Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

—–––––––––– 2026 թվականի N         - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ        

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.     Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը հաստատելու, ինչպես նաև միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 710-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1)     N 1 հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով՝

«7.1. Եթե դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի՝ ամուսնալուծված անդամը դիմելու պահին ունի անչափահաս երեխա (երեխաներ), ապա երեխան (երեխաները) համարվում է այն ծնողի ընտանիքի միավորի պարտադիր անդամը, ում հետ դատարանի որոշմամբ ապրում է երեխան (երեխաները)։ Դատարանի որոշման բացակայության դեպքում, երեխան (երեխաները) համարվում է մոր ընտանիքի միավորի պարտադիր անդամ և հայրը կարող է դիմում-հայտարարության մեջ ներառվել առանց այդ երեխայի (երեխաների)։»։

2)    N 1 հավելվածի 10-րդ կետի 5-րդ ենթակետում «0 տոկոս է» բառերը փոխարինել «20 տոկոս է, որը վճարում է պետությունը» բառերով.

3)    N 1 հավելվածի 11.1-ին կետի 2-րդ ենթակետից հանել «՝ վարկի տրամադրման պահին» բառերը.

4)    N 1 հավելվածի 11.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11.2. Հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում վարկավորման տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին հաջորդող 36 ամիսների ընթացքում մնում է անփոփոխ, իսկ 37-րդ ամսից սկսած այն փոփոխվում է  Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկո­սադրույքի +/- 1%-ից ավելի փոփոխության դեպքում (վարկային պայմանագրի համաձայն՝ տվյալ պահին գործող վարկի տոկոսադրույքի հիմքում դրված Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսա­դրույ­քի նկատմամբ)։ Լողացող տոկոսադրույքի փոփոխությունը կարող է իրականացվել տա­րե­կան երկու անգամ՝ ապրիլ և հոկտեմբեր ամիսներին։ Վարկային պայմանագրի գործողու­թյան ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին սահմանված տոկո­սա­դրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 4 տոկոսային կետով։».

5)    N 1 հավելվածի 13-րդ կետի 2-րդ ենթակետը «վերանորոգում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև անհատական բնակելի տան վերակառուցում և տնամերձ տարածքի կառուցապատում» բառերով.

6)   N 1 հավելվածը 13.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.2-րդ և 13.3-րդ կետերով՝

«13.2. Սույն հավելվածի 13-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված սահմանաչափի շրջանակում վերանորոգման նպատակով գործընկեր ֆինանսական կազմակերպությունները կարող են տրամադրել մեկից ավելի վերանորոգման վարկեր։»․

«13.3. Հավաստագիրն իրացրած ընտանիքի՝ հավաստագրում չներառված մեկ կամ երկու անդամներն իրենց հավաստագրերը կարող են միավորել այդ ընտանիքի հավաստագրի հետ։ Այս դեպքում աջակցության գումարը կարող է իրացվել որպես դրական մնացորդ սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված ուղղություններով և սահմանաչափերով։».

7)    N 1 հավելվածը 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին կետով՝

«16.1. Տրամադրվող ֆինանսական աջակցությունը (հիփոթեքային վարկը և այդ վարկով ձեռք բերված կամ կառուցված անշարժ գույքը) չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց:»․

8)   N 4 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը «դրությամբ» բառից հետո լրացնել «բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք կամ» բառերով.

9)   N 4 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության մեջ «.» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.

10) N 4 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետը «բ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» պարբերությամբ՝

«գ. 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույքի կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունքի վերաբերյալ փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով բնակելի մակերեսը չի գերազանցում 12 քմ.».

11)  N 4 հավելվածի 9-րդ կետի 2-րդ ենթակետը «ունեցել է» բառերից հետո լրացնել «բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք կամ» բառերով, իսկ «անհնարինության» բառից հետո՝ «կամ այլ հիմնավոր» բառերով.

12)  N 4 հավելվածի 9-րդ կետի 2-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

13) N 4 հավելվածի 9-րդ կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով՝

«3) դիմում-բողոք ներկայացրած անձը (ընտանիքը) 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում չունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք, որի բնակելի մակերեսը դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով գերազանցում է 12 քմ։»։

2.    Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 898-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1)     3-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերության մեջ «.» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.

2)    3-րդ կետի 1-ին ենթակետը «ե» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» պարբերությամբ՝

«զ. ամուսնալուծված անձանց դեպքում՝ դատարանի որոշումը (առկայության դեպքում) այն մասին, թե ում հետ պետք է ապրի երեխան (երեխաները).».

3)    3-րդ կետի 5-րդ ենթակետը «2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո տեղահանվածների համար» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ 6 տարին չլրացած երեխաների» բառերով.

4)    3-րդ կետի 8-րդ ենթակետը «կնքելուց» բառից հետո լրացնել «հետո կազմակերպությունը ծառայությանն է տրամադրում այդ պայմանագրով սահմանված կանխավճարի չափն ու հաշվեհամարը, որին 3 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունը փոխանցում է այդ գումարը։ Կանխավճարը ստանալուց» բառերով.

5)    3.1-ին կետի 3-րդ ենթակետը «վերանորոգման» բառից հետո լրացնել «, անհատական բնակելի տան վերակառուցման և տնամերձ տարածքի կառուցապատման» բառերով.

6)   3-րդ կետի 11-րդ ենթակետը «գրանցված ամուսնության» բառերից հետո լրացնել «կամ ամուսնալուծության, ամուսնալուծված ծնողների դեպքում՝ անչափահաս երեխային (երեխաների) ծնողներից մեկի ընտանիքի միավորի պարտադիր կազմում ներառելու» բառերով։

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ն. Փաշինյան

 

  • Duration

    20.04.2026 06.05.2026
  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 756

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: