Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 

ՈՐՈՇՈՒՄ 

2026 թվականի ………. -ի N 

ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 112.1-ին հոդվածի 11-13-րդ մասերով, 113-րդ հոդվածի 2.1-ին մասով, 114-րդ հոդվածի 2-րդ մասով, 128-րդ հոդվածի 4-րդ մասով, 150-րդ հոդվածի 1-4-րդ մասերով, «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի 22-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.      Հաստատել որդեգրման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:

2.     Հաստատել որդեգրման վերահսկողության իրականացման կարգը՝ համաձայն հավելված 2-ի:

3.     2028 թվականի հունվարի 1-ից Արարատի մարզում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Որդեգրման կարգը և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի հաշվառման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1919-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 269-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և գործում է 2028 թվականի հունվարի 1-ից Արարատի մարզում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

5. Եթե անձը որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվել է մինչև սույն որոշման 4-րդ կետում նշված ժամկետներում գործողության մեջ դնելը, ապա նրա կողմից որդեգրման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 269-Ն որոշմամբ նախատեսված կարգավորումներով:

 

  • Duration

    20.04.2026 06.05.2026
  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 230

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: