Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշմամբ հաստատվել է Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։ ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշմամբ հաստատվել է Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ 2026 թվականի ապրիլի 20-ի դրությամբ հավաստագիր է ստացել 5673 ընտանիք, որից 2578-ը իրացրել են այն։

Իրավակիրառ պրակտիկայում առաջ են եկել որոշ խնդիրներ, որոնք խոչընդոտում են Ծրագրի արդյունավետությանը, մասնավորապես՝ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի ընթացքում արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ ընտանիքի բոլոր անդամների տվյալներն առկա են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածների տվյալների շտեմարանում, բացի այդ ընտանիքի մանկահասակ երեխայի կամ երեխաների տվյալներից։ Գործնականում խնդիր է առաջանում այն դեպքերում, երբ ծնողներն ամուսնալուծված են և անհրաժեշտ է հստակեցնել, թե երեխան կամ երեխաները որ ծնողի ընտանիքի պարտադիր միավորի կազմում պետք է հաշվառվեն։ Երբեմն Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվությունը բավարար չի լինում, որպեսզի հստակ նույնականացվի, թե տվյալ ընտանիքի անդամների՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում առկա սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույքի կամ գնման իրավունքի բնակելի մակերեսը դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով արդյոք գերազանցում է 12 քմ, թե ոչ։  Միաժամանակ,  Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի ու Համաշխարհային բանկի միջև կնքված վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման հանգամանքով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել Ծրագրի շրջանակում սահմանել կանխավճարի չափ, որը վճարելու է պետությունը։ Ծրագրի շրջանակում ներկայում հնարավոր չէ դրական մնացորդն ուղղել անհատական բնակելի տների վերակառուցմանն ու տնամերձ տարածքի կառուցապատմանը, ինչպես նաև ստանալ մեկից ավելի վերանորոգման վարկեր, ինչն էապես խոչընդոտում է դրական մնացորդի իրացման գործըթացին։

Սույն նախագծով առաջարկվում է ծրագրի արդյունավետության բարձրացման և իրավակիրառ պրակտիկայում առաջացած վերոնշյալ խնդիրների կարգավորման նպատակով ծրագրում իրականացնել փոփոխություններ և լրացումներ։

 

  • Duration

    20.04.2026 06.05.2026
  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1144

Print

Suggestions

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

20.04.2026

Առաջարկում եմ վերանայել թույլ տալ դրական մնացորդի գումարը փոխանցել ոչ միայն հիփոթեքային վարկի մարմանը,այլ նաև այլ վարկերի,ինչպես նաև մնացորդը օգտագործել բնակելի շենքերից գնված բնակարանի վերակառուցման նպատակով։

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

20.04.2026

Առաջարկ 1։ Ուշադրություն դարձնել շուկայում անշարժ գույքի գնաճին, քանզի 1 շնչին հասնող աջակցուլյան գումարը 3 մնլն-ից 4 դարձնելուց հետո կտրուկ աճել են բնակարանների և տների գները։ Ինչպես նաև վերահսկել միջնորդ կացմակերպությունների շահույթը բնակարանների և տների վաճառքից(միջինում ապահովում են 1-2 % միջնորդավճար յուրաքանչյոր գույքի վաճառքից,որը կարծում եմ անբարեխիղճ է)։

Առաջարկ 2. 1-3 հոգանոց ընտանիքների համար ձեռնարկել այլ միջոց, քանի որ փաստացի անհնար է գտել բնակարան նման գնով, համվի առնելով նաև 1 շնչին հասնող նվազագույնը 12 մ2 նախապայմանը։

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

20.04.2026

Բարև Ձեզ պարոն Թորոսյան, ես Արցախցի եմ, հայրըս ծառայում եմ ՀՀ ՊՆ ԶՈՒ շարքերում, ՊՆ բնակապահովման ծրագրով շահառու է դարձել, 2024թ-ի օգոստոս ամսում ձեռք է բերել բնակարան ք. Աբովյանում, այդ ժամանակահատվածում Արցախցիների աջակցությունը Աբովյան քաղաքում կազմում էր 3 մլն, իմ ընտանիքս բաղկացած է 4 հոգուց, այդ գումարը 12 մլն-ը փոխանցվել է իպոտեկային վարկի մայր գումարի մարմանը, սակայն ՀՀ կառավարչության նոր որոշման համաձայն ք. Աբովյանում դարձել է 4 մլն, ես դիմել եմ սոցիալական նախարարություն նշված գումարի ավելացման համար, նախարարությունում ինձ պատասխանել են, որ նշված փոփոխությունները ձեզ չեն վերաբերվում կառավարության այդ նոր որոշումը, հիմնավորելով, որ երկրորդ բաղադրիչից արդեն օգտվել ենք ՝ 3մլն. աջակցության ծրագրից: Սակայն կառավարության 2026թ.մարտի 26-ի նիստում անդրադառնալով հարցին նիստում նշվեց որ ծրագիրը ունի հետադարձ ուժ և ինչպես գիտենք եթե օրենքին տրվում է հետադարձ ուժ որը լավացնում է մարդու իրավիճակը այն կիրառելի է սակայն մեր այս իրավիճակում չի գործում այդ սկզբունքը։ Խնդրում եմ նշված իրավիճակին տալ դրական լուծում: Շնորհակալություն

See more

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: