Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1158-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1158-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1.            Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի 68-րդ հոդվածի համաձայն՝

«1.   Դատախազներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է համազգեստ:

2. Համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դատախազության խորհրդանիշը և համազգեստի տրամադրման ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառա վարությունը:(...)»:

Ի կատարումն «Դատախազության մասին» ՀՀ օրենքի հիշյալ դրույթի՝ 2018 թվականի ապրիլի 12-ին ընդունվեց «Դատախազների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դատախազության խորհրդանիշը և համազգեստի տրամադրման ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 20-ի N 664-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության N 441-Ն որոշումը: Տվյալ որոշումն այնուհետև ուժը կորցրած ճանաչվեց  ներկայումս գործող՝ ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1158-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում), որով հաստատվեցին դատախազների համազգեստը, տարբերանշանների նկարագիրը, դատախազության խորհրդանիշը և համազգեստի տրամադրման ժամկետները:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ դատախազը պարտավոր է դատական նիստերին ներկայանալ պատշաճ համազգեստով: Ավելին, ՀՀ գլխավոր դատախազի տարբեր հանձնարարականներով և հրամաններով դատախազներին հանձնարարվել է պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս մշտապես լինել համապատասխան հագնվածքով, իսկ դատական նիստերին ներկայանալ բացառապես դատախազի համազգեստով:

Դատախազի՝ մշտապես պատշաճ համազգեստով ներկայանալը պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս, ի թիվս այլնի, հանրության լայն շրջանակներում դատախազության հեղինակության վրա ազդող, դատախազի նկատմամբ հանրային վստահությունը և ընկալելիությունը բարձրացնող գործոններից է:

ՀՀ կառավարության 2025 թվականի 4 սեպտեմբերի N 1278-Ն որոշմամբ կատարված փոփոխություններով և լրացումներ որպես արական և իգական սեռի դատախազներին տրամադրվող համազգեստի բաղկացուցիչ մաս լրացվել է նաև մուգ կապույտ գույնի ամենօրյա երկարաթև լրակազմը, որն իր մեջ ներառում է բաճկոն, տաբատ և շապիկ՝ բոլոր եղանակային պայմաններին համապատասխանող պատշաճ հագուստ կրելու՝ դատախազների հնարավորությունն ապահովելու նպատակով:

Բացի այդ, որպես ՀՀ գլխավոր դատախազի և զինվորական դատախազության դատախազների համազգեստի բաղկացուցիչ մաս լրացվել է արական և իգական սեռի դատախազների՝ մուգ կանաչ գույնի ամենօրյա երկարաթև լրակազմը, որն իր մեջ ներառում է բաճկոն, տաբատ և շապիկ:

Նշված փոփոխությունների գործնական կիրարկման ընթացքում առաջացել է համազգեստի առանձին բաղադրիչների նկարագրերում որոշակի շտկումներ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն՝ համազգեստի բոլոր բաղադրիչների նկարագրերի միատեսակությունն ապահովելու նպատակով:

Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազի և զինվորական դատախազության դատախազների համազգեստի բաղկացուցիչ մաս կազմող մուգ կանաչ գույնի ամենօրյա երկարաթև լրակազմում ներառված բաճկոնի թևքանշանի նկարագիրը, բաճկոնի գույնով պայմանավորված, ունի որոշակի առանձնահատկություն, որը Որոշմամբ սահմանված չէ, ուստի անհրաժեշտություն է առաջացել սահմանելու նաև նշված թևքանշանի նկարագիրը:

 

2.            Առաջարկվող կարգավորման բնույթը

 Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի «Դատախազների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դատախազության խորհրդանիշի նկարագիրը և համազգեստի տրամադրման ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 441-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1158-Ն որոշման հավելվածում կատարել տեխնիկական բնույթի փոփոխություններ և լրացումներ՝ համազգեստի բոլոր բաղադրիչների նկարագրերի միասնականությունն ապահովելու նպատակով:

Միաժամանակ նախագծով սահմանվում է ՀՀ գլխավոր դատախազի և զինվորական դատախազության դատախազների համազգեստի բաղկացուցիչ մաս կազմող մուգ կանաչ գույնի ամենօրյա երկարաթև լրակազմում ներառված բաճկոնի թևքանշանի նկարագիրը:

 

3.               Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

 

4.       Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ դատախազների համազգեստի առանձին բաղադրիչների նկարագրերը կհամապատասխանեցվեն համազգեստի նույնանման բաղադրիչների նկարագրերին, ինչպես նաև կսահմանվի ՀՀ գլխավոր դատախազի և զինվորական դատախազության դատախազների համազգեստի բաղկացուցիչ մաս կազմող մուգ կանաչ գույնի ամենօրյա երկարաթև լրակազմում ներառված բաճկոնի թևքանշանի նկարագիրը:

 

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

       Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

       6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.

 

Նախագծի ընդունումը բխում է  Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության 5-րդ՝ «Քրեաիրավական ոլորտի բարեփոխումներ» նպատակի «Դատախազների բարեվարքության ամրապնդում» ռազմավարական ուղղությունից:

ՀՀ գլխավոր դատախազություն

 

  • Duration

    17.04.2026 04.05.2026
  • Type

    Decision

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 252

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: