիտողություններ էի արել, որ չեք ընդգրկել։ Ի մասնավորի' ես ասել էի, ու հիմա էլ կրկնում եմ կարճ ու իմի բերող ռացիոնալ մի առաջարկ. որպես նախագիծ, սևագիր ընտրել թարգմանել ու քննության դնել հարևան ՎՐԱՍՏԱՆԻ օրենքը, որ ԵԽ - ի մասնակցությամբ է ձևավորվել և ԵԽ-ի հաստատումը ստացել։ Փոփոխեք այն ինչ խակ ու հում է մեր նախագծում, իսկ մեր նախագծից պահապանենք նպաստավոր ներդրումների‘ համարտադրության, 20%-ի վերադարձի հաջողած մասը։ դա ամոթ չէ։ այդ օրենքը մշակել են մեզ հետ 10 տարի առաջ Թբիլիսիում վերապատրաստված փաստաբաններ, որոնք Հայաստանում ունեն նույն կարգի աւնվազն մեկ գործընլեր։
16 ՛՛Ման Փիքչերս՛՛ Ստուդիո 18.09.2017 00:23:57 Մանվել Սարիբեկյան Պրոդյուսեր,«Ման Փիքչերս » Ստուդիոյի Հիմնադիր-տնօրեն Նկատառումներ. • Ըստ իս,պետք է վերամշակվի և խմբագրվի օրենքի նախագծի ընդանուր կառուցվածքը: • Ողջունելի է «Ֆիլմ հանձնաժողովի» (film commission) ստեղծման գաղափարը, բայց նախագծում այդ կառույցին վերաբերվող դրույթները ձևակերպված են խրթին և ոչ հստակ: • Անորոշ է և չհստակեցված,թե ինչպիսի մոդելի կառույց է իրականացնելու պետական ռազմավարության ծրագիրը և ֆինանսական աջակցությունը : Հայաստանի նման փոքր և միջին շուկաներ ունեցող երկրներում՝ ներառյալ ԱՊՀ շատ երկրներ,կիրառվում է Ֆրանսիայի Ազգային կինոկենտրոնի (CNC) մոդելի նման կառուցվածք, որի արդյունքում կինոարտադրությունը այդ երկրներում տարեցտարի զարգանում է: • Նախագծում բացակայում է այն դարձվածքը,որտեղ ամրագրված պետք է լիներ,որ «կինոմատոգրաֆիան դա մշակույթի և արվեստի անբաժանելի մաս է,որը պահպանվում է պետության կողմից և գտնվում է պետության հովանավորչության տակ»: • Նախագծում առկա չեն, կամ հստակեցված չեն տեղի կինոարտադրողների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու կոնկրետ դրույթներ: • Չկան ՀՀ կինոոլորտում գործող անկախ կինոարտադրողների համար սահմանվող հարկային արտոնությունների և արտոնյալ վարկերի տրամադրման մասին դրույթներ: Հոդվածի 5-ի 6 կետում նշված «ֆինանսական և ներդրումային աջակցության երաշխիքների տրամադրումը» դրույթը, առանց կոնկրետ հստակեցման՝ չի կարող երաշխիք հանդիսանալ,որպեսզի հնարավոր լինի արտոնյալ վարկեր ստանալ ֆիլմի արտադրության,վարձույթի կազմակերպման,տեխ. սարքավորումների ձեռք բերման համար: • Նշված չէ,որ յուրաքանչյուր ծրագրերի իրականացման համար պետական ֆինանսական աջակցությունը կկիրառվի բացառապես մրցույթային կարգով և թափանցիկ: • Չկա դրույթ կինոնախագծերի դասակարգման վերաբերյալ. օրինակ՝ «ազգային ֆիլմ» անվանակարգի սահմանման և հավաստիագիր տրամադրելու մասին: • Հոդված 3-ի 3 կետում, ստեղծագործական կազմի հիշատակման մեջ առկա չէ ֆիլմի պրոդյուսերի անունը,որը կինոարտադրության հիմնական միավորն է: «Պրոդյուսեր» մասնագետի անունը այստեղ ընդհանրապես չի հիշատակվում: Առաջարկություններ. Եթե արդեն հստակ սահմանված է ժամկետ կինոյի մասին օրենքի ընդունման համար,ապա սեղմ ժամկետներում հարկավոր է օրենքի նախագծի մշակման աշխատանքային խումբը համալրել նոր փորձագետներով՝ հիմնականում բաղկացած գործող կինոգործիչներից, որոնք կուսումնասիրեն ներկայացված առաջարկությունները և վերամշակելուց հետո այն կներկայացնեն կինոոլորտում գործող մյուս մասնագետների քննարկմանը: 1. Վերամշակել և խմբագրել կինոյի մասին օրենքի առկա նախագծի ընդհանուր կառուցվածքը: 2. Նախագծի նախաբանում, մինչ ընդանուր դրույթները, ավելացնել հետևյալ պարբերությունը. «ՀՀ Կինեմատոգրաֆիան (հետագայում Կինոմատոգրաֆիա) հանդիսանում է մշակույթի և արվեստի անբաժանելի մասը,որը պետք է պահպանվի և զարգանա պետության աջակցությամբ»: (Որպես օրինակ՝ տես Ռուսաստանի Դաշնության կինոյի մասին օրենքը): 3. Սահմանել կարգ՝ կինոոլորտին պատկանող պետական գույքի օտարման,կամ վարձակալության հանձնելու մասին,որտեղ ամրագրված պետք է լինի,որ տվյալ գույքը կարող է հանձնվել այլ տնօրինության,եթե այն պետք է օգտագործվի կինոոլորտին առնչվող գործառույթներում միայն: 4. Ուպես մոդել՝ ընդունել և նախագծում ներառել հայկական կինոարտադրության համար շահեկան «Կինոյի զարգացման հիմնադրամի» ստեղծման գաղափարը,որը լինելով ՀՀ Մշակույթի նախարարության կառուցվածքում՝ կիրականացնի հայկական կինոյի պահպանման և արտադրության զարգացման պետական ռազմավարության ծրագրերը և ֆինանսական աջակցության գործառույթները: Նման մոդելի կառույց, առաջին անգամ ստեղծվել է Ֆրանսիայում (Ֆրանսիայի Ազգային կինոկենտրոն (CNC)՝ 1946-ին, որի անալոգները կիրառվում են և պատրստվում են կրառել փոքր, կամ միջին շուկա ունեցող,եվրոպական և նախկին սովետական բազմաթիվ երկրներում: Հայաստանի «Կինոյի զարգացման հիմնադրամի» ստեղծումը, կտա հնարավորություն նաև,որպեսզի կինոյի զարգացման համար նախատեսվող բյուջեն շարոնակաբար նոր համալրումներ ունենա՝ի հաշիվ ոչ պետական գումարների: Օրինակ. - Առանձին օրենսդրական ակտով կարելի է սահմանել,որ ՀՀ տարածքում, տարբեր միջոցներով ցուցադրվող և վաճառվող յուրաքանչյուր ֆիլմերի եկամուտներից՝ որոշակի չափաբաժիններով մասհանումներ կատարվեն և ուղղվեն Կինոյի զարգացման հիմնադրամ: - Առանձին օրենսդրական ակտով սահմանել կարգ,որտեղ նախատեսված կլինեն,որ պետական ֆինանսական աջակցություններ ստացած կինոնախագծերը,պարտավոր են ֆիլմի վաճառքից ստացված իրենց եկամուտներից տարբեր չափաբաժիններով մասհանումներ կատարեն և այն փոխանցեն Հիմնադրամի բյուջեի հաշվին: Նման մեխանիզմեր կիրառվում են բազմաթիվ եվրոպական և ԱՊՀ երկրներում,որի արդյունքում նմանատիպ հիմնադրամների բյուջեն տարեցտարի աճ է գրանցում: Սրա արդյունքում կտեղծվեն նաև հնարավորություններ,որպեսզի հիմնադրամի բյուջեն համալրվի նաև նվիրատվությունների հաշվին: Օրինակ. - Կարելի է յուրաքանչյուր տարի,կամ երկու տարին մեկ անգամ՝ կազմակերպել հեռուստամարաթոն և ներկայացված կինոնախագծերի իրականացման համար ստանալ ապագա հանդիսատեսի նվիրատվությունները դրամահավաքի միջոցով : - Օժանդակել ստեղծելու ՛՛Կինո լոտո՛՛ պայմանական անվանումով խաղարկություններ և ստացված շահույթը ուղղել Հիմնադրամի բյուջեն: Հնարավոր են նաև իրականացնել մի շարք այլ ծրագրեր և ունենալ արտաբյուջետային հավելյալ դրամական մուտքեր: 5. Ներառել ևս մեկ դրույթ,որտեղ կամրագրվի,որ կինոարտադրության, վարձույթի կազմակերպման և կինոսարքավորումներ ձեռք բերելու համար կտրվեն արտոնյալ վարկեր՝ տարեկան 5-7%-ի չափով: Սա կտա մեծ հնարավորություն էլ ավելի մեծ թափով զարգացնել կինոոլորտը: Նման կարգ վաղուց գույություն ունի ՌԴ Կինոյի մասին օրենքում,որի ընդունումից հետո ռուսական կինոարտադրությունը մեծ վերելք ունեցավ: 6. Ներառել դրույթ,որ Ավելացված Արժեքի Հարկի գանձումը կիրականացվի արտոնյալ ժամկետներ սահմանելու պայմանով, կամ «Պետական աջակցություն կինոյին» ծրագրի ֆինանսավորման մեջ նախատեսել ԱԱՀ-ը: 7. Օրենքով սահմանել կարգ, որով կպարտադրվի կինոթատրոններին,որպեսզի իրենց սրահներում ցուցադրվող ֆիլմերի 50-60%-ը լինեն հայկական ֆիլմեր: 8. Պետության աջակցությունը դիստրիբուցիայի ասպարեզում նույնպես՝ իրականացնել միայն մրցութային կարգով: Առայժմ այսքանը,որը հնարավոր եղավ նման ՛՛բլից՛՛ պայմաններում ներկայացնել:
17 Հասմիկ Հովհաննիսյան 18.09.2017 13:07:34 Օրենքի նախագծում բացակայում է ազգային ֆիլմի սահմանումը, որն էլ առաջին իսկ նշանն է այն փաստի որ օրենքը ի նպաստ հայկական ֆիլմի և հայ արտադրողի չէ: Շատ կետեր հստակ չեն, ինչն էլ վտանգ կարող է ունենալ հետագայում այլ կանոնակարգերով հստակեցնելու, որը անհայտ է թե ինչ կլինի: Անհասկանալի է թե որն է Հոդված 7-ում նշված Լիազորված պետական կառավարման մարմինը: Արդյոք դա Մշակույթի նախարարությունն է, թե՞ Ազգային կինոկենտրոնը: Հոդված 8-ում Կինոմատոգրաֆիայի ազգային մարմին (Ֆիլմ հանձնաժողով) կառույցը ի՞նչ իրավաբանական կարգավիճակ է ունենալու: Հիմնադրա՞մ, ՊՈԱԿ, ա՞յլ: Իմ կարծիքով այս կառույցի դերը հստակ չէ, և իրար են խառնված Ազգային կինոինստիտուտ (National Film Institute) և Հանձնակատարի ինստիտուտ (Film Commission) կառույցները, որոնք ունեն շատ տարբեր դերեր: Վտանգ եմ տեսնում թե Հավաստագրի և թե նկարահանման վկայականի հոդվածներում, քանի որ հստակ չէ նշված ինչ սկզբունքներով և պայմաններով են տրամադրվելու: Արդյոք դա չի ստեղծելու անհավասար պայմաններ արտադրողների միջև, և առավել ևս նպաստի նրան, որ ֆիլմերի նկարահանումների թույլտվություն չստանան ինչ-որ սցենարներ: Կարծում եմ այս կետերը պարունակում են գրաքննության և կոռուպցիայի վտանգ: Կարծում եմ նման կարևոր փաստաթղթի մշակման գործում պետք է ընդգրկվեն միջազգային փորձ ունեցող ֆիլմի իրավաբաններ և փորձագետներ:
18 Հարություն Հարությունյան 25.09.2017 12:01:19 Օրենքի նախագծում պետք է հստակ շտկումներ և փոփոխություններ արվեն: Նախ, պետք է հստակ երևա, թե որն է ազգային կինոն, ազգային կինոմատոգրաֆի առանձնահատկությունը: Որ տեսակի կինոն է պետության կողմից հովանավորվելու՝ arthouse թե՞ միայն դրամարկղային՝ թեթև ժանրի և այլն: Վերջապես չի երևում թե պետական դրամաշնորհները ինչպե՞ս են բաշխվելու: Դրանք տրվելու են ինչպես տրվում էր նախկինու՞մ՝ ծանոթներին, լավ տղերքին, վերևից զանգի և վերջապես բարեկամաբար համագործակցության (ատկատ) միջոցով, թե՞ գործելու է անկախ մասնագիտական հանձնաժողով , որտեղ հաշվի են առնելու բոլոր նյուանսները՝ սցենար, ռեժիսորի կենսագրություն, որակ և այլն:Պետական դրամաշնորհը մնալու է դրամաշնո՞րհ, թե այն լինելու է ներդրում իր բոլոր հետևանքներով: Մի խոսքով օրենքը նման տեսքով ընդունելը գլխացավանք է դառնալու արդեն քայքայված և մահվան մահճում հայտնված կինոարտադրության համար:
19 Armine Anda 26.09.2017 21:07:12 Ցանկացած երկրում մշակույթի օրենսդրությունը մշակվում է 1. Երկրում տվյալ ոլորտը զարգացնելու նպատակով 2. Երկրում տվյալ ոլորտի՝ այլ երկրների հետ համագործակցությանը նպաստելու նպատակով 3. Տվյալ մշակույթը տարածելու և արտահանելու նպատակով 4. ԵՎ ԱՅԴ ԱՄԵՆԻ ՀԵՏԵւԱՆՔՈՒՄ՝ այլ երկրների արտադրողներին երկիր գրավելու նպատակով: 5. Վերոհիշյալ նպատակներին ուղղված ռազմավարություններ ներառելու նպատակով: Այս օրինագիծը ուղղված չէ 1. Հայաստանում կինոյի զարգացմանը, 2. Հայաստանում կինոարտադրության զարգացմանը, 3. Արտասահամանյան երկրների հետ համատեղ արտադրությանը, Այս օրինագիծը չի ներառում ռազմավարություն/ներ/ վերոհիշյալ նպատակներ իրականացնելու: Այս օրինագիծը շատ թույլ և ռիսկային ճանապարհով ուղղված է արտադրական ծառայություններին միայն: Առաջարկված ռազմավարությունն էլ բացի նրանից որ փորձարկված չէ որևէ երկրի փորձով, մեղմ ասած՝ կասկածելի անկյուններ ունի: Հիմնավորումները՝ ստորև: Բացի այդ, այս օրինագիծը գրված չէ ոլորտի իմացությամբ, հստակ չէ, հետևաբար կարող է դառնալ կամայականության աղբյուր, ունի հակասություններ իր իսկ հայտարարությունների հետ: Օրինակները՝ ստորև:
20 Armine Anda 26.09.2017 21:53:26 Ցանկացած երկրում մշակույթի օրենսդրությունը մշակվում է 1. Երկրում տվյալ ոլորտը զարգացնելու նպատակով 2. Երկրում տվյալ ոլորտի՝ այլ երկրների հետ համագործակցությանը նպաստելու նպատակով 3. Տվյալ մշակույթը տարածելու և արտահանելու նպատակով 4. ԵՎ ԱՅԴ ԱՄԵՆԻ ՀԵՏԵւԱՆՔՈՒՄ՝ այլ երկրների արտադրողներին երկիր գրավելու նպատակով: 5. Վերոհիշյալ նպատակներին ուղղված ռազմավարություններ ներառելու նպատակով: Այս օրինագիծը ուղղված չէ 1. Հայաստանում կինոյի զարգացմանը, 2. Հայաստանում կինոարտադրության զարգացմանը, 3. Արտասահամանյան երկրների հետ համատեղ արտադրությանը, Այս օրինագիծը չի ներառում ռազմավարություն/ներ/ վերոհիշյալ նպատակներ իրականացնելու: Այս օրինագիծը շատ թույլ և ռիսկային ճանապարհով ուղղված է արտադրական ծառայություններին միայն: Առաջարկված ռազմավարությունն էլ բացի նրանից որ փորձարկված չէ որևէ երկրի փորձով, մեղմ ասած՝ կասկածելի անկյուններ ունի: Հիմնավորումները՝ ստորև: Բացի այդ, այս օրինագիծը գրված չէ ոլորտի իմացությամբ, հստակ չէ, հետևաբար կարող է դառնալ կամայականության աղբյուր, ունի հակասություններ իր իսկ հայտարարությունների հետ: Օրինակները՝ ստորև:
