«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 11-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9) իր օրգանիզմում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի առկայությունը պարզելու նպատակով անցնել այդ նյութերի գործածման թեստավորում:»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 69.1-ին հոդվածով.
«Հոդված 69.1 Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութերի առկայությունը պարզելու նպատակով թեստավորում անցնելը
1. Քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ դատապարտյալի կողմից թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ օգտագործելու վերաբերյալ հիմնավոր կասկածի դեպքում դատապարտյալը պարտավոր է անցնել այդ նյութերի գործածման թեստավորում:
2. Այն դատապարտյալը, ով հանցանքը կատարել է թմրամիջոցի ազդեցության հետևանքով ոչ սթափ (հարբած) վիճակում, քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ պարտավոր է վեց ամիսը մեկ անգամ անցնել թեստավորում:
3. Թեստավորումն անցնելուց հրաժարվելը կամ թեստավորման դրական արդյունքը հաշվի է առնվում դատապարտյալի պատժի կրման անվտանգության գոտին, պատժի կրման պայմանները փոփոխելու և դատապարտյալին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքերում:
4. Քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանման աշխատակցի կողմից թեստավորման արդյունքներով կազմվում է գրավոր արձանագրություն, որի պատճենն անհապաղ հանձվում է դատապարտյալին և քրեակատարողական հիմնարկի վարչակազմին: Արձանագրությանը կցվում է նաև թեստավորման արդյունքները հավաստող եզրակացությունը:
5. Թեստավորումը անցնելուց հրաժարվելու դեպքում կազմվում է արձանագրություն, որում նշվում են դատապարտյալի կողմից թեստավորումը անցնելուց հրաժարվելու պատճառները: Արձանագրության պատճենն անհապաղ հանձվում է դատապարտյալին և քրեակատարողական հիմնարկի վարչակազմին:
6. Թեստավորման դրական արդյունքի դեպքում դատապարտյալը, ոչ ուշ քան թեստավորման արդյունքի մասին գրավոր արձանագրությունը ստանալուց հետո 12 ժամվա ընթացքում, կարող է գրավոր դիմում ներկայացնել քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ սեփական միջոցների հաշվին թեստավորման նպատակով վերցրած նմուշը լրացուցիչ հետազոտության ենթարկելու համար: Լրացուցիչ հետազոտությունը պետք է իրականցվի դատապարտյալի դիմումը ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում:»:
Հոդված 3. Օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասում «խախտումներ են համարվում» բառերից հետո լրացնել «օրենսդրությամբ նախատեսված պարտականությունները չկատարելը,» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
-
Duration
22.04.2026 07.05.2026 -
Type
Law
-
Area
Justice, Penitentiary
-
Ministry
Ministry of Justice
-
Status
Views 192
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.