««ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ,
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը
ՀՀ փոխվարչապետի 2026 թվականի փետրվարի 17-ի հանձնարարականի ճանապարհային քարտեզի 6-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում, ինչպես նաև փոփոխություն կատարելու համար հիքմ է հանդիսացել այն հանգամանքը, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողության ընթացքում հայտանբերում է դեպքեր, երբ կենդանական ծագման հումքը և մթերքը իրացվում են առանց անասնաբուժասանիտարական փորձաքննության, ինչպես նաև կան դեպքեր, երբ տեխնիկական կանոնակարգերի և այլ նորմատիվ իրավական ակտերի պարտադիր պահանջներին չհամապատասխանող ապրանքներ է վաճառվում կամ առանց համապատասխանության հայտարարագրի։
2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով նախատեսվում է օրենգրքի 1122- րդ հոդվածը շարադրել նոր խմբգրությամբ անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված և կենդանական ծագման հումքի և մթերքի ոչ միայն իրացումը, այլ մատակարարումը, հանրային սննդի ծառայություններում օգտագործելը կառաջացնի վարչական տույժ։ Փոփոխություն է կատարվել նաև օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված վարչական տույժերի մասով։
Վերոշարադրվածի համատեքստում առաջացել նաև անհրաժեշտություն վերանայել վարչական տույժերի չափը, քանի որ վարչական տույժի ենթարկվելուց հետո տնտեսավարողները շարունակում են վարչական իրավախախտում համարվող արարքի կատարումը: Նշված իրավիճակը, ի թիվս այլնի, հետևանք է նաև այն բանի, որ քննարկվող իրավախախտումների համար սահմանված վարչական տույժերն անհամարժեք են դրանց հանրային վտանգավորությանը, քանի որ համաձայն Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» N 880 որոշման կենդանական ծագման չվերամշակված սննդամթերքը ենթակա է անասնաբուժասանիտարական փորձաքննության, իսկ տեխնիկակական կանոնակարգի նպատակն է մարդու կյանքի և առողջության պաշտպանությունը, սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունների կանխարգելումը, հետևաբար առանց համապատասխանության հավաստման սննդամթերք վաճառելը, ուղղակի սպառնալիք է մարդու առողջությանը: Արդյունքում առաջանում է այնպիսի իրավիճակ, երբ տնտեսավարողի կողմից իրավախախտումը կատարելու հետևանքով վերջինիս նկատմամբ նշանակվող տույժերը հաճախ էականորեն ավելի պակաս են, հետևաբար վերանայվել են վարչական իրավախախտումների հիման վրա նշանակվող տույժերի չափը։ Առաջարկվող փոփոխությունները կապահովեն այդ իրավախախտումների դեպքում նշանակվող վարչական տույժերի միջև ողջամիտ հավասարություն՝ սահմանելով վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ:
3. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը բխում Է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետի «Գյուղատնտեսության» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf :
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 5․1-ին հոդվածի համաձայն՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի Կառավարության քաղաքականությունը մշակում և իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը այն է՝ պարբերաբար գործող օրենսդրության վերանայում, բացերի վերհանում և համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա օրենսդրության կատարելագործում։
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
6. Ակնկալվող արդյունքը
««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծի ընդունումը կնպաստի տնտեսավարողների զգոնության բարձրացմանը՝ կանխելով վտանգավոր սննդամթերքի շրջանառությունը, մարդկանց կյանքին և առողջությանը վնաս հասցնելը և սպառողներին մոլորության մեջ գցելը։
-
Duration
20.04.2026 11.05.2026 -
Type
Law
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 148
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.