«Պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման կարգը հաստատելու մասին» և «Կանոնարկման հանձնաժողովի ձևավորման կարգը և աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումների նախագծեր
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԹԱՐԳՄԱՆՎԱԾ ԵՎ ՓՈԽԱՌՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿԱՆՈՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման կարգը հաստատելու մասին» և «Կանոնարկման հանձնաժողովի ձևավորման կարգը և աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-332-Ն օրենքի ընդունմամբ, որով «Լեզվի մասին» օրենքի 5-րդ հոդվածը լրացվել է թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման լիազորության իրացման համար անհրաժեշտ լիազորող նորմով։
Նախագծերի ընդունմամբ նախատեսվում է հաստատել պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ կիրառվող՝ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման կարգը, ինչպես նաև կանոնարկումն իրականացնող հանձնաժողովի ձևավորման կարգը և աշխատակարգը։
Առաջարկվող կարգավորմամբ կընդունվեն «Լեզվի մասին» օրենքով նախատեսված «Պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման կարգը հաստատելու մասին» և «Կանոնարկման հանձնաժողովի ձևավորման կարգը և աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագծերը։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Թեև «Լեզվի մասին» օրենքով սահմանված է պետական փաստաթղթաշրջանության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման նորմը, բայց գործող իրավակարգավորումներով կարգավորված չեն պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման գործընթացը, ինչպես նաև այդ գործընթացն իրականացնող հանձնաժողովի ձևավորման կարգն ու աշխատակարգը։ Պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկումն ապահովող իրավական մեխանիզմների բացակայությունը խոչընդոտում է կանոնարկման գործընթացը կազմակերպելուն և պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ հասկացությունների և հատուկ անունների միօրինակ կիրառությունն ապահովելը։ Սա հանգեցնում է նրան, որ հաղորդակցական մակարդակում հաճախ բովանդակային թյուրըմբռնումներ են առաջանում փաստաթղթերի բովանդակության լիարժեք փոխանցման հարցում։
3. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման կարգը հաստատելու մասին» և «Կանոնարկման հանձնաժողովի ձևավորման կարգը և աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումների ընդունմամբ կարգավորվում են պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների և հատուկ անունների կանոնարկման իրավական մեխանիզմները։ Դրանք միտված են կանոնարկման գործընթացը լիարժեք կերպով իրականացնելուն։
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման նպատակն է սահմանել պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ կիրառվող՝ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման գործընթացի իրականացման իրավական մեխանիզմները։
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների միօրիանկ կիրառության գործքակազմ և ինստիտուցիոնալ մեխանիզմներ։ Այն թույլ կտա հաղորդակցական մակարդակում խուսափել առաջ եկող բովանդակային թյուրըմբռնումներից և իմաստային տարընթերցումներից։
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված հաստատությունները և անձինք
«Պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման կարգը հաստատելու մասին» և «Կանոնարկման հանձնաժողովի ձևավորման կարգը և աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումների նախագծերը մշակել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեն:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման կարգը հաստատելու մասին» և «Կանոնարկման հանձնաժողովի ձևավորման կարգը և աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումների նախագծերը բխում են.
– «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի «Մեր ազգային արժեքները» բաժնի 3-րդ կետից, համաձայն որի` հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը սահմանված են որպես ազգային արժեքներ: Այս համատեքստում կարևոր է լեզվական հաղորդակցության կանոնների ստանդարտացումը և համընդհանուր ճանաչումը։
- Առաջարկվող փոփոխությունները համահունչ են նաև Կառավարության՝ տարբեր ոլորտներում միասնական ստանդարտներ սահմանելու քաղաքականությանը։ Մասնավորապես` ՀՀ Կառավարության 2024 թվականի ապրիլի 4-ի N 482-Լ որոշմամբ հաստատված պետական ստանդարտացման ծրագրով սահմանված գործողություններն այնպիսին են, որ թույլ են տալիս համընդհանուր կիրառության միասնական ստանդարտներ սահմանել տարբեր ոլորտներում: Այս համատեքստում պետական փաստաթղթաշրջանության և օրենսդրության մեջ հասկացությունների և հատուկ անունների միօրինակ կիրառության ապահովումը լրացնում է միասնական ստանդարտներ սահմանելու Կառավարության քաղաքականությունը լեզվի ոլորտում։
-
Duration
18.04.2026 07.05.2026 -
Type
Decision
-
Area
Education and science
-
Status
Views 158
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.