21 Armine Anda 01.10.2017 15:45:29 Օրինագիծը ուղղված չէ երկրում կինոյի և կինոարտադրության զարգացմանը, հիմնավորում և առաջարկներ. Օրինագիծը չի վերացնում գոյություն ունեցող մենաշնորհային մոտեցումը /պետական ֆինասավորում ստացող լիազորված մարմինն ինքը արտադրում է. Բոլոր ֆիլմերը չեն, որ ֆինասավորում են ստանում մրցութային հիմքով, բոլոր ֆիլմ արտադրող ընկերությունները չէ, որ ֆինասավորում են ստանում մրցութային հիմքով/: Չվերացնելով գոյություն ունեցող մենաշնորհները՝ այս օրինագիծը ստեղծում է նորերը. Պարզ չէ, թե ինչու ցանկացած կինոարտադրող տվյալ բյուջեով ֆիլմ անելիս չի կարող հավաստագիր ստանալ: Պարզ չէ, թե ինչու է առանձին մատակարար ստեղծվում: Տպավորությունը մենաշնորհ ստեղծելու ձգտումն է: Պարզ չէ, թե ֆիլմ հանձնաժողովը ինչ լիազորությունների սահման ունի արտասահմանյան գործընկերների հետ՝ իր հարաբերություններում: Հետևաբար վտանգ կա, որ ֆիլմ հանձնաժողովը ինքը կմատուցի արտադրական ծառայություններ, հետևաբար կստեղծվի նոր մենաշնորհ և շահերի բախում: Եվ վերջապես, պարզ չէ, թե ինչպես է պահպանվում հենց այս օրինագծի հոդված 4, կետ 3-ի ՛կինեմատոգրաֆիայի ոլորտի սուբյեկտների իրավահավասարության՛ սկզբունքը: Կինոարտադրությունը զարգացնելու նպատակով համաշխարհային փորձում օգտագործվում է տարբեր ռազմավարություններ, որոնք իրենց օրենքներում ներառված են: Օրինակ, որևէ լիազորված մարմին, որը ստանում է ֆիանսավորում ՝ մրցութային ձևով բաշխելու, ինքն արտադրելու / համատեղ արտադրելու / արտադրական ծառայությունների իրավունք չունի՝ ՕՐԵՆՔՈՎ, այն միայն կարող է աջակցել ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԻՆ: Արտասահմանյան ֆիլմը կարող է դիմել աջակցության համար (minority co-production) միայն հայ կինոարտադրողի միջոցով, որն էլ հանդես կգա որպես համատեղ արտադրող կինոընկերություն: Պետք է մշակված լինի, թե որ դեպքում Հայ կինոարտադրողը կարող է դիմել արտասահմանյան ֆիլմին աջակցելու հայտով (օրինակ, նկարահանումներ Հայաստանում, ստեղծագործական կազմի անդամ՝ Հայաստանի քաղաքացի և այլն): Ցանկացած դեպքում ԳՈՒՄԱՐԸ ՊԵՏՔ Է ԾԱԽՍՎԻ Հայաստանում, և դա պետք է օրենքում լինի: Որևէ ֆիլմ կամ ֆիլմ արտադրող ընկերություն չի կարող աջակցություն ստանալ՝ մրցույթից դուրս՝ օրենքով, հետևաբար ոչ մի արտադրող չի կարող ֆինանսավորում՝ աջակցություն ստանալ` անմիջականորեն նախարարությունից կամ կառավարությունից: Որովհետև միայն այդպես կպահպանվի հավասար իրավունքների սկզբունքը: Վաղուց սպասված լուծում կլիներ ստեղծել կինոյի ֆինասավորման հավելյալ աղբյուր. օրինակ՝ գովազդի շահույթի 1.5 տոկոսը՝ ինչպես Լեհաստանում, կամ հեռւոստատեսային գովազդի շահույթի 3 տոկոսը՝ ինչպես Ռումինիայում, կամ կինոխաղարկություն՝ ինչպես Հունգարիայում: Այսպիսի աղբյուր չստեղծելը դարձյալ խոսում է ոլորտը զարգացնելու միտում չունենալու մասին: Կինոն մշակույթ է, և կինոյի ֆինասավորումը չպետք է աջակցի հեռուստատեսությանը, այլ հակառակը: Եվ դա էլ պետք է օրենքում լինի: Հեռուստատեսությունը և կինոթատրոնը պետք է պարտավորություն ունենա որոշակի տոկոսով հայկական արտադրանք ցուցադրելու, և դա նույնպես զարգացման ռազմավարություն է: Սրանք միայն ռազմավարությունների օրինակներ են, որոնք կան շատ երկրների օրենքներում, այնպիսի երկրների, որոնք զարգացրել են իրենց կինոն, կինոարտադրությունը և համատեղ արտադրությունը: Հասկանալի չէ, թե ինչու այս օրինագիծը ոլորտի զարգացմաննն ուղղված ՄԵԿ ՀԱՏԻԿ՝ ՓՈՐՁՎԱԾ ռազմավարություն չունի: Օրինագծում շրջանցված են կետեր, որոնք կբերեն կամայականության: 1. Կինոյի օրինագծով (կամ առանձին հավելվածով կամ լիազորված մարմնի կանոնակարգով, որը պետք է կցված լինի այս օրենքին), պետք է առանձնացված պետական աջակցության առավելագույն չափը, որ կարող է տրվել արտադրողին՝ մեծամասնական և փոքրամասնական արտադրության համար: 2. Պետական աջակցությունը պետք է առանձին ուղղվածություններ /առանձին տող/ ունենա՝ ինչպես դեբյուտային լիամետրաժ, կարճամետրաժ, մանկական, այնպես էլ ֆիանսավորման տարբեր փուլերի՝ Զարգացում, Արտադրություն, Հետ-արտադրություն, Տարածում (դիստրիբուցիա) և ամեն մեկի համար ունենա հստակ կանոնակարգ և փոքրագույն և առավելագույն չափ:
22 Armine Anda 01.10.2017 15:45:59 Օրինագիծը գրված չէ ոլորտի իմացությամբ և հստակ չէ, հիմնավորում: Այս նախագիծը գրված չէ ոլորտի իմացությամբ. Օրինակ, ֆիլմը կարող է և մեկ ամբողջական սյուժե չունենալ, այն կարող է լինել ֆրագմենտար, էքսպերիմենտալ և այլն, իսկ օրինագծով ֆիլմ տերմինը բնորոշվում է մեկ ամբողջական սյուժե ունեցող արտադրանք: Համատեղ արտադրության մասին խոսելիս, օրինագիծն իր իսկ երկրի պրոդյուսերին պարտադրում է արտասահմանյան ֆիլմում ունենալ 10 տոկոս ներդրում, երբ նույնիսկ կոնվենցիան խոսում է միայն պաշտոնական համատեղ արտադրության մասին: Պաշտոնական համատեղ արտադրություն բառակապակցության բացակայությունը դարձյալ խոսում է ոլորտի չիմացության մասին: Ոչ պաշտոնական համատեղ արտադրողը ֆիլմի տիտրերում մնում է համատեղ արտադրող: Ի դեպ, պաշտոնական համատեղ արտադրույան մասին չի խոսվում նաև այն պատճառով, որ այս օրինագիծը հավատագիր չի ենթադրում հանձնել պաշտոնական համատեղ արտադրությանը, քանի որ նաև որևէ արտոնություններ նույնպես չի ենթադրում: Դա սովորաբար արվում է համատեղ կինոարտադրությունը զարգացնելու նպատակով: Եվս մեկ ապացույց, որ օրինագիծն ուղղված չէ համատեղ արտադրությունը զարգացնելուն: Օրինագիծը հստակությամբ մեղմ ասված չի փայլում: Օրինակ, անընդհատ խոսվում է ինչ որ միստիկ լիազորությունների և ծառայությունների մասին, որոնց սահմանները չկան, հետևաբար այն կարող է դառնալ կամայականության աղբյուր: Արդյո՞ք օրենքը չի մշակվում կամայականությունը կասեցնելու: Այս օրինագիծը շատ թույլ և ռիսկային ճանապարհով է ուղղված արտադրական ծառայություններին միայն: Ինչո՞ւ թույլ և ռիսկային. Ռիսկային, որովհետև նոր մենաշնորհ ստեղծելու միտում ունի (հիմնավորումները՝ վերևում), թույլ , որովհետև ոլորտը չզարգացնելով, անհնար է պատկերացնել մեծ ֆիլմերի աշխատանքը Հայաստանում: Հաջողության հասնելու համար՝ երկիր ֆիլմեր գրավելու ռազմավարությունը պետք է զուգակցվի ոլորտը զարգացնելու ռազմավարությանը:
23 Armine Anda 01.10.2017 15:46:14 Այս օրինագիծը չի նպաստում համատեղ արտադրության զարգացմանը. Եթե այս նախագիծը ուղղված լիներ համատեղ արտադրության զարգացմանը, օրինագիծը կմշակվեր եվրոպական և ասիական երկրների հետ օրենքների հիմնական սկզբունքների հետ համահունչ: Քանի որ 1+1=2 և նույն սկզբունքներով օրենսդրության առկայության դեպքում է, որ համատեղ արտադրությոնը կզարգանա: Այլ երկրների հետ համատեղ արտադրության հնարավորությունները փոքրանում, են, եթե մեր օրենքն այդ հարցում տարբեր է: Բացի այդ մի՞թե հեծանիվ հայտնաբերելը ռիսկային և երկար ճանապարհ չէ: ԱՆՀՐԱԺԵՇՏ է, որ աջակցության մեխանիզմը արտադրությանը օրենքում առաձնացվի և մանրամասն լինի: Արտադրությանն աջակցելու ձևը չի կարող օրենքում շրջացված լինել. Այլ երկրների պես, պետք է այնտեղ հաստատագրվի, որ պետական ֆինանսավորումը լիազորված մարմնի միջոցով շնորհվում է որպես ֆինասական աջակցություն՝ դրամաշնորհ՝ արտադրողին: (Որոշ զարգացած երկրներում այն վերադարձվող դրամաշնորհ է, բայց գոյություն չունի համատեղ արտադրություն պետության հետ): Եվ հեղինակային և սեփականության իրավունքը պետք է պատկանի արտադրողին: Ինչպե՞ս կարող է կինոյի օրենքում շրջանցված լինել հեղինակային և սեփականության իրավունքը:
24 Armine Anda 01.10.2017 15:47:38 Որպես՝ կինոարտադրող, որը կինոարտադրության ոլորտում 2 արտասահմանյան համագործակցություն ունի, 15 կինոփառատոնի մասնակցած 2 ֆիլմ, և որպես կինոարտադրող, որը միջազգային համատեղ արտադրողի վկայական ունի Եվրոպական Աուդիովիզուալ Նախաձեռնություններից, ասում եմ՝ ՈՉ, այս օրինագծին և առաջարկում. Կինոյի օրենքը ՎԵՐԱՄՇԱԿԵԼ՝ ուղղելով այն կինոյի զարգացմանը, երկրում կինոարտադրության զարգացմանը, արտասահմանյան գործընկերների հետ համատեղ ֆիլմերի զարգացմանը, հայ կինոն արտահանելուն, այդ ամենի հետևանքում՝ Հայաստանը՝ կինոյի համար գրավիչ դարձնելուն: Այդ նպատակով, առաջարկում եմ՝ կինոյի օրենքի ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ գործընթացում ներգրավել կինոյի արտասահմանյան իրավաբան, և ոլորտի ներքին մասնագետներ /որոնք բացահայտորեն ներգրավված չեն եղել տվյալ օրինագիծը մշակելիս/, և որոնց համար կինոյի զարգացումը կյանքի անհրաժեշտություն է:
25 Անահիտ Արփեն 02.10.2017 12:57:40 Օրենքը պետք է, բայց ոչ այս տեսքով, որում «Ազգային» և «զարգացում» հասկացություններն ու դրանց հետ կապված գործընթացներն ամբողջովին անտեսված են: Համաձայն եմ ինձնից առաջ արված բոլոր դիտողություններին, կրկնելու անհրաժեշտություն չկա: Նախագծում մեծամասամբ խոսվում է ընդհանուր հասկացություններով, սղալած, ոչ թե կոնկրետ: Հաշվի առնված չեն հենց կինոարվեստի ոլորտին բնորոշ առանձնահատկությունները: Շատ հոդվածներ ու ձևակերպումներ կա՛մ տարակույս ու հարցեր են առաջացնում, կա՛մ թերի են, կա՛մ հաշվի չեն առնում տեղական արտադրությունը (production, պրոդաքշըն, փրըդաքշըն) և արտադրողին (պրոդյուսեր), ինչպես նաև՝ համացանցը: Հոդվածներ կան, որ պետք է սահմանվեն-ամրագրվեն հենց այս օրենքով, բայց անվերջ հղում է կատարվում, թե կարվի կառավարության սահմանած կարգով: Եվ ամեն ինչ մնում է խորը անորոշության մեջ